Մեկնաբանություն- Ադրբեջանը ջանքեր է գործադրում Թուրքիայից ավելի մեծ աջակցություն ստանալու համար
(last modified Sat, 13 Aug 2022 08:06:17 GMT )
Օգոստոս 13, 2022 12:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ադրբեջանը ջանքեր է գործադրում  Թուրքիայից ավելի մեծ աջակցություն ստանալու համար

Կիպրոսի ԱԳՆ-ն բողոքել է Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման դեմ։

Օգոստոսի 9-ին Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել և զրուցել է Կիպրոսի թուրքական շրջանի ղեկավար Էրսին Թաթարի հետ։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը այս գործողությունը որակել է որպես անջատողականության ամրապնդմանն ուղղված քայլ։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը  օգոստոսի 12-ին հայտարարել է. «Ադրբեջանի նախագահի հանդիպումը Կիպրոսի թուրքական մասի ղեկավարի հետ խախտում է ՄԱԿ-ի բանաձևը, որը դատապարտում է Հյուսիսային Կիպրոսի թուրքերի անջատման միակողմանի հռչակումը»։

Միևնույն ժամանակ, Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, մատնանշելով Կիպրոսի՝ Եվրամիությանը նոր անդամների անդամակցությանը համաձայնություն տալու անհրաժեշտությունը, հայտարարել է. «Կիպրոսի թուրքերի պահանջներին աջակցելը կարող է խոչընդոտել ԵՄ անդամակցության դիմումին»։

2020 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները Թուրքիային ավելի շատ օգուտ են բերել, քան Ադրբեջանին։ Եվ Բաքվից Անկարայի իշխանությունների ակնկալիքները  օրեցօր աճում են: Եվ ամեն անգամ, երբ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է Բաքվի օժանդակությունն Ադրբեջանի Հանրապետությունը այլ ելք չունի, քան ենթարկվել։ Քանի որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, հատկապես նախագահը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենց պարտական են համարում Թուրքիային:

Միաժամանակ,  Կիպրոսի թրքաբնակ հատվածի պաշտոնյաների հետ Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպման կապակցությամբ կարելի է ասել, որ  առաջիկայում չի բացառվում  որոշ դժբախտ իրադարձությունների հավանականությունը։ Առաջին և ամենակարևոր դժբախտությունը Բաքվի  կախվածությունն ու հնազանդությունն է Անկարայի քաղաքականությանը։

Դա այն դեպքում, երբ ադրբեջանական իշխանությունները երեք տասնամյակ բարձրաձայնում են անկախության մասին, սակայն գործնականում Ադրբեջանի կախման մեջ են պահում Թուրքիայի քաղաքականությունից։

Քննարկելով Կիպրոս կղզու իրադարձությունները՝ պարզ է դառնում, որ չնայած Թուրքիայի ամենամսյա և տարեկան օգնությանը, կղզու թուրքական հատվածը դեռևս կանգնած է տնտեսական և ֆինանսական խնդիրների առաջ։ Այս հատվածը չունի արդյունաբերություն և կառաջ է գոյատևում է միայն Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ։

Այս կապակցությամբ համալսարանի պրոֆեսոր, քաղաքական հարցերով փորձագետ  Օքոն Շաֆաքին Կիպրոսի թուրքական տարածաշրջանի ներքին իրավիճակի մասին Euronews-ի հետ զրույցում ասել է.«Կիպրոսի հյուսիսային հատվածում գործազրկությունն ու վարչական կոռուպցիան համատարած են: Այդ իսկ պատճառով այս հատվածի բնակիչները փորձում են փոխել ներկայիս իրավիճակը»:

Այս իրավիճակում ակնհայտ է, որ ցանկացած տնտեսական խնդրի, թեկուզ փոքր-ինչ առաջանալը Թուրքիայում, բացասաբար կանդրադառնա Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսության վրա։ Մինչդեռ Թուրքիան բարդ խնդիրների առաջ է կանգնել իր տնտեսական խնդիրները լուծելու համար։ Այս գործընթացը փոխելու համար, անկասկած, նա ավելի մեծ դերակատարում է ակնկալելու Իլհամ Ալիեւի կառավարությունից։