Մամուլի տեսություն 08․01․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190916-Մամուլի_տեսություն_08_01_2023
Այսօր, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան  Այն ալ-Ասադ բազայի վրա հրթիռային հարձակման երրորդ տարելիցն է: Այս վրիժառական գործողությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փշրեց ամերիկյան հեգեմոնիան և  նվաստացրեց այդ երկրի բանակը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 08, 2023 15:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08․01․2023

Այսօր, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան  Այն ալ-Ասադ բազայի վրա հրթիռային հարձակման երրորդ տարելիցն է: Այս վրիժառական գործողությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փշրեց ամերիկյան հեգեմոնիան և  նվաստացրեց այդ երկրի բանակը։

Քեյհան

Արևմուտքի վախը Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխանակումներից

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը կառուցում են 3000 կիլոմետր երկարությամբ միջմայրցամաքային առևտրային ճանապարհ՝ նպատակ ունենալով շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները և մարտահրավեր նետել արտաքին ցանկացած միջամտության։Այս նախագիծն ի սկզբանե վախեցրել է Արևմուտքին և դեռ չսկսված Սպիտակ Տունը մտահոգություն է հայտնել այս առևտրային ճանապարհի վերաբերյալ։ Այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն ​​և նրա արևմտյան գործնկերները տնտեսական ահաբեկչությունն օգտագործում են որպես կարևոր գործիք՝ թուլացնելու կամ ծնկի բերելու իրենց մրցակիցներին, թիրախային կառավարությունները պասիվ չեն նստում, այլ փորձում են չեզոքացնել այս ասիմետրիկ պատերազմը և նվազագույնի հասցնել դրա պատճառած  վնասները։

Այս առումով, նոր տնտեսական գործընկերներ գտնելը և մտերիմ գործընկերների հետ տնտեսական կապերի ամրապնդումն  ամենակարևոր ռեակտիվ քաղաքականություններից են, որոնք  առավել քան երբևէ Թեհրանին և Մոսկվային  մղել են դեպի ռազմավարական համագործակցություն:

 

Ջավան

ԱՄՆ-ի նվաստացումն Իրանի կողմից

Արևմտյան Ասիայում ինչպե՞ս կործանվեց  ԱՄՆ-ի հրամանատարական շտաբը: Հունվարի 8-ը՝ վերջին տարիներին ամերիկացիներին  ամենակարևոր պատմական հարվածը հասցնելու, Առևմտյան Ասիայում ԻՀՊԿ-ի կողմից ամերիկյան ռազմաբազան հրթիառակոծելու և գեներալ Սոլեյմանիի սպանության վրեժը լուծելու  տարելիցի օրն է: Հունվարի 8-ը հավերժացավ պատմության մեջ։ Հարձակման թիրախ դարձած ամերիկյան Այն ալ-Ասադ բազան ուներ մի քանի կարևոր գործառույթ. Նախ՝ այն տարածաշրջանում  համարվում էր ԱՄՆ-ի ամենահզոր ռադիոտեղորոշիչ բազան։ Երկրորդ՝այն  տարածաշրջանում գտնվող ամերիկացիների լսողական բազան էր։ Երրորդ՝համարվում էր ամերիկյան բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի անգարը։ Չորրորդ՝ Արեւմտյան Ասիայում ամերիկյան ռազմական հրամանատարության եւ կառավարման կենտրոնն էր։

 

Վաթան Էմռուզ

Խռովություններ տնտեսության դեմ

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններն ու խռովություններն անկասկած ազդել են երկրի տնտեսական վիճակի վրա, այդ թվում՝ խոչընդոտել  օտարերկրյա և ներքին ներդրողների կողմից  երկրում ներդրումը։ Նույնիսկ երկրից  կապիտալ է դուրս տարվել։ Քանի,որ  յուրաքանչյուր երկրում անվտանգության բացակայության հետևանքը կապիտալի փախուստն է երկրից։

 

Էթելաաթ

«New York Times»-ի բացահայտումները՝ ամերիկյան բանակի կողմից աֆղան երեխաների սպանության վերաբերյալ

 Centcom-ի ներքին հետաքննության արդյունքները պարզել են, որ ամերիկացի զինվորականների և վերլուծաբանների սխալ ենթադրությունների պատճառով  2021 թվականի օգոստոսին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի զանգվածային դուրսբերման ժամանակ,  անօդաչու թռչող սարքի մահացու հարձակման հետևանքով Քաբուլ քաղաքում զոհվեց 10 խաղաղ բնակիչ, այդ թվում յոթ երեխա։

The New York Times-ը գրում է. Լարվածությունը սրվել էր ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հարձակման օրը՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի ռմբակոծությունից ընդամենը երեք օր անց, որի հետևանքով Քաբուլի օդանավակայանում սպանվեց 13 ամերիկացի զինվորական և ավելի քան 100 աֆղանցի:

......

Armtimes.am

 

Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը

Մահացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Այս մասին ցավակցագիր է տարածել Հայաստանի գրողների միությունը.

Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին։

 

News.am

Թել Ավիվում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են Նեթանյահուի կառավարության դեմ

Հազարավոր մարդիկ շաբաթ երեկոյան Թել Ավիվում դուրս են եկել ցույցերի՝ ընդդեմ նոր կառավարության այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Յարիվ Լեւինը այս շաբաթվա սկզբին բացահայտել է Իսրայելի դատական ​​համակարգի հիմնանորոգման ծրագրերը, գրում է Times of Israel-ը:

Հաբիմայի հրապարակում անցկացված ցույցին մասնակցել են ավելի քան 10 000 ցուցարարներ, հայտնել են կազմակերպիչները։

Որոշ ցուցարարներ, որոնք կապված են ձախակողմյան «Միասին» խմբի եւ այլ կազմակերպությունների հետ, երթով շարժվել են դեպի Թել Ավիվի արվեստի թանգարան եւ այնտեղ ցույց իրականացրել։ Մյուսները ջահերով երթ են կազմակերպել քաղաքի փողոցներով։

Չորեքշաբթի օրը արդարադատության նախարար Յարիվ Լեւինը հայտարարել էր օրենսդրական բարեփոխումների վիճելի փաթեթի մասին, որը կտրուկ կսահմանափակի Գերագույն դատարանի իրավասությունը՝ արգելափակելու խտրական եւ/կամ ոչ ժողովրդավարական համարվող օրենքներն ու կառավարության որոշումները:

Շաբաթ օրը տարածված համատեղ հայտարարության մեջ «Միասին» եւ «Հանցագործության նախարար» բողոքի խմբերն ասել են, որ «նոր կառավարության ծայրահեղ եւ վտանգավոր տարրերը» փորձում են «վնասել մեզ բոլորիս»՝ մեղադրելով իշխող կոալիցիային արաբների հետապնդման ու սեռի եւ սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության մեջ:

Կոալիցիոն համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին նոր կառավարության երդմնակալությունից առաջ, պահանջում էին օրենսդրություն ընդունել, որը թույլ կտա ծառայություններ մատուցողներին մերժել ծառայությունները՝ հիմնվելով իրենց կրոնական համոզմունքների վրա, նախաձեռնություն, որը քննադատները համարում են ԼԳԲՏ մարդկանց եւ այլ թիրախային խմբերի նկատմամբ խտրականության օրինականացում:

«Այս գիշեր, ընկերներ, մենք նոր ժողովրդավարական ճամբար ենք կառուցել։ Այն ներառում է հրեաներին եւ արաբներին, տղամարդկանց եւ կանանց, դասական կողմնորոշման եւ ԼԳԲՏ համայնքի մարդկանց, աշխարհիկ ու կրոնական մարդկանց եւ միավորված է ընդդեմ մեկ չար կառավարության եւ հանուն ավելի լավ ապագայի»,- շաբաթ օրը հայտարարել են ցուցարարները:

Թել Ավիվում ցուցարարներից ոմանք վանկարկել են. «Սխալը սկսվում է կառավարության սրահներից» եւ «Նեթանյահուն վտանգավոր կոռումպացված մարդ է եւ ռասիստ», հայտնում է Ynet լրատվական կայքը:

 

 

Yerkir.am

Թուրքիան անհրաժեշտության դեպքում այլ երկրների Bayraktar-ները կարող է ուղղորդել այն գնած երկրների վրա. Բայրաքթար

Թուրքիան անհրաժեշտության դեպքում Bayraktar հարվածային անօդաչուներն ուղղորդելու հնարավորություն ունի դրանց տերերի դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով. TV100 հեռուստաալիքի եթերում հարցազրույցում ասել է Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։

Թուրք գործարարին հարցազրուզավար Ջանդաշ Թոլգա Ըշըքը հարցրել է, թե ինչ տեղի կունենա, եթե թուրքական անօդաչուներ գնած երկիրը դրանք ուղղի Անկարայի դեմ.

«Մենք գիտենք, որ դրանք բարձր տեխնոլոգիական սարքեր են, եւ մենք այդ բարձր տեխնոլոգիական սարքերը զինում ենք ծրագրային ապահովմամբ։ Միայն նրանք, ովքեր ստեղծում են այդ տեխնոլոգիան, գերազանցություն ունեն ծրագրային ապահովման հանդեպ»,- ասել է թուրք արտադրողը։

Նա նաեւ ավելացրել է, որ ընկերությունը սերտ հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնց անօդաչուներ է վաճառում, եւ նրանք նման ակնկալիքներ չունեն։

«Թուրքիան ռազմավարական դաշինք ունի այն երկրների հետ, որոնց անօդաչուներ է վաճառում»,- նշել է Բայրաքթարը։

 

News.am

Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ Արցախում պայքարը դադարեցնելու համար. Աբրահամյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ:

«Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։

Այստեղ իմաստ չկա ադրբեջանական «վերլուծությունների» մեջ մտնելու և նրանց հակառակը ապացուցելու, որովհետև այն ինչ տիրում է Արցախում բոլորիս աչքի առաջ է, տեսանելի, իսկ ադրբեջանական «հիմնավորումների» հասցեատերը միջազգային հանրությունն է, որի ուղղությամբ, ի դեպ, Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ ջանք չի գործադրում։

Ադրբեջանական քարոզչական թեզերի հանրայնացումը կարևոր է այլ տեսանկյունից։

Ըստ էության, ադրբեջանական քարոզչությունը Արցախի շրջափակումը տևական ժամանակով շարունակելու տեղեկատվական սպասարկումն է։ Հասկացնում են, որ այն դեռ ինչ-որ ընթացք շարունակվելու է։

Չի բացառվում, որ դրանով Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ Արցախում պայքարը դադարեցնելու ու զիջումների գնալու համար (զիջումները վերաբերում են և՛ Արցախին, և՛ Հայաստանին)։

Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ»,- գրել է նա։