Մամուլի տեսություն – 16,03,2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195446-Մամուլի_տեսություն_16_03_2023
Մոտենում ենք արեգակնային տարվա վերջին օրերին և Նովրուզի գիշերային շուկան Իրանում թեժանում է, և մարդիկ խանդավառությամբ դիմավորում են գարնանը` բնության զարթոնքին ։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 16, 2023 14:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 16,03,2023

Մոտենում ենք արեգակնային տարվա վերջին օրերին և Նովրուզի գիշերային շուկան Իրանում թեժանում է, և մարդիկ խանդավառությամբ դիմավորում են գարնանը` բնության զարթոնքին ։

Էթելաաթ օրաթերթ

Սաուդյան Արաբիա. Մենք շուտով կսկսենք Իրանում ներդրումներ կատարել

Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամմադ Ալ-Ջադաանն իր ելույթում հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան շուտով Իրանում լայնածավալ ներդրումներ կսկսի  և երկու երկրների հարաբերությունների կարգավորումից հետո որևէ խոչընդոտ չի տեսնում իր երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ներդրումներ կատարելու համար։

Քեյհան օրաթերթ

Ֆրանսիացի աղբահավաքները երկարացրել են գործադուլը. Փարիզը լցվել է գարշահոտությամբ

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման ծրագրի դեմ համազգային բողոքի ու գործադուլների ութերորդ փուլին, մայրաքաղաք Փարիզից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ աղբահավաքների գործադուլի երկարաձգման պատճառով մի քանի տոննա աղբ է հավաքվել և գարշահոտը   պատել է քաղաքը ու դժվարացրել   այս քաղաքի բնակիչների կյանքը:

Քեյհան օրաթերթ

Իրանում Նովրուզի շուկայի եռուզեռն ՝ ի տարբերություն շղթայական լրատվամիջոցների ստեղծած մթնոլորտի

 

Մոտենում ենք արեգակնային տարվա վերջին օրերին և  ամբողջ Իրանում նովրուզյան գիշերային շուկաներն  ավելի են   մարդաշատ դարձել։

Հագուստի շուկան՝ սկսած հագուստից, պայուսակներից, կոշիկներից մինչև վերնաշապիկներ, գուլպաներ, գոտիներ և այլն, ավելի մարդաշատ է  , քան տարեվերջյան բոլոր շուկաները։ Ամանորին նոր հագուստ կրելը   ամենաշատ հավակնորդները ունի։

Վաթանե Էմրուզ

Փակվել են ամերիկյան երեք խոշոր բանկեր

 

Անցած օրերի ընթացքում փակվել են ամերիկյան երեք խոշոր բանկեր, որոնց սնանկացման հիմնական պատճառը ըստ փորձագետների՝ Ամերիկայի Կենտրոնական բանկի գործողություններն են եղել։

Silicon Valley Bank-ը հիմնադրվել է մոտ 40 տարի առաջ Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնային հովտում կամ Ամերիկայի Սիլիկոնային հովտում։ Այս տարածքը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 70 կիլոմետր հարավ-արևելք և հայտնի է նրանով, որ այս տարածքում են գտնվում աշխարհի տեխնոլոգիական ոլորտում գործող խոշորագույն ընկերությունները։ Այս շրջանի գլխավոր քաղաքը կոչվում է Սան Խոսե։

Ջավան օրաթերթ

Նեթանյահուի գիշերային բարեփոխումները

 

Գիշերը մի քանի ժամ տեւած բանավեճից հետո Իսրայելի խորհրդարանը առաջին քվեարկության ժամանակ համաձայնեց վարչապետ Բենիամին Նեթանյահուի կրկնակի դատական բարեփոխումների օրինագծերին. Գործողություն, որը կխորացնի ճգնաժամը օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի պատճառով. Այս երկու օրինագծերի հաստատումը կատարվել է երկուշաբթի կեսգիշերին վաղ առավոտյան՝ 61 կողմ, 51 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Կնեսետի (Խորհրդարանի) մնացած 120 անդամները   բացակայել   կամ հրաժարվել են քվեարկելուց։

armenpress.am

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար․ վարչապետ

 

 Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, մինչդեռ միջազգային պայմանավորվածությունը այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին։

Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից»,- ասաց Փաշինյանը։

armenpress.am

Ինչ աշխատանք է իրականացնում Հայաստանում ԵՄ առաքելությունը. բնակիչները դիտորդների հետ հույսեր են կապում

 

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սահմանի երկայնքով դիտարկում իրականացնելուց զատ նաև պարեկություն է իրականացնում սահմանամերձ շրջաններում, գյուղերում, ԵՄ առաքելության ներկայացուցիչները զրուցում են գյուղացիների հետ, արձանագրում նաև, թե նրանք երբ ու որքան կրակոցներ են լսել: ԵՄ առաքելության ներկայությունը մարդկանց որոշ առումով խաղաղության հույս է տալիս, ոմանք նկատել են՝ նրանց գալուց ի վեր փոքր-ինչ քչացել են կրակոցները: Առաքելությունն էլ արձանագրած տեղեկությունները ամենշաբաթյա ռեժիմով ներկայացնում է Բրյուսել:

«Արմենպրես»-ն այցել է Եղեգնաձոր՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ շտաբ, նաև հնարավորություն ունեցել Մարտունու՝ այսպես ասած  դաշտային գրասենյակում տեղակայված դիտորդների հետ այցելել Սոթք, որտեղ նրանք իրականացրել են պարեկություն, զրուցել մարդկանց հետ:

armtimes.am

Որն է նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը, որը մինչև այժմ չի գործարկվել. վարչապետը մտահոգություն հայտնեց

 

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը՝ կարևորելով, որ դրա համար անհրաժեշտ են միջազգային մեխանիզմներ։

Ըստ նրա՝ առանց այդ մեխանիզմների՝ երկխոսությունը մոռացության կմատնի Բաքուն:

«Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը։

Հիշեցնեմ՝ այդ կետում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ ԼՂ Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ես Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարի հետ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այս կապակցությամբ պետական մարմիններին են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման հայության ներկայացուցիչները՝ բողոքելով՝ ինչո՞ւ միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տներ վերադառնալու հարցը չենք բարձրացնում։

armtimes.am

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

 

Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայտնում է, որ 8.7կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։

Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։

tert.am

Ալիևը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, գրում է interfax.ru-ն։

«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Բաքվի և Անկարայի հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում։

«Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա մարտի 16-ին։

tert.am

Չեզոք տարածքում ռուսական ինքնաթիռի վրա կանխամտածված հարձակումը կլիներ միջուկային տերության դեմ պատերազմի բացահայտ հայտարարում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը՝ Սև ծովի երկնքում միջադեպի մասին

 

Չեզոք օդային տարածքում ռուսական ինքնաթիռի վրա կանխամտածված հարձակումը կլիներ միջուկային տերության դեմ պատերազմի բացահայտ հայտարարում, ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ նկատի ունենալով  մարտի 14-ի առավոտյան Սև ծովի երկնքում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի և ռուսական կործանիչների մասնակցությամբ միջադեպը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ օրենսդիրների կոչերը դուրս են առողջ բանականության սահմաններից», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով մի շարք ամերիկացի օրենսդիրների, այդ թվում՝ սենատոր Լինդսի Գրեհեմի՝ ԱՄՆ թիրախներին մոտենալու դեպքում ռուսական ինքնաթիռները միջազգային օդային տարածքում խոցելու սպառնալիքները։

«Չեզոք օդային տարածքում ռուսական ինքնաթիռի վրա դիտավորյալ հարձակումը ոչ միայն հանցագործություն է միջազգային իրավունքի համաձայն, այլ նաև պատերազմի բացահայտ հայտարարում ամենամեծ միջուկային տերությանը», - նախազգուշացրել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև զինված բախումն արմատապես կտարբերվի պրոքսի պատերազմից, «որը ամերիկացիները հեռակա կերպով վարում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դեմ»։

Հիշեցնենք, որ մարտի 14-ի առավոտյան Սև ծովի երկնքում խափանվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատճառը եղել է ռուսական Սու-27 կործանիչի ոչ անվտանգ մանևրը, որը վնասել է անօդաչու թռչող սարքի պտուտակը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ անօդաչու թռչող սարքը խախտել է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր սահմանված «օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանները», այնուհետև ինչ-որ պահի «կտրուկ մանևրելու հետևանքով անկառավարելի է դարձել և ընկել ծովը»։