Մեկնաբանություն- Ալբանիայում բողոքի ցույց է կայացել աղքատության և կոռուպցիայի դեմ
(last modified Mon, 14 Nov 2022 14:58:29 GMT )
Նոյեմբեր 14, 2022 18:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ալբանիայում բողոքի ցույց է կայացել աղքատության և կոռուպցիայի դեմ

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հյուրընկալող երկրի՝ Ալբանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ վարչապետի դեմ մեծ ցույց են անցկացրել այդ երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի իշխող կառավարությունում տիրող կոռուպցիայի և աղքատության դեմ։

Բողոքի ակցիան անցկացվել է այդ երկրի մայրաքաղաք Տիրանայում՝ վարչապետի շենքի դիմաց։ Ցուցարարները բողոքել են վարչապետ Էդի Ռամայի կառավարության կոռուպցիայի, երկրում աղքատության աճի և երկիրը լքող մարդկանց թվի մեծանալու դեմ: Բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որի ընթացքում կարծես թե զոհվել են երկու ընդդիմադիրներ:

անդրադառնալով արտագաղթող ալբանացիների թվին, Դեմոկրատական ընդդիմադիր  կուսակցության առաջնորդ՝ Սալի Բրիշան ասել է.«Ճիշտ 32 տարի առաջվա նման, այսօր էլ աշխարհը մեզ տեսնում է մարդիկ, գաղթական փոքր նավակներում նստած»: Բրիշան անցյալում զբաղեցրել է Ալբանիայի նախագահի և վարչապետի պաշտոնները:

Ալբանիան Հարավարևելյան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից է և նրա բնակչությունը երկու միլիոն ութ հարյուր հազար մարդ է։ Այս փոքրիկ երկիրը տեւական ժամանակ է՝ հակակառավարական ցույցերի ու բախումների ականատես է լինում։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել։ Էդի Ռամայի կառավարությունը փորձել է զիջումներ ստանալ Վաշինգտոնից՝ հանձնվելով ԱՄՆ-ին և հետևելով նրա պահանջներին։ Ժողովրդական աջակցությունը կորցրած Ռաման, ով բախվում է բազմաթիվ մեղադրանքների, հատկապես ընտրախախտումների ու համատարած կոռուպցիայի ոլորտում, այժմ էլ ավելի թույլ է դարձել։

ԱՄՆ-ի գոհունակությունը ստանալու համա, արտաքին քաղաքականության ասպարեզում Էդի Ռամայի կառավարությունը հետևում է Վաշինգտոնին անվիճելի հավատարմության քաղաքականությանը, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը հակադրվելու հարցում։ Իրանում վերջին անկարգություններից հետո, Վաշինգտոնի քաղաքականություններին համահունչ, Ալբանիան մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ և թշնամական գործողություններ է ձեռնարկել: Տիրանան ԱՄՆ-ի հետ միասին պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստի անցկացնել Իրանում անկարգությունները հետաքննելու համար: Տիրանայի կառավարության արդարացումն իր վերջին հակաիրանական գործողությունների համար զանգվածային կիբերհարձակումն է այդ երկրի հաստատությունների և ենթակառուցվածքների դեմ, ինչի համար նա մեղադրում է Թեհրանին: Այդ կապակցությամբ Ալբանիան խզել է իր դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ 2022 թվականի սեպտեմբերին՝ այս հարձակմանը Իրանի մասնակցության պատրվակով։ Իհարկե, Ալբանիայի կառավարության բացասական վերաբերմունքն Իրանի նկատմամբ միայն այս հարցերով չի սահմանափակվում: ԱՄՆ-ի հրամանով և ՆԱՏՕ-ի մյուս անդամների համաձայնեցմամբ, Իրաքից վտարվելուց հետո, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման տարրերին ընդունելով, Ալբանիան նրանց հնարավորություն է տվել լրտեսել այ երկրից, և շարունակել դիվերսիոն գործողությունները Իրանի ժողովրդի դեմ։

Ներքին և արտաքին ասպարեզներում բացասական վիճակացույց ունենալով, Ալբանիայի կառավարությունը բախվել է այդ երկրի ժողովրդի համատարած հակազդեցությանը: Այս հարցը ցույց է տալիս, որ հակաժողովրդական իշխանությունը, որը հայտնի է ներքին ասպարեզում կոռուպցիայով և անարդյունավետ գործելաոճով, իսկ արտաքին ասպարեզում, անկախ Ալբանիայի ազգային շահերից, որդեգրել է ԱՄՆ-ին ենթարկվելու մոտեցումը, կյանքը բարդացրել է իր ժողովրդի համար և այսօր տասնյակ հազարավոր ալբանացիներ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հեռացումն իշխանությունից  և իրենց կենսապայմանների բարելավումը: