Մեկնաբանություն-Իրանն առաջարկել Է ընդհանուր ազատ գոտի ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i183712-Մեկնաբանություն_Իրանն_առաջարկել_Է_ընդհանուր_ազատ_գոտի_ստեղծել_մերձկասպյան_տարածաշրջանում
Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովում ունեցած ելույթում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը մի քանի առաջարկներ ներկայացնելով, կոչ է արել մերձկասպյան տարածաշրջանում ստեղծել ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաև կանաչ տարանցիկ ու մաքսային միջանցք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 14:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանն առաջարկել Է ընդհանուր ազատ  գոտի ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում

Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովում ունեցած ելույթում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը մի քանի առաջարկներ ներկայացնելով, կոչ է արել մերձկասպյան տարածաշրջանում ստեղծել ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաև կանաչ տարանցիկ ու մաքսային միջանցք»:

«Իրանը հանդես է գալիս հարևան երկրների, հատկապես մերձկասպյան պետությունների հետ համակողմանի համագործակցության զարգացման օգտին: Մերձկասպյան երկրների պետությունների և մասնավոր հատվածների առավել մեծ ներուժն օգտագործելու նպատակով առաջարկում ենք ընդհանուր ազատ գոտի և կանաչ տարանցիկ ու մաքսային միջանցք ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում, - ասել է նա։

Իրանը նաև առաջարկել է Մերձկասպյան երկրների հետ դրամավարկային, բանկային և ֆինանսական համագործակցության զարգացման շրջանակում մշակել ու  կիրառել հատուկ  կանոնագիր,այն ինչ  Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն սկսել է մերձկասպյան որոշ երկրների հետ»։

Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովը Մոսկվայում անցկացվել  Է հոկտեմբերի 5-6-ին,որին մասնակցել են  ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, և  Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի վարչապետները:Համաժողովում ունեցած ելույթում նշելով,որ  Կասպից ծովը շատ հարմար հարթակ է ստեղծել  ափամերձ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար,  ԻԻՀ առաջին փոխնախագահը  կարևորել է միմյանց տնտեսական պոտենցիալների օգտագործումը հանուն տարածաշրջանի ժողովուրդների զարգացման, առաջընթացի և բարօրության: Նա  յոթ առաջարկ է ներկայացրել՝ մերձկասպյան երկրների միջև հարաբերությունների ու  համագործակցության մակարդակը բարձրացնելու համար:

Մոխբերը հստակեցրել է.«Իրանն իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքը դիտարկելով որպես Կասպից ծովի միացման կետ Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի հարավային ափերին և տաք ջրերին, վճռական է թափ հաղորդել մերձկասպյան երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությանը»:  

13-րդ կառավարության արտաքին քաղաքականության շրջանակում, Իրանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը  հարևան երկրների, հատկապես Կասպից ծովի ափամերձ երկրների հետ։ Հարևանության քաղաքականության շեշտադրումը, որը հիմնված է տնտեսական դիվանագիտության ամրապնդման և  հարաբերությունների ամրապնդման ու լարվածության թուլացման ներքո հարևանների հետ փոխգործակցության ընդլայնման վրա, համարվում է  Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրերի մի մասը։ 13-րդ կառավարությունը առաջնահերթություն է տվել հարեւանության քաղաքականությանը: Իրանի նախագահը հարևան երկրների հետ լավ փոխգործակցությունն ու լայնածավալ համագործակցությունը  սահմանել է որպես կառավարության տնտեսական դիվանագիտության կենտրոնական կետ:

Երկրորդ Կասպիական տնտեսական համաժողովում Իրանի կոնկրետ առաջարկներից մեկն ազատ գոտու ստեղծումն է, որը, անկասկած կարելի է համարել կարևոր քայլ Կասպից ծովի ափամերձ երկրների միջև  տնտեսական և առևտրային փոխհարաբերությունների զարգացման ոլորտում։ 

Ընդհանուր տնտեսական գոտու ստեղծումը կարող է խթանել այս երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացումը: Հաշվի առնելով մերձկասպյան  երկրներից յուրաքանչյուրի հնարավորությունները և տնտեսական ու առևտրային առավելությունները՝ ազատ գոտու ստեղծումը  կարող է օգնել բավարարել անդամ երկրների կարիքները և էապես մեծացնել նրանց միջև առևտրային փոխգործակցության ծավալը։

Անկասկած, մերձկասպյան  երկրների կարողությունների օգտագործման հարմար մեխանիզմի ստեղծումը մեծ քայլ է այս տարածաշրջանի տնտեսական զարգացման և հզորացման ուղղությամբ։ Այս երկրների կարողությունները, եթե նախագծվեն միասնաբար, կարող են մեծապես նպաստել անվտանգ և արդյունավետ գոտու ստեղծմանը միջազգային տնտեսության մեջ: