Օկուպացված Պաղեստինում բողոքում են Նեթանյահուի վերադարձի դեմ
Բենիամին Նեթանյահուի՝ իշխանության վերադառնալու լուրերի ֆոնին, օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նրա վերադարձի դեմ:
Սիոնիստական ռեժիմը կրկին հայտնվել է արտահերթ ընտրությունների շեմին. Նավթալի Բենեթի և Յաիր Լապիդի կոալիցիոն կաբինետը փլուզվեց ձևավորվելուց ընդամենը մեկ տարի անց: Բենեթը լքեց վարչապետի պաշտոնը, իսկ Լապիդը ժամանակավորապես եկավ իշխանության: Նոյեմբերին օկուպացված տարածքներում նախատեսվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա Սիոնիստական ռեժիմի հինգերորդ խորհրդարանական ընտրություններն են 4 տարուց ավելի քիչ ժամանակահատվածում։
Նախորդ տարի կայացած ընտրություններում հաղթեց Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Սակայն քանի որ Նեթանյահուին չհաջողվեց ձևավորել կաբինետ, նրա մրցակիցները՝ աջերը, ձախերը, աշխարհիկներն ու արաբները, կարողացան ձևավորել նոր կաբինետ և 12 տարի անց Նեթանյահուին հեռացնել իշխանությունից:
Սակայն Նեթանյահուն անգործ չմնած և մեկ տարի շարունակ գործադրչեց բոլոր հնարավոր ջանքերը՝ տապալելու կաբինետը: Նա անգամ դարձավ կոալիցիոն կառավարության դեմ բողոքող ցուցարարների առաջնորդը: Եվ հիմա նրա վերադարձի հարցն առավել քան լուրջ է:
Օկուպացված տարածքներից ստացվող հաղորդումների համաձայն՝ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունն ընթանալու է ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդի գլխավորած ձախ կոալիցիայի և աջակողմյան շարժման ղեկավար Նեթանյահուի միջև։ Կանխատեսվում է նաեւ, որ ընտրություններում կհաղթեն Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջերը։
Վերոնշյալի ֆոնին, Պաղեստինում բողոքի ցույցեր են տեղի ունենում Բենիամին Նեթանյահուի դեմ։ Սիոնիստական Jerusalem Post թերթը գրել է, որ օկուպացված տարածքների առնվազն 100 վայրերում երեկ բողոքի ցույցեր են անկացվել Բենիամին Նեթանյահուի դեմ։ Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակական բնմույթ են կրելու՝ Նեթանյահուի իշխանության վերադարձը կանխելու համար։ Նեթանյահուի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա, ինչի հետևանքով մի քանի ցուցարար վիրավորվել է։
Օկուպացված Պաղեստինում Նեթանյահուի վերադարձին դեմ են հատկապես նրա կոռումպացվածության պատճառով: Եվ Նեթանյահուի հակառակորդները, ովքեր ընտրություններում հաղթելու նրա շանսերը մեծ են համարում, հերթական անգամ բարձրացրել են կոռուպցիոն գործերում վերջինիս ներգրավվածության հարցը: Նեթանյահուի հակառակորդների ճնշման ամենաուժեղ լծակը հենց կոռուպցիայի հարցն է:
Նեթանյահուն ներգարվված է 4 կոռուպցիոն գործերում, որոնք հայտնի են որպես 1000-ից 4000 գործեր։ Դրանք ներառում են պետական ծառայություններիից օգտվելն անձնական նպատակներով, թանկարժեք նվերներ որպես կաշառք ստանալը և սուզանավի վաճառքի դեպքը: Գործերից ոչ մեկը, դրանց բացվելուց 7 տարի անց, դեռևս չի ավարտվել:
Եվ հիմա, բարձրացնելով կոռուպցիոն գործերի հարցն ընդդիմությունը փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա և մոբիլիզացնել այն ը Նեթանյահուի դեմ։ Սակայն 12 տարի իշխանության ղեկին լինելուց հետո, Նեթանյահուին ծանոթ է այս մարտավարությունը և գիտի ինչ անել:
Վերջում պետք է նշել, որ եթե անգամ աջակողմյան կուսակցություններն առաջիկա ընտրություններում հաղթեն, նրանց համար հեշտ չի լինելու կաբինետ ձևավորելը: Ինչպես 2021 թվականին, ընտրություններում հաղթելն անպայման չի նշանակում կաբինետ ձևավորել, քանի որ այն հնարավոր է ձևավորել միայն 61 պատգամավորական մանդատ ստանալով։