Մեկնաբանություն- Աֆղանստանում ամերիկացիների 20-ամյա ներկայության աղետալի հետևանքները
Աֆղանստանի հարցերով ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Ամերիկացիները 20 տարի օկուպացրել են Աֆղանստանը, ոչնչացրել երկրի ենթակառուցվածքները և սպանել աֆղանցիներին»:
Նա նշել է. «Աֆղանստանում ներկայության 20 տարիների ըթնացքումն ամերիկացիները տարածեցին անապահովություն և ենթահող նախապատրաստեցին այդ երկիր ահաբեկիչների»:
Քազեմի Ղոմին ասել է. «Ամերիկացիները ոչ մի տեղ չեն պայքարել ահաբեկչության դեմ: Եվ նույնիսկ Աֆղանստանից նրանց դուրս գալուց հետո ԻԼԻՊ-ն ավելի շատ առաջխաղացում ունեցավ այդ երկրում:Հենց այս պահին, ամերիկացիների աջակցություամբ, ԻԼԻՊ-ի հրամանատարներից ոմանք իրենց ապաստարաններից փախնում են Իրաք ու Սիրիա, իսկ այնտեղից Աֆղանստան ու Եմեն:
Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի 20-ամյա ներկայությունը անապահովությունից, աղքատությունից, թմրանյութերի արտադրությունից և թրաֆիքինգի և ահաբեկչության տարածման աճից բացի այլ արդյունք չի ունեցել:
Քազեմի Ղոմին նշել է. «Ամերիկյան օկուպացիայի ամենաբացասական հետևանքներից մեկը թմրաբիզնեսի տարածումն էր: Երբ ամերիկացիները եկան, այդ տարի թմրանյութերի արտադրությունը մոտ 200 տոննա էր։ Իհարկե, նախորդ տարի 2 հազար տոննա էր, բայց ամերիկացիների օրոք այն հասավ 10 հազար տոննայի։ Այս 20 տարիների ընթացքում Աֆղանստանում թմրամոլների թիվը ներառում էր բնակչության մոտ մեկ տասներորդը»։
Կարևոր է անդրադառնալ նաև Աֆղանստանից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի ուժերի ամոթալի դուրսբերմանը, իսկ իրականում փախուստին, ինչը առաջացրեց իշխանության վակուում, կենտրոնական կառավարության փլուզում և նպաստեց ԻԼԻՊ-ի վերաձևավորմանը:
Թալիբների իշխանության վերականգնմամբ և խաղաղության համաձայնագրով, որը Թրամփի վարչակազմը կնքել է Դոհայում 2020 թվականի փետրվարին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անխուսափելիորեն վերջ դրեց այս օկուպացիային, որը շատ ավելի վատ ձախողում էր, քան Վիետնամի պատերազմը և չունեցավ որևէ արդյունք։ Նա հրամայեց Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան ուժերը մինչև 2021 թվականի օգոստոսը:
Եվ հիմա, Աֆղանստանում թալիբների իշխանության պայմաններում, որը ոչ մի երկիր չի ճանաչել, աֆղան ժողովրդի վիճակը գնալով ավելի է վատանում: ՄԱԿ-ը և հարակից կառույցները բազմիցս զգուշացրել են Աֆղանստանում աղետալի տնտեսական, սոցիալական և հումանիտար իրավիճակի մասին։
Միևնույն ժամանակ, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, որն իր գործունեությունը սկսել է այս երկրում մի քանի տարի առաջ, անվտանգության բացի և թալիբների աշխատանքի անարդյունավետության պատճառով, ավելի շատ հարձակումներ է իրականացրել շիաների դեմ։
Այս բոլոր խնդիրներն ամերիկացիների կողմից Աֆղանստանի 20-ամյա օկուպացիայի հետևանքն են, որը ոչ մի դրական արդյունք չի բերել Աֆղանստանի ժողովրդի համար, այլ միայն առաջացրել է ավերածությունների, անապահովության, աղքատության և կախվածության աճ։
Միաժամանակ Վաշինգտոնը դեռևս չի ցանկանում կարգավորել իրավիճակը Աֆղանստանում։ Քազեմի Ղոմին ասում է. «Ամերիկացիները թույլ չեն տա Աֆղանստանին գնալ դեպի կայուն կայունություն և անվտանգություն. Ամերիկացիներն անհանգստացած են, որ եթե Աֆղանստանը շարժվի դեպի վերականգնում, դա կնշանակի ԱՄՆ-ի մրցակից երկրների, ինչպես Չինաստանի, Ռուսաստանի և նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Աֆղանստանում»։