Մեկնաբանություն-Թեհրանի բովանդակալից ուղերձը Բաքվին՝ Հայաստանի Սյունիքի մարզից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184996-Մեկնաբանություն_Թեհրանի_բովանդակալից_ուղերձը_Բաքվին_Հայաստանի_Սյունիքի_մարզից
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմնական տարաձայնությունը վերաբերվում է 40 կմ միջանցքին։ Միջանցք, որին թեև տարբեր անուններով է կոչվում սական իրականում հանդիսանում է Իրանի և Հայաստանի սահմանային գիծը։
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 07:49 Asia/Tehran

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմնական տարաձայնությունը վերաբերվում է 40 կմ միջանցքին։ Միջանցք, որին թեև տարբեր անուններով է կոչվում սական իրականում հանդիսանում է Իրանի և Հայաստանի սահմանային գիծը։

Խնդիրը նրանում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ անցած տարվա պատերազմից  և Ղարաբաղի տարածքների  վերագրավումից հետո, որոշել է տիրանալ 40 կմ միջանցքին, որն այդ երկիրը կապում է Նախիջևանին ու Թուրքիային և գործնականում կտրում Իրան-Հայաստան սահմանն ու Իրան-Եվրոպա կապը։ Անհիմն ցանկություն, որին լուրջ հակազդեցին Իրանի զինյալ ուժերը  և Ալիևը նահանջեց իր դիրքից։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի   ուժերի սահմանային բախումներին զուգահեռ,  լուրեր շրջանառվեցին թե Ալիևը, հետևելով Թել Ավիվի սցենարին, կրկին երազում է տիրանալ այս միջանցքին և մտադիր է Կովկասի տարածաշրջանում փոփոխության ենթարկել սահմանային հավասարումները:  Իրանի ռազմական և պետական  իշխանությունները վճռական արձագանքեցինա սյ լուրերին:  Վերջին  օրերին Արաքսում անցկացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի ուժերի մեծ զորավարժությունը։ Զորավարժություններ, որոնք տարբեր առումներով, այդ թվում՝ անցկացման շրջանակներով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի պաշտպանության և անվտանգության համակցված սցենարների իրականացմամբ, լողացող կամուրջների կիրառմամբ ու Արաքսից անցումով, աննախադեպ էին իրենց տեսակի մեջ, և, իհարկե,  կարևոր ուղերձ էին պարունակում՝ ուղղված ադրբեջանական կողմին: Ուղերձ, որի մասին  օրերս շատ պարզ ու բացահայտ հայտարարեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համակարգողի տեղակալն ասելով.«Սահմանների փոփոխությունը շատ լուրջ է. Ադրբեջանը  հասավ այն ամենին, ինչին ձգտում էր, և Ղարաբաղն ազատագրվեց: Մենք շնորհավորեցինք այդ կապակցությամբ, բայց եթե այսօր ագրեսիա իրականանա, և մեր սահմանները փոխվեն, ու  Իրանը Եվրոպային միացնող  հազարավոր տարիների ուղիները վտանգվեն, մենք  կդիմակայենք»։

Գեներալ մայոր Փուրջամշիդեյանն ընդգծել է.«Հարևան երկրները հավակնում էին, որ սիոնիստների ներկայությունը պատրանք է, որն ունի Իրանը, և մենք նաև ասում ենք, որ հույս ունենք, որ դա պատրանք կլինի, քանի որ եթե դա իրականություն լինի, իրենք կկրեն Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության հետևանքները և ժամանակին պետք է պատասխանատվության ենթարկվեն »:

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի խոսքով՝ Թեհրանը Հայաստանի անվտանգությունը դիտարկում է որպես տարածաշրջանի անվտանգություն։ Այնուամենայնիվ  Իրանի զգուշացումը միայն ռազմական և անվտանգության բնագավառում չսահմանափակվեց , և Իրանի դիվանագիտության ղեկավարի Հայաաստան կատարած վերջին այցի ընթացքում, երեկ Հայաստանի Կապան  քաղաքում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Կապանը գտնվում է Սյունիքի մարզում,  որի հարավից անցնում է 40 կիլոմետրանոց միջանցքը: Այս քայլն անկախ Թեհրանի և Երևանի միջև երկկողմ դիվանագիտական ​​հարաբերությունների ընդլայնումից, հստակ ուղերձ ունի Բաքվին՝ հրաժավել մտածել այս  աշխարհաքաղաքական միջանցքի մասին:

Նկատի առնելով, որ Գորոս-Կապան  նոր ճանապարհի շինարարությունը մուտք է գործում ավարտական ​​փուլ, Ռուսաստանի, Վրաստանի և Հնդկաստանի միջև  համագործակցության մեկնարկը՝ դեպի Սև ծով և Եվրոպա ընթացող Պարսից ծոցի միջանցքի կառուցման հարցով և  որպես Իրանի ու Հայաստանի միջև տարանցիկ ճանապարհ՝ Մեղրիի ազատ գոտու  ակտիվացումը, գլխավոր հյուպատոսության դերն առավել ընդգծված կլինի տնտեսական համագործակցության ամրապնդման գործում։

Աղբյուր՝ Խորասան օրաթերթ