Մեկնաբանություն- Իրանը ներկայացրել է նոր ստորգետնյա ավիաբազա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192988-Մեկնաբանություն_Իրանը_ներկայացրել_է_նոր_ստորգետնյա_ավիաբազա
Իրանի բանակի ռազմաօդային ուժերը ներկայացրել են «Օղաբ 44» նոր ստորգետնյա ավիաբազան:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 08, 2023 08:24 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմաօդային ուժերը ներկայացրել են «Օղաբ 44» նոր ստորգետնյա ավիաբազան:

Ավիաբազայում հնարավոր է տեղակայել և գործարկել բոլոր տեսակի կործանիչներ, ռմբակոծիչներ և ռազմական ԱԹՍ-ներ: 
«Օղաբ 44»-ը Իրանի ստորգետնյա օպերատիվ ավիբազաներից մեկն է, որը կառուցվել է վերջին տարիներին՝ ըստ ՌՕՈՒ օպերատիվ կարիքների և երկրի տարբեր շրջաններում պասիվ պաշտպանության սկզբունքները հաշվի առնելով: 

Նման բազաները, որոնք ունեն բարձր անվտանգություն և տեղակայվում են լեռների տակ, հնարավորություն են տալիս անսպասելի վայրից ու անակնկալ օդային հարված հասցնել թշնամուն: Դրանք նաև հնարավորություն են տալիս կործանիչներն ապահով վայրերում պահելով և էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ռումբերով ու հրթիռներով զինելով, իրականացնել հեռահար գործողություններ և խոցել հեռավոր թիրախներ: 

Վերջին տարիներին Իրանի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հարձակողական ուժը մեծացել է: Այս ձեռքբերումը գրանցվել է մի իրավիճակում, երբ երկրի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանված են պատժամիջոցներ: Սակայն այսօր Իրանը տարածաշրջանում առաջինն է պաշտպանական արտադրանքի ոլորտում, այդ թվում՝ հրթիռները, հակաօդային պաշտպանության համակարգերը, անօդաչու թռչող սարքերը, թեթև և ծանր զինատեսակները, մի քանի հազար տոննա կշռող նավակործանները և բոլոր տեսակի կործանիչներն ու սուզանավերը:
Զենքի և մարտական տեխնիկայի արտադրության և կիրառման ոլորտում Իրանի կարողությունները երկրին հնարավորություն են տվել լիովին ինքնաբավ դառնալ անվտանգության ապահովման հարցում, իսկ մյուս կողմից ապահովել զսպման բարձր մակարդակ: Եվ թշնամին քաջ գիտի, որ Իրանի վրա հարձակումը հեշտ չի լինի և ծանր գին կունենա: 

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին,  «Օղաբ 44» օպերատիվ ավիաբազա կատարած այցի ժամանակ, ընդգծելով, որ նման բազաների կառուցումը շարունակական բնույթ է կրելու, հայտարարել է. «Նմանատիպ անվտանգ հենակետերի կառուցումը շարունակվելու է, որպեսզի թշնամին ավելի ու ավելի քիչ մտածի մեր վրա հարձակվելու մասին, իսկ մեր զսպող ուժը մեծանա ու  Իրանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը հարատև լինի»։
«Օղաբ 44» օպերատիվ բազայի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն տեղակայված է լեռների տակ, ինչը հնարավորություն է տալիս ապահով պահել ԶՈՒ տեխնիկան և սպառազինությունը: Իսկ դա բարձրացնում է Իրանի ԶՈՒ օպերատիվ կարողությունները՝ թշնամուն ճնշելու հարցում: 
Օդային գործողություններիի ոլորտում Իրանի ուժի ամրապնդման մյուս կարևոր գործոնը հակահրթիռային համակարգերն են: Իրանն աշխարհի սակավաթիվ երկրներից է, որ իր ներքին հնաարավորություններով կառուցում է հակահրթիռային համակարհգեր: Այդ համակարգերից կարելի է նշել «Bavar 373»-ը, որը կառուցվել է ռուսական «S-300» համակարգի օրինակով, սակայն ավելի առաջադեմ է: Այն ապահովում է  երկրի կարևորագույն կառույցների, այդ թվում՝ միջուկային որոշ օբյեկտների անվտանգությունը: 
Իրանի պաշտպանական  ուժը զարգանում է թշնամու սպառնալիքներին համաչափ: Նախահեղափոխական  շրջանում արտասահմանյան ռազմական տեխնիկայից 90 տոկոս կախվածություն ունեցող Իրանն այսօր  90 տոկոս ինքնաբավություն ունի անհրաժեշտ զենքի արտադրության ոլորոտում: Իսկ «Օղաբ 44» ավիաբազան երկրի սպառազինության զարգացման կարևորագույն և ռազմավարական գործոններից մեկն է, որն Իրանի համար ապահովել է զսպման բարձր մակարդակ: