Մեկնաբանություն-Իսլամական համագործակցության կազմակերպությունը պահանջել է Պաղեստինի անդամակցության ընդունումը ՄԱԿ-ում
Իսլամական համագործակցության կազմակերպությունը պահանջել է ճնշում գործադրել՝ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ում ընդունվելու համար։
Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 49-րդ նստաշրջանի ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվել է կազմակերպության անդամ երկրների սկզբունքային հավատարմությունը պաղեստինյան խնդրին, որը համարվում է իսլամական ումմայի առանցքային և գլխավոր խնդիրը: Իսլամական համագործակցության կազմակերպությունն անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցությունն ընդունվելու համար:
Իսլամական համագործակցության կազմակերպության ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվել է.-«Սրբազան Ղոդսը Պաղեստինի անբաժանելի մասն է, և Պաղեստինի ժողովրդի ինքնիշխանությունը միայն նրան է պատկանում»։
Կազմակերպության ամփոփիչ հայտարարության մեջ միջազգային հանրությանը կոչ է արվել կատարել միջազգային օրենքով ստանձնած իր պարտավորությունները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունները կանխելու և նրան պարտավորեցնելու հարգել սրբազան Ղոդսի վերաբերյալ ընդունված միջազգային բանաձևերը:
ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության հարցին խիստ դեմ են հանդես եկել Սիոնիստական ռեժիմը և նրա գլխավոր աջակից ԱՄՆ--ը: Ըստ էության, դրա իրականացումը կարելի է մեծ քայլ համարել Պաղեստինյան պետության իրացման համար։ Խնդիր, որն այժմ հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի ամենածայրահեղ կաբինետներից մեկի իշխանության գալը, դաժան հարված է ուղղված ողջ Սիոնիստական ռեժիմին:
ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մշտական անդամ դառնալու Պաղեստինի ջանքերը ձախողվելու են, և Իսրայելը ցանկացած միջոց կկիրառի այն խափանելու համար: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամները նույնպես դեմ են Պաղեստինի անդամակցությանը: Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Մահմուդ Աբբասն ընդգծել է, որ Պաղեստինը կշարունակի ջանքեր գործադրել միջազգային կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ, և եթե այս ճանապարհին հայտնվի ինչ-որ խնդիրների առջև, ապա կդիմի Գլխավոր ասամբլեային, թեև որոշ երկրներ Պաղեստինյան հարցով սպառնացել են վետո դնել այդ որոշման վրա:
Պաղեստինը ՄԱԿ-ի դիտորդ անդամ է, և եթե նա դառնա այս կազմակերպության լիիրավ անդամ, դա կնշանակի Պաղեստիյան պետության միջազգային ճանաչում: 2012 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին ճանաչեց որպես ՄԱԿ-ի դիտորդ և ոչ-անդամ երկիր: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Պաղեստինի լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին պահանջում է Անվտանգության խորհրդի 9 անդամ երկրների հավանությամբ բանաձեւի ընդունումը, իհարկե պայմանով, որ այդ խորհրդի մշտական անդամները, այն է՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան և Չինաստանը վետո չդնեն այդ բանաձևի վրա։ Ակնհայտ է, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը դեմ է այս հարցին։
Չնայած Արևմուտքն աջակցում է Թել Ավիվին և խափանում է ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու Պաղեստինի ջանքերը, սակայն իրավիճակը հակասում է Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի ցանկությանը: ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության ընդունման նպատակով ճնշում գործադրելու վերաբերյալ, աշխարհի չորս մայր ցամաքների 57 երկրի անդամակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության կոնսենսուսը ցույց է տալիս,որ այս երկրները չնայած քաղաքական տարբեր մոտեցումներ ունեն , սակայն բոլորը համակարծիք են ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամ դառնալու հարցում,նույնիսկ նրանք պահանջում են ճնշում գործադրել, որպեսզի դա իրականանա: