Մեկնաբանություն - Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը SWIFT համակարգից դուրս
Որպես երկու կարևոր միջազգային տերություններ՝ Ռուսաստանը և Չինաստանը արդյունավետ քայլեր են ձեռնարկել համագործակցության ընդլայնման և ԱՄՆ-ի թշնամական և միակողմանի գործողությունների դեմ նույն քաղաքականության ուղղությամբ։
Չնայած Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ «Գազպրոմը» պայմանագիր է ստորագրել, ըստ որի՝ դեպի Չինաստան ռուսական գազի արտահանման դիմաց դոլարի փոխարեն վճարվելու է յուանով և ռուբլով։
«Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլն ասել է. «Ռուսական ռուբլով և չինական յուանով վճարումներ կատարելը կհեշտացնի հաշվարկները և լրացուցիչ խթան կլինի տնտեսությունը զարգացնելու համար»:
Ռուսաստանը, Չինաստանը և մի քանի այլ երկրներ փորձում են կասեցնել համաշխարհային առևտրում ԱՄՆ դոլարի գերակայությունը։ Այս քաղաքականությունը սրվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների խստացմամբ։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները խիստ պատժամիջոցներ են սահմանել էներգետիկ ոլորտի, հատկապես ռուսական նավթի և գազի դեմ: Այս երկրները հույս ունեին պատժամիջոցներով կմեծացնեն տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից էներգակիրներ գնողները պետք է վճարեն ռուբլով։ Փաստորեն, նա ստիպեց եվրոպացի հաճախորդներին բանկային հաշիվներ բացել Գազպրոմ բանկում և գումարները վճարել ռուսական արժույթով։
Նաև դադարեցվել է գազի մատակարարումը այն ընկերություններին և երկրներին, որոնք հրաժարվել են գործարքի այս պայմանից։ Այս քաղաքականության որդեգրումը ոչ միայն դուր չեկավ ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, այլ ավելացրեց Ռուսաստանի եկամուտը։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն ընդգծում է միաբևեռ համակարգը և միակողմանիությունը և պատժամիջոցների կիրառումը Վաշինգտոնի մրցակիցների, թշնամիների և գործընկերների դեմ: Մոսկվայի և Պեկինի տեսանկյունից ներկայիս միջազգային համակարգը բազմաբևեռ է, և լիովին դեմ են ԱՄՆ-ի անօրինական գործողություններին և տիրապետությանը։ Չնայած արևմտյան պատժամիջոցներին և Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմին, նրանք փորձում են ամրապնդել իրենց հարաբերությունները տարբեր տնտեսական, առևտրային, ռազմական և անվտանգության, սպառազինության, քաղաքական և դիվանագիտական ոլորտներում։
Ռուսաստանի VTB բանկը առաջին ռուսական բանկն է, որը առանց SWIFT համակարգի գործարկել է դրամական փոխանցումներ չինական յուանով:
SWIFT-ը տվյալների փոխանակման և վճարման միջբանկային համակարգ է, որին միացված են ավելի քան 11000 ֆինանսական հաստատություններ գրեթե բոլոր երկրներում, և պատժամիջոցների պատճառով դրա ընդհատումը գործնականում ֆինանսական սահմանափակումներ կստեղծի երկրների համար։
Ռուսաստանի VTB բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ նոր իրողությունը կհանգեցնի միջազգային վճարումներում դոլարի և եվրոյի կիրառումից համատարած հրաժարվելուն։ Ռուսաստանի այս քայլը Մոսկվային թույլ տվեց գազի արտահանման ժամանակ դոլարն ու եվրոն փոխարինել ռուբլով և նվազեցնել իր տնտեսությանը արևմտյան պատժամիջոցների հասցրած վնասը: Այդ քաղաքականության շարունակությունը կնվազեցնի համաշխարհային տնտեսության մեջ դոլարի գերակայույունը։
Թվում է, թե ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է, և Արևմուտքի որդեգրած մոտեցումները հատկապես պատժամիջոցների միջոցով երկրների վրա տնտեսական ճնշում գործադրելու քաղաքականությունը դատապարտված են ձախողման։