Ճարպերն այրող կոճապղպեղով կոկտեյլ
Բոլոր կանայք ցանկանում են լավ տեսք ունենալ: Իսկ ձմռան ամիսներին սովորաբար մարդիկ գիրանում են և հետո ստիպված լինում տարբեր դիետաների հետևել:
Իսկ դիետաներից բացի իրականում նիհարելու համար գոյություն ունեն առավել արդյունավետ միջոցներ, որոնց թվին կարելի է դասել ճարպերն այրող կոկտեյլները, որոնք կարելի է հեշտությամբ պատրաստել տան պայմաններում: Ճարպերն այրող այս կոկտեյլի պատրաստման համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝ կեֆիր, կոճապղպեղ, դարչին, վանիլին և մի փոքր չիլի պղպեղ: Տվյալ կոկտեյլի օգտագործումից հետո նյութափոխանակությունը սկսում է արագանալ, իսկ դրա արդյունքում մարդիկ սկսում են ազատվել ավելորդ քաշից: Սակայն պարտադիր է հիշել, որ այս կոկտեյլն օգտագործելու ընթացքում հարկավոր է հրաժարվել ճարպերով հարուստ սննդի կիրառումից:
Ankakh.com