Մեկնաբանություն-Ամերիկյան միակողմանիությունը փորձում է հետ պահել երկրներին զարգացման ուղուց
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովում, որը կայացել է Ուզբեկստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդունվել է որպես կազմակերպության պաշտոնական անդամ։
Ուրբաթ օրը, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ունեցած ելությում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է. «ԱՄՆ-ն միակողմանիությամբ փորձում է հետ պահել երկրներին իրենց անկախ զարգացման ուղուց»:
Արևմուտքն այժմ կանգնած է քաղաքական և տնտեսական ճգնաժամերի առաջ, և Ասիայի խոշոր ու ազդեցիկ երկրները ամրապնդում են հարաբերությունները և մերձեցումը միմյանց հետ: Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կենտրոնական դեր ունեն բազմակողմանիության հաստատման հարցում»:
Փաստորեն, այս երեք երկրների կարողությունները եռակողմ փոխգործակցություններում, ինչպես նաև այնպիսի համաձայնագրերի տեսքով, ինչպիսիք են ՇՀԿ-ն և BRICS-ը, կարող են ավելի մեծացնել նրանց հզորությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիա կատարած իր վերջին այցի ժամանակ ասել է. «ԱՄՆ-ն կմնա տարածաշրջանում՝ կանխելու Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դիրքերի ընդլայնումը տարածաշրջանում։
Իր հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակներում, միաժամանակ ընդգծելով հարևաններին առաջնահերթությունը, Իրանը հետևել է տարածաշրջանային քաղաքականությանը և անդամակցել տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններին և ինստիտուտներին, ինչպիսիք են Շանհայի համաձայնագիրը և BRICS-ը: Ռազմավարական համաձայնագիրի ստորագրումը Չինաստանի և Ռուսաստանի հետ կարելի է գնահատել տարածաշրջանային քաղաքականության և «հայացք դեպի Արևելք» քաղաքականության շրջանակներում։
Իրանի նախագահի այցը Սամարղանդ և Իրանի պաշտոնական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը երկրի կառավարության դիվանագիտական ուղու շարունակությունն է, որը կարող է էական դեր խաղալ ՝ Շանհայի անդամների 20 տրիլիոն դոլար շուկայում Իրանի տնտեսության համար։
Իրանի լայնածավալ կարողությունները նավթի և գազի ոլորտում ասիական տերությունների համար, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, և Իրանի առանցքային դերը ապրանքների տարանցման մեջ, այն բաղադրիչներից են, որոնք հետաքրքրություն են արաջացնումում տարածաշրջանային համաձայնագրերում երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:
Իրանը համարվում է հյուսիսի և հարավի, արևելքի և արևմուտքի միջև կապող կամուրջ, որը կարող է ցամաքով և ծովով Արևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան կապել Եվրոպային և Աֆրիկային, և դա շատ կարևոր է Շանհայի անդամների առևտրի, այդ թվում՝ Չինաստանի արտահանման համար։
Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, միակողմանիությամբ ու պատժամիջոցներով փորձել է կանխել անկախ ու բազմակողմ երկրների զարգացումը միջազգային համակարգում։
Դրա օրինակն է միջուկային գործունեության պատրվակով Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցների կիրառումը կամ ուկրաինական ճգնաժամի պատրվակով Ռուսաստանի վրա ճնշումների ուժեղացումը, որն իրականում ուղղված է թուլացնելու այդ երկրներին իրենց դիրքերից հետ նահանջելու համար։
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Միակողմանիության և ճնշող պատժամիջոցների դեմ պայքարում Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետք է ընդունի նոր լուծումներ և հատուկ միջոցներ, ներառյալ այս կազմակերպության անդամների միջև կայուն առևտրի ձևավորումը, որը պահանջում է ենթակառուցվածքների համատեղ զարգացում ֆինանսական փոխանակումների, ապրանքների փոխանակման և երկրների միջև տվյալների փոխանակման ոլորտումներում»: