Մեկնաբանություն- Հայացք՝ Իրան-Ռուսաստան խորհրդարանական համագործակցությունների գերագույն հանձնաժողովի նիստին
Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական խորհրդարանի և ՌԴ Պետդումայի խորհրդարանական համագործակցության բարձրագույն հանձնաժողովի երրորդ նիստը՝ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ներկայությամբ։
Երկու երկրների միջև տրանսպորտային, էներգետիկայի, գյուղատնտեսության և բանկային փոխանակումների ոլորտներում առևտրային և տնտեսական հուշագրերի և պայմանագրերի իրականացման քննարկումն այս համատեղ բարձր հանձնաժողովի անցկացման կարևորագույն նպատակն է: Իրանի և Ռուսաստանի իշխանությունները նպատակ ունեն ամրապնդել տնտեսական, քաղաքական. և ռազմական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցել տարածաշրջանային և միջազգային հարցերում, որի համար շարունակական խորհրդակցություններ են ունենում միմյանց հետ: Իրանի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի պատժամիջոցները , որոնք կիրառվել են տարբեր պատրվակներով, այդ թվում խաղաղ միջուկային ծրագրի պատրվակով, դրդել են երկու երկրի պաշտոնատարներին ամրապնդել տարածաշրջանային և բազմակողմանի համագործակցությունները:
Այդ առնչությամբ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի օրը Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների առջեւ ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ասել է.«Ռուսաստանը վաղուց կանգնած է պատժամիջոցների և մարտահրավերների առջև, այդ սպառնալիքները չեն խանգարում մեր հարաբերությունների զարգացմանը, իրականում պատժամիջոցների հիմնական նպատակը ԱՄՆ-ի հեգեմոնիայի պահպանումն է աշխարհում, բայց մենք պաշտպանում ենք մեր ազգային ինքնիշխանությունը և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»:
Ռուսաստանի իշխանությունները նաև հայտարարել են ռուսական ընկերությունների շահագրգռվածության մասին՝ Իրանում մեծ ներկայություն ունենալու և ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ կատարելու համար՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության բացառիկ հնարավորություններն ու առավելությունները էներգետիկայի և տարանցման ոլորտում: Հյուսիս-Հարավ երկաթուղու նախագծի ավարտի ռազմավարական ազդեցության պատճառով Մոսկվան իր առաջնահերթություններից է համարել Ռեշտ-Աստարա հատվածի արագ ավարտն ու գործարկումը: Միաժամանակ Իրանի և Ռուսաստանի տնտեսական և բանկային իշխանությունների ձեռնարկած միջոցներով մեխանիզմներ են կիրառվել դրամավարկային և բանկային ոլորտներում պատժամիջոցների հետևանքով առաջացած սահմանափակումների հաղթահարման համար և ակնկալվում է, որ շուտով լուրջ առաջընթաց կարձանագրվի երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ռուսական կողմին է ներկայացրել երկու երկրների երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի փաստաթուղթը, որը, ըստ պլանների, նախատեսվում է վերջնական տեսքի բերել Իրանի և Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովում։ Այս փաստաթուղթը ստորագրվելու դեպքում, ապա երկու երկրների տնտեսական և երկկողմ հարաբերություններում համերաշխություն և հավասարակշռություն կտիրի: Հետևաբար ակնկալվում է, որ խորհրդարանական բարձրագույն հանձնաժողովի երրորդ նիստի անցկացմամբ Իրանի Իսլամական խորհրդարանի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի համագործակցությամբ, արդյունավետ քայլեր կձեռնարկվեն առևտրային, էներգետիկ, տարանցիկ և բանկային ոլորտներում գործող համաձայնագրերի իրականացման համար։
Նշելով, որ համատեղ գերագույն այս հանձնաժողովը կայանում է այն պայմաններում, երբ կողմերը համագործակցությունների և զգայնությունների մասին ընդհանուր ըմբռնման են հասել, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.« Իրանն ու Ռուսաստանը պետք է հնարավորինս արագ իրականացնեն իրենց 25-ամյա ռազմավարական համաձայնագիրը»: