Մամուլի տեսություն 30.08.2022 թ.
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i180714-Մամուլի_տեսություն_30.08.2022_թ.
Իրանի 13-րդ կառավարությունն իր աշխատանքի առաջին տարում կարևորել է գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ և ներքին հզորության վրա հենվելով նավթարդյունաբերության զարգացման հարցը:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 30, 2022 13:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.08.2022 թ.

Իրանի 13-րդ կառավարությունն իր աշխատանքի առաջին տարում կարևորել է գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ և ներքին հզորության վրա հենվելով նավթարդյունաբերության զարգացման հարցը:

Քեյհան օրաթերթ

ԵՄ ճգնաժամային ոլորտները երեքն են՝ տնտեսությունը, էներգետիկան և սննդամթերքը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն անդրադառնալով անդամ երկրներում տիրող ճգնաժամային իրավիճակին, հայտարարել է, որ այդ երկրներում դիմակայում են տնտեսության, էներգետիկայի և պարենի ոլորտում առկա խնդիրների հետ:

Երաշտը, համատարած հրդեհները, ռեկորդային գնաճը և տնտեսական լճացումը եվրոպական մայրցամաքի ներկայիս ճգնաժամերի մի մասն են ակզմում: 

Արդյունքում մարդկանց գնողունակությունը նվազել է և ակնկալվում է, որ  Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման պատճառով իրավիճակը ճգնաժամային կդառնա:

Շատ փորձագետներ, լրատվամիջոցներ և նույնիսկ արևմտյան պաշտոնյաներ կարծում են, որ իրավիճակը դուրս է եկել «ճգնաժամից» և վերածվել «լիամասշտաբ աղետի»։ Ըստ վերլուծությունների՝ ճգնաժամը կսրվի ձմռանը և Ռուսաստանը դադարեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումը:

 

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ. Աֆղանստանի բնակիչները վաճառում են իրենց երեխաներին և օրգաններն՝ իրենց ապրուստը ապահովելու համար

ՄԱԿ-ը մի զեկույցում հայտարարել է, որ Աֆղանստանում ծանր տնտեսական  պայմանները ստիպել են այս երկրի ընտանիքներին և մարդկանց վաճառել իրենց երեխաներին և օրգանները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալը և Աֆղանստանի հումանիտար հարցերով համակարգողը Sputnik լրատվական գործակալությանն ասել է, որ թալիբների իշխանության գալուց հետո երկրում իրավիճակը դարձել է  քաոսային, իսկ ժողովուրդը դարձել է շատ աղքատ։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին տեսնել 2024թ ընտրություններում

Վերջին ահրցման արդյունքներով դեմոկրատ ընտրողների կեսից ավելին ասել է, որ չի ցանկանում Բայդենին տեսնել 2024թ ընտրություններում:

Ըստ Hill լրատվական կայքի՝ USA Today-Ipsos-ի նոր հարցումների համաձայն՝  դեմոկրատ ընտրողների 56 տոկոսը դեմ է Բայդենի վերառաջադրմանը, թեև հաստատում են որ նրա վարչակազմի աշխատանքն ուղղված է եղել  ամերիկյան միասնության վրա։

 

Իրան օրաթերթ

Իրանի նավթի արդյունաբերության ոլորտը ողջունում է  գիտելիքահենք ոլորտին

Իրանի 13-րդ կառավարությունն իր աշխատանքի առաջին տարում կարևորել է գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ և ներքին հզորության վրա հենվելով նավթարդյունաբերության զարգացման հարցը:

Այս առումով իրականացվող միջոցառումներից մեկը գիտելիքահենք ընկերություններին ֆինանսական աջակցությունն է հատկապես առաջին անգամ նավթարդյունաբերությանն անհրաժեշտ սարքավորումների  արտադրության դեպքում։

Իրանական 1400 թ բյուջեով նախատեսվել էր նավթարդյունաբերության ոլորտում գիտահենք ընկերությունների համար հնարավորություններ ստեղծել,  անհրաժեշտ սարքավորումներն արտադրել երկրում  և ստեղծել նոր աշխատատեղեր:

 

armenpress.am

Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է 6,9 միլիոնի

 Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հուլիսի ընթացքում մեծացել Է ավելի քան 300 հազարով եւ հասել 6,9 միլիոնի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

«(Ուկրաինայում) ներքին տեղահանվածների թիվն օգոստսի 23-ի դրությամբ հասել Է 6,9 միլիոնի»,- նշել Է ՄՄԿ-ն՝ պազաբանելով, որ հուլիսից իր տունն Է լքել ավելի քան 300 հազար մարդ: Հիմնականում խոսքը վերաբերում Է Ուկրաինայի հարավում եւ արեւելքում տեղահանված անձանց: Կազմակարպության տվյալներով՝ աշխատունակ տարիքի տեղահանված անձանց 44 տոկոսն «այս պահին որեւիցե միջոց չի վաստակում»:

Նրանցից լոկ մեկ երրորդն Է հայտարարել, որ «աշխատավարձը եկամտի իրենց հիմնական աղբյուրն Է», իսկ 24 տոկոսն «ապավինում Է պետության օժանդակությանը»:

ՄՄԿ-ի հարցմանը մասնակցած մարդկանց մեծ մասը (70 տոկոս) հայտնել Է, որ հարկադրված Է տնտեսել, այդ թվում սննդամթերքի հարցում: Հիմնական կարիքների թվում ներքին տեղահանվածները նշում են կանխիկ փողը, դեղորայքը եւ նորոգման ու շինարարության նյութերը:

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 23-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ Է ժամանել ավելի քան 6,85 միլիոն փախստական: Նրանցից ավելի քան 3,93 միլիոնը գրանցվել Է այդ պետություններում պաշտպանության եւ օգնության ցուցաբերման շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ֆրանսիան հայտարարել Է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը պատրաստ լինելու մասին

Ֆրանսիական Engie ընկերությանը գազի մատակարարումները կրճատելու՝ «Գազպրոմ»-ի որոշումը չի սպառնում Ֆրանսիայի շուկայի իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկական վերափոխումների նախարարությանը:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, «Գազպրոմ»-ը Engie-ին ծանուցել Է այն մասին, որ, օգոստոսի 30-ից սկսած, կրճատելու Է գազի մատակարարումները մի քանի պարտավորագրերի հետ կապված տարաձայնությունների պատճառով: «Մենք դրան նախապատրաստվել ենք մատակարարումների մեր աղբյուրների դիվերսիֆիկացիայի եւ մեր պաշարներն առավելագույն չափով լրացնելու հաշվին»,-ասել Է նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Գազպրոմ»-ի որոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Լեհաստանը պաշտպանական բյուջեն կմեծացնի գրեթե կրկնակի

 Լեհաստանի պաշտպանական բյուջեն 2023 թվականին կմեծանա գրեթե կրկնակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

«Այս տարին մենք կավարտենք, ըստ երեւույթին, ազգային պաշտպանության 58 միլիարդ զլոտի (շուրջ 12,3 միլիարդ դոլար) մակարդակի բյուջեով: Գալիք տարվա համար մենք պլանավորում ենք շուրջ 98 միլիարդ (շուրջ 20,8 միլիարդ դոլար) միայն հենց բյուջեում»,-ասել է Մորավեցկին:

«Եվ կանոնավոր բանակի այդ բյուջեի հետ միասին մենք պլանավորում ենք 30-ից մինչեւ 40 միլիարդ զլոտի (6,4-ից մինչեւ 8,51 միլիարդ դոլար)՝ արտասահմանից սպառազինություն գնելու համար»,-հավելել Է նա: Մորավեցկին նշել Է, որ Նախարարների խորհուրդը «հավակնոտ բյուջե Է ընդունել դժվարին ժամանակներում»:

«Դա Լեհաստանի անվտանգության եւ լեհ ընտանիքների բյուջեն Է»,-ասել Է նա: Վարչապետի տվյալներով՝ 2023 թվականի բյուջեի եկամուտները պլանավորված են 604,4 միլիարդ զլոտիի (շուրջ 128,6 միլիարդ դոլար), ինչը նշանակում Է 105 միլիարդ զլոտիով (շուրջ 22,3 միլիարդ դոլար) աճ՝ ընթացիկ տարվա համեմատությամբ:

Բյուջեի ծախսերը պլանավորվել են 669,4 միլիարդ զլոտիի (շուրջ 142,4 միլիարդ դոլար) մակարդակով՝ բյուջեի 4,4 տոկոս դեֆիցիտի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panorama.am

Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաիանայի ԱԳՆ

Ուկրաիանայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաիանայի արտգործնախարարությունը, գրում է Էրմենիհաբերը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել էր Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել  Բոսֆորի նեղուցը: Նշվում է, Ռուսաստան ուղևորվող նավի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ: 

Կիևը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր 2022թ-ի փետրվարի 28-ին ստանձնած պարտականություններին՝ ռուսական ռազմանավերին թույլ չտալով անցնել սևծովյան նեղուցները «ռուս-ուկրաինական պատերազմի» պայմաններում: 

Ուկրաինական կողմը թուրք դեսպանին հիշեցրել է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների մասին՝ տեղի ունեցածը  որակելով որպես նեղուցներով նավերի անցուդաևձը կարգավորող նշյալ կոնվենցիայի դրույթների խախտում:

 

panorama.am

Շառլ Միշելը նախապատրաստական զանգեր է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Բրյուսելում նախատեսված հանդիպման նախօրեին ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

Այդ մասին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում.

«Բրյուսելում չորրորդ հանդիպմանն ընդառաջ այսօր նախապատրաստական զանգեր եմ ունեցել Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։Ավելի ուշ Հայաստանի կառավարությունից հայտնեցին, որ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ Հայաստանի կառավարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 31-ին  Բրյուսելում կկայան Փաշինյան-Ալիև հանդիպում։  Նրանք Բրյուսելում երեք հանդիպում են անցկացրել՝ 2021 թ. դեկտեմբերի 14-ին, 2022-ի ապրիլի 6-ին ու մայիսի 23-ին։ 

 

 

panorama.am

Al Jazeera.Բաղդադում զինված բախումների զոհերի թիվը հասել է 20-ի

Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «կանաչ գոտում» զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի բժիշկներին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երկուշաբթի կեսօրին սկսված և մինչ այժմ Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում» շարունակվող բախումների ընթացքում 15 զոհերի մասին։ Ավելի քան 300 մարդ վիրավորվել է։

Երկուշաբթի օրը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարած շիա իմամ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները գրավել են Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակներն ու օտարերկրյա դեսպանատները, շրջապատել են Հանրապետության պալատը և մտել շենք։ Մինչ այժմ անվտանգության ուժերին չի հաջողվել քաղաքի այս տարածքը մաքրել ցուցարարներից։ Պարբերաբար լսվում են կրակոցների և ականանետերի արկերի պայթյունների ձայներ։

Երկրի տարածքում պարետային ժամ է հայտարարվել, Բաղդադ են ուղարկվում կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։ Իրաքի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարել է ոչ աշխատանքային՝ անվտանգության ծանր իրավիճակի պատճառով։