Մեկնաբանություն- Բաքվի դեմ Թեհրանի լռության ավարտը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186614-Մեկնաբանություն_Բաքվի_դեմ_Թեհրանի_լռության_ավարտը
ԱՄՆ-ի հյուրընկալությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցություններին հետ զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ իր ելույթում կոշտ հայտարարություններ է արել Իրանի դեմ։
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 18:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքվի դեմ Թեհրանի լռության ավարտը

ԱՄՆ-ի հյուրընկալությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցություններին հետ զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ իր ելույթում կոշտ հայտարարություններ է արել Իրանի դեմ։

Ալիևը Բաքուն բնութագրելով որպես տարածաշրջանի գլխավոր ուժ շեշտեց. «նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմաններում՝ Հայաստանին աջակցելու համար (նկատի ունի Իրանին)... չեն կարող մեզ վախեցնել»։ Իրանի դեմ Ալիևի հռետորաբանությունն կատարվում է այն դեպքում, երբ Թեհրանը միշտ շեշտը դրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա, ինչպես նաև միշտ պնդել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության հետ իր հակադրությունը»։

Քաղաքական փորձագետները կարծում են, որ Ալիևի վերջին արտահայտությունները բխում են թուրանական կամ զանգեզուրի միջանցքի նախագծի գործադրման հարցում վերջինիս ձախողումից:

Ըստ նրանց, Բաքվի էմոցիոնալ մոտեցումն ու հռետորաբանությունները, թվում է, հիմնականում պայմանավորված են այն ծրագրերի ձախողմամբ, որ այս երկիրը, հակառակ Ադրբեջանի ժողովրդի շահերին, փորձում է իրականացնել, կուրորեն հետևելով Բրիտանիայի առանցքայնությամբ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական խռովությանը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ստեղծման համար:

Իրականությունն այն է, որ Բաքվի կառավարությունը, ժողովրդական հզոր բազա չունենալու պատճառով, իրենց ինքնիշխանության շարունակումը կապել են տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի, հատկապես Բրիտանիայի ու ԱՄՆ-ի շահերի հետապնդման հետ:

Ակնհայտ է, որ Ալիևի հակաիրանական դիրքորոշումների պատճառը զայրույթն է. Դա պայմանավորված է նրանով, որ Բաքվի պաշտոնյաների մոտ տպավորություն է ստեղծվել, որ, ինչպես ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Իրանը լուրջ քայլեր չի ձեռնարկի ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի աշխարհաքաղաքական ինտրիգի դեմ։ Բայց Իրանի զորավարժությունները, այդ թվում՝ անցյալ տարվա «Ֆաթեհանը Խեյբար» խորագրով զորավարժությունները և մի քանի շաբաթ առաջ «Հեղինակություն» խորագրով զորավարժությունները, ցույց տվեցին, որ Իրանում լուրջ կոնսենսուս է ձևավորվել՝ արձագանքելու Ադրբեջանի կողմից Իրանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ դրսևորվող վարքագծին: Սա է պատճառը, որ երբ արծարծվեց Իրանում Շիրազի Շահչերաղ սրբավայրում դաժան ահաբեկչական գործողության համակարգմանն ու կազմակերպմանը ԱՀ քաղաքացու մասնակցության հարցը, հանրության մեջ լուրջ պահանջ ձևավորվեց  Բաքվի թշնամական պահվածքին արձագանքելու հարցում: Հատկանշական է, որե 13 զոհեր թողած այս ահաբեկչական հարձակման հիմնական տարրերից մեկը Ադրբեջանի քաղաքացի է:

Նման իրավիճակում թվում է, թե Ադրբեջանի ԶԼՄ-ներում Իրանի տարածքային ամբողջականության դեմ մի շարք կեղծիքների ստեղծմանը զուգահեռ, ընդունելով մի շարք անհիմն դիրքորոշումներ, Իլհամ Ալիևը փորձում է փախչել դեպի առաջ։

Միջազգային սահմաններում փոփոխությունների, տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի և թաքֆիրականների հաստատմանն ուղղված ցանկացած գործողություն Իրանի կարմիր գծերից մեկն է։ Այս մասին Իրանն արդեն տեղեկացրել է Ադրբեջանին թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական կանալներով։ Անցյալի համեմատությամբ տարբերվողն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի պատկերացումների, Իրանի վարքագիծը Բաքվի նկատմամբ վերջին տարիներին փոխվել է։ Փոխվել է լռության, հայրական, հակաիրանական գործողությունների անտեսման Իրանի մոտեցումը: Այժմ ակնկալվում է, որ Ադրբեջանը տարածաշրջանի հավասարումները ճիշտ վերլուծելով և հաշվարկելով իրեն հեռու կպահի ՆԱՏՕ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածաշրջանում հետապնդվող դավադրությունների ծուղակն ընկնելուց։

 

Վերցված է Կովկասագիտության հիմնադրամի գիտական ​​անձնակազմի անդամ Ահմեդ Քազեմիի Էթեմադ օրաթերթին տված հարցազրույցից: