Մեկնաբանություն - Իրանի և Իրաքի երկկողմ հարաբերությունները՝ Բաղդադում Ամիր Աբդուլլահիի խորհրդակցությունների առանցքը
Իրաք մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն այս երկրի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրաքի նախագահի և վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի՝ Իրաք կատարած այցի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, Իրաքի Քուրդիստանում հակահեղափոխական և անջատողական շարժումների առկայությունը, դիմադրության հրամանատարներ՝ նահատակներ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մոհանդիսի սպանության գործի հետամուտ լինելը, Իրանի տնտեսական պահանջները և տարածաշրջանային ու միջազգային հարցեր։
Իրանի արտգործնախարարն ասել է, որ վարչապետի, նախագահի, արտաքին գործերի նախարարի և Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական համագործակցության և անվտանգության հարցեր։
Չնայած որոշ խնդիրներին, ինչպիսիք են Իրաքի պարտքերն Իրանին և սահմանային անվտանգությունն ու Իրաքյան Քրդստանում ահաբեկչական ու անջատողական խմբավորումների առկայությունը, Իրան-Իրաք հարաբերություններն ընդլայնվում են։
Ամիր Աբդոլլահյանն Իրաքից Իրանի բանկի պահանջների արագ լուծումն անվանել է օգտակար միջոց երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ապագայի համար:
Ի թիվս երկու երկրների միջև այլ հարցերի, կան անվտանգության ոլորտում առկա խնդիրներ, որոնք կարող են լուծվել անվտանգության և ահաբեկչության դեմ պայմանավորվածությունների շրջանակներում։ Վերջին ամիսներին, հատկապես Շիրազի Շահչերաղում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել և հիշեցրել են ահաբեկիչների և անջատողական խմբավորումների մեղավորներին և աջակիցներին պատժելու անհրաժեշտությունը։ Իրաքի հյուսիսային շրջաններում ահաբեկչական տարրերն այն օգտագործում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու և Իրանի տարածք ներթափանցելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ չի հանդուրժի ահաբեկչական և անջատողական խմբավորումների գործողությունները, որոնք Իրաքի Քրդստանից խախտում են Իրանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մինչ այժմ, ի պատասխան այդ միջոցառումների, Իրանը մի քանի անգամ թիրախավորել է այդ ահաբեկիչների հավաքման կենտրոնները Իրաքյան Քրդստանում։
Ահաբեկչության վերաբերյալ Իրանի և Իրաքի ընդհանուր տեսակետի և այս հարցում երկու երկրների համակարգման համաձայն՝ հնարավոր է վերջ տալ ահաբեկիչների և անջատողականների ներկայությանը Իրաքի և Իրանի սահմանային շրջաններում։ Իրաքի կառավարության պաշտոնյաներն ասել են, որ թույլ չեն տա, որ այս իրավիճակը շարունակվի: Անվտանգության ոլորտում Իրաքի կառավարության գործողություններից է համարվում նաև Իրաքի ազգային անվտանգության խորհրդի կողմից Իրանի հետ սահմանային գծով այս երկրի բանակի տեղակայման հաստատումը, որոնք կյանքի կոչվելու դեպքում կարող են արդյունավետ լինել ահաբեկիչների տեղաշարժերը կանխելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարարը Իրաք կատարած իր այցի ընթացքում նաև ընդգծելով, որ Իրաքյան Քրդստանի ահաբեկչական և անջատողական խմբավորումները չպետք է սպառնալիք լինեն Իրանի դեմ հավելեց. «Այս կապակցությամբ երկու երկրների միջև բարձրագույն անվտանգության կոմիտեի մակարդակով լուսաբանվել և հստակեցվել են լուծումները, որոնք հուսով ենք հնարավորինս շուտ վերջնական տեսքի կբերվեն և կիրականացվեն»։