Մեկնաբանություն-Պատժամիջոցները, ահաբեկչությունը և պատերազմն ու արյունահեղությունը միակողմանիության արդյունք են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i182430-Մեկնաբանություն_Պատժամիջոցները_ահաբեկչությունը_և_պատերազմն_ու_արյունահեղությունը_միակողմանիության_արդյունք_են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է իր այցի իր ծրագրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 13:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Պատժամիջոցները, ահաբեկչությունը և պատերազմն ու արյունահեղությունը միակողմանիության արդյունք են

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է իր այցի իր ծրագրերը։

Նշելով, որ ՄԱԿ-ը չպետք է վերածվի գերտերությունների կազմակերպության, Ռայիսին ընդգծել է.«Պատժամիջոցները,  ահաբեկչությունը և պատերազմն ու արյունահեղությունը միակողմանիության արդյունք են»:

Միակողմանիությունը, որի խորհդրանիշը ներկա դարաշրջանում ԱՄՆ-ն ​​է, միշտ քննադատության է ենթարկվել այն երկրների կողմից, որոնք դեմ են Միացյալ Նահանգների քաղաքականությանն ու գործունեությանը։ Միացյալ Նահանգները վերջին երկու տասնամյակում իր միակողմանի քաղաքականության շրջանակում  սանձազերծելով տարածաշրջանային պատերազմներ, այդ թվում բռնազավթելով Իրաքն ու Աֆղանստանը,  ինչպես նաև  Սիրիայի օրինական կառավարության փլուզման նպատակով ի շահ ահաբեկչական խմբավորումների՝ միջամտելով Սիրիայի ներքին գործերին, ենթահող ստեղծեց   արևմտյան Ասիայում   անկայունության,  անապահովության և ահաբեկչության տարածման համար:

ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմների հետևանքով  հազարավոր մարդիկ են սպանվել Արևմտյան Ասիայում, և միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչությանը, հատկապես ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունների հետևանքով աննախադեպ հանցագործություններ են տեղի ունեցել Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Իրանի նախագահի խոսքով՝ ահաբեկչությունն ու ահաբեկչական շարժումներին ցուցաբերվող աջակցությունն այսօր աշխարհում տեղահան են արել շատերին: 

Վաշինգտոնը, հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք,  ընդլայնեց միակողմանիության քաղաքականությունը և մտավ քաղաքական և առևտրային առճակատման դաշտ ոչ միայն  այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսին է Չինաստանը, այլ նույնիսկ իր եվրոպացի գործընկերների հետ՝ այդպիսով անդրատլանտյան զուգամերձությունը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև վերածելով խորացող իրարամերժության։  Ջո Բայդենի նախագահության օրոք նույնպես ԱՄն-ն չի հրաժարվել իր միակողմանի քաղաքականությունից: Դրա վառ վկայությունն է Ուկրաինայի պատերազմի պատրվակով Ռուսաստանի դեմ գործողությունները արևմտյան բլոկի կողմից ղեկավարվելու  Վաշինգտոնի պնդումը: 

ԱՄՆ-ի  միակողմանիության շրջանակներում առաջ քաշված հարցը  անօրինական և ճնշող պատժամիջոցների կիրառումն է այլ երկրների դեմ։ ԱՄՆ-ը համարվում է  պատժամիջոցներ կիրառող ամենախոշոր երկիրն աշխարհում, և իր արտաքին քաղաքականության նպատակների շրջանակում ամենաշատ անցյալն  ունի այլ երկրների դեմ բոլոր տեսակի պատժամիջոցների կիրառման հարցում։ Թեև տարբեր քաղաքական, առևտրային, անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների պատրվակներով ամերիկյան պատժամիջոցները կիրառվում են այլ երկրների, հատկապես մրցակից կամ թշնամի երկրների դեմ,  անկախ պատճառներից, այս միակողմանիության շարունակման հիմնական նպատակը  Վաշինգտոնի շահերի հետապնդումն է։

Ռայիսին այս առնչությամբ ասում է. «Պատժամիջոցների հարցը գերտերությունների կողմից օգտագործվում է  որպես զենք ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու համար, և  դրա դիմաց մյուս երկրները  հակադարձելու են, ինչը հակասում է  խաղաղությանն ու անվտանգությանը  և դրա արդյունքում բնականաբար կտուժեն ժողովուրդները»:

Միավորված ազգերի կազմակերպությունը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառումը, հատկապես Կորոնավիրուսի և Covid-19 համավարակի ժամանակ և կոչ է արել չեղարկել կամ նվազեցնել դրանք՝ պատժամիջոցների տակ գտնվող երկրների հասանելիությունը դեղորայքին ու բժշկական պարագաներին դյուրացնելու համար։ Միակողմանի քայլերի բացասական հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ելենա Դոհանի խոսքով՝ միակողմանի պատժամիջոցները թուլացնում են ՄԱԿ-ի հեղինակությունը,  և վախ են առաջացնում  միջազգային համագործակցության  և օրենքի գերակայության ոլորտում։

Թվում է, թե հաշվի  առնելով ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների կործանարար հետևանքները, անհրաժեշտ է պատժամիջոցների ենթարկված երկրների միասնական մոտեցումը, ներառյալ այդ պատժամիջոցների դեմ միջազգային կոալիցիայի ստեղծումը,  որպեսզի Վաշինգտոնը ստիպված լինի վերանայել այս հարցը՝ հաշվի առնելով համաշխարհային միասնական ճնշումները։