Մեկնաբանություն- Փաշինյանի բացասական պատասխանն Ալիևի առաջարկներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացասական պատասխանի մասին՝ այս երկրի տարածքում միջանցքի փոխարեն հաղորդակցական ճանապարհ ստանալու պահանջին։
Պրահայում Եվրամիության գագաթնաժողովին մասնակցելուց հետո, Իլհամ Ալիևը Ադրբեջանի հեռուստաալիքների հետ զրույցում հայտարարել , որ Պրահայում դիմել է Հայաստանի վարչապետին՝ առաջարկելով ներկայացնել ավտոճանապարհների երթուղին, բայց չի հաջողել նրանից դրական պատասխան ստանալ:
Հայաստանի վարչապետին մեղադրելով Մոսկվայում եռակողմ խաղաղ համաձայնագրի պարտավորությունների խախտման մեջ, Ադրբեջանի նախագահն ասել է.«Առայժմ մենք ցուցաբերում ենք համբերություն և ինքնազսպվածություն, բայց մեր պահանջը կպնդենք հաջորդ հանդիպումներում, հատկապես երկու երկրների միջև սահմանազատման մասին հանդիպմանը»:
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս Հայաստանի հարավում միջանցք ստանալու հարցում ձախողումն ու հիասթափությունը։ Փաստորեն, Իլհամ Ալիևը, ով օտարների խորհրդով ձգտում էր միջանցք ստանալ և պնդում էր ,ոռ եթե Հայաստանը չհամաձայնի Ադրբեջանի այդ պահանջին, նա ուժի կդիմի, այսօր փոխել է իր դիրքերը և փորձում է ճանապարհ ստանալ Հայաստանից։
Կասկած չկար , որ Երեւանի իշխանությունները Ադրբեջանին միջանցք տրամադրելով, Հայաստանի ապագան կհայտնվի երկու հարեւան երկրների ձեռքում։ Միևնույն ժամանակ, անկասկած, Երուսաղեմը զավթող ռեժիմը, որը մշտապես ձգտում է պատերազմ և անապահովություն ստեղծել աշխարհի տարբեր շրջաններում և մտադիր է ճնշում գործադրել Իրանի վրա Բաքվի և Անկարայի կառավարությունների նախատեսած միջանցքով և հարկ եղած դեպքում՝ գրավյալ տարածքներից հեռու, կովկասյան տարածաշրջանում պատերազմ հրահրել Իրանի դեմ, այսօր խափանվել են նրա բոլոր դավադրությունները :
Փաստորեն, Ադրբեջանի նախագահին Նիկոլ Փաշինյանի կառավարության բացասական պատասխանով Հայաստանը փրկվել է տարածաշրջանային և միջազգային այս դավադրությունից, և Հայաստանն ավելի հեշտությամբ կարող է ընդլայնել իր տնտեսական և տարանցիկ համագործակցությունը Իրանի հետ։ Այդ ընթացքում Բաքվում արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Իլհամ Ալիևի կառավարությանը կանգնեցնել նոր մարտահրավերի առաջ։
Հայաստանի կառավարությունը միայն բացասաբար է արձագանքել Իլհամ Ալիևի կառավարության կողմից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի լուծարմանը։ Փաստորեն, Փաշինյանի կառավարությունը փորձում է ներգրավել արևմտյան կառավարություններին և եվրոպական կառույցներին Ղարաբաղի խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման գործում, որպեսզի իր երկրի ժողովրդի համար առավելագույն աջակցություն ստանա Արևմուտքից։ Մինչ Իլհամ Ալիևի կառավարությունը Ադրբեջանի մուսուլման ժողովրդի շահերը կապել է օտարերկրյա կողմերի ազգային շահերի հետ, և, անկասկած, ոչ հեռու ապագայում այդ քաղաքականությունն ամենամեծ վնասը կհասցնի Ադրբեջանի մուսուլման և շիա ժողովրդին:
Ընդհանուր ամփոփման մեջ, հարկ է նշել, որ Հայաստանի վարչապետի բացասական պատասխանը Ադրբեջանի նախագահին պետք է շրջադարձային համարել Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Իրան-Հայաստան հարաբերություններում։ Հատկապես, որ հարավկովկասյան այս երկիրը ապագայում կարող է շահել Իրանի հաղորդակցական և տարանցիկ ուղիներից և Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքին միանալուց։