Մեկնաբանություն- Իրանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալն աճել է
Վերջին երեք ամիսներին, համաշխարհային աշխարհաքաղաքական լարված իրավիճակին զուգահեռ, Հնդկաստանն ու Ռուսաստանն Իրանի տարածքով Ադրբեջանին կապող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է:
Հնդկաստանում տպագրվող Economic Times-ը գրում է, որ միջանցքի ծովային հատվածով բեռների շրջանառությունը մայիս-հուլիս ամիսներին հասել է 3 հազար տոննայի կամ 114 կոնտեյների, ինչը զգալիորեն աճել է նախորդ ամիսների համեմատ։
Վկայակոչելով անանուն աղբյուրը, լրատվամիջոցը նշում է, որ Iran Shipping Group պետական ընկերությունը այս ոլորտում ծառայությունների մատուցման համար ձևավորել է հատուկ աշխատանքային խումբ և հատկացրել նավեր:
7200 կմ երկարությամբ ծովային երթուղին կապում է այս նախագծի չորս գործընկեր երկրներին և պետք է փոխարինի Սուեզի ջրանցքով, այնուհետև Բոսֆորի նեղուցով կամ Եվրոպայով և Բալթիկ ծովով անցնող երթուղիներին:
Ըստ գնահատականների, այս երթուղին գրեթե 30%-ով ավելի էժան է, քան այլընտրանքային երթուղիները և գրեթե 2 անգամ ավելի արագ՝ ապրանքների առաքման ժամանակի առումով: Ե՛վ Հնդկաստանը, և՛ Ռուսաստանն այս ճանապարհից օգտվում են երկկողմանի առևտրի համար: Հնդկաստանում արտադրված ապրանքները այդ ճանապարհով հասնում են ԵԱՏՄ շուկա:
Ծրագրի գործընկերները շարունակում են ներդրումներ կատարել սահմանային անցակետերի, պահեստների կառուցման և մաքսատների միջև փոխգործակցության խորացման ուղղությամբ՝ երթուղին ավելի արագ և հեշտ դարձնելու համար։
Այս տարի հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը բնութագրել էր որպես Իրանի միջոցով Հնդկաստանը և Ռուսաստանը կապող հիմնական օղակ:
Կասպից ծովի 6-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Պուտինը հատուկ ուշադրություն էր դարձրել INSTC-ին` այն անվանելով «Սանկտ Պետերբուրգն Իրանի և Հնդկաստանի նավահանգիստներին կապող տրանսպորտային զարկերակ», որի նպատակն է իրար հետ կապել Կասպից ծովի տարածաշրջանի երկրները, ներառյալ Ղազախստանը:
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ապրանքների փոխադրումը տևում է 25 օրից պակաս: Նախկինում այդ ժամկետը հասնում էր 40 օրվա:
Սակահն բացի ժամանակի կրճատումից, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը դիտվում է որպես աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հնդկաստան-Ռուսաստան առևտրի կենսունակ տարբերակ :
Ըստ որոշ աղբյուրների՝ երկարաժամկետ հեռանկարում այս տրանսպորտային միջանցքը կփոխարինի Սուեզի ջրանցքին, Միջերկրական ծովի և Բոսֆորի երթուղիներին: Այն նաև այլընտրանք կլինի տարածաշրջանում Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:
«Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագիծը Եվրասիական-Եվրոպական տարածաշրջանում Կենտրոնական Ասիայի երկրներին և Ռուսաստանին կապում է Չինաստանի հետ և Պեկինին հնարավորություն է տալիս օգտվել եվրասիական ռեսուրսներից: Պեկինը նպատակ ունի այս նախագծով կապել նաև Թուրքիան և Իրանը: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) փաստաթղթերում Հնդկաստանը չի ստորագրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը:
Նյու Դելիի կարծիքով ՝ չինական նախագիծը խախտում է Հնդկաստանի ինքնիշխանությունը, քանի որ այն անցնում է երկու երկրների միջև վիճելի տարածքներով, և բացի այդ, մասնակից երկրների համար մեծ պարտքերի կուտակման պատճառ է դարձել:
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը Հնդկական օվկիանոսը Պարսից ծոցով կապում է Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպան Կասպից ծովին՝ ապահովելով նրանց միջև հաղորդակցության ամենակարճ ճանապարհը։ Նախատեսվում է նաև այս միջանցքով միացնել Հյուսիսային երթուղին ռուսական Արկտիկայի միջով՝ ապրանքների փոխադրման համար։