Մեկնաբանություն-Իսլամական համագործակցության կազմակերպությունը պահանջել է Պաղեստինի անդամակցության ընդունումը ՄԱԿ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195550-Մեկնաբանություն_Իսլամական_համագործակցության_կազմակերպությունը_պահանջել_է_Պաղեստինի_անդամակցության_ընդունումը_ՄԱԿ_ում
Իսլամական համագործակցության կազմակերպությունը պահանջել է ճնշում գործադրել՝ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ում ընդունվելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2023 13:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իսլամական համագործակցության կազմակերպությունը պահանջել է  Պաղեստինի անդամակցության ընդունումը ՄԱԿ-ում

Իսլամական համագործակցության կազմակերպությունը պահանջել է ճնշում գործադրել՝ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ում ընդունվելու համար։

Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 49-րդ նստաշրջանի ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվել է կազմակերպության անդամ երկրների սկզբունքային հավատարմությունը պաղեստինյան խնդրին, որը համարվում է  իսլամական ումմայի  առանցքային  և գլխավոր խնդիրը: Իսլամական համագործակցության կազմակերպությունն անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցությունն ընդունվելու համար: 

Իսլամական համագործակցության կազմակերպության ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվել է.-«Սրբազան Ղոդսը Պաղեստինի անբաժանելի մասն է, և Պաղեստինի ժողովրդի ինքնիշխանությունը միայն նրան է պատկանում»։

Կազմակերպության ամփոփիչ  հայտարարության մեջ միջազգային հանրությանը կոչ է արվել կատարել  միջազգային օրենքով ստանձնած իր պարտավորությունները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունները կանխելու և նրան պարտավորեցնելու հարգել սրբազան Ղոդսի  վերաբերյալ ընդունված  միջազգային բանաձևերը: 

ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության հարցին խիստ դեմ են հանդես եկել Սիոնիստական ​​ռեժիմը և նրա գլխավոր աջակից ԱՄՆ--ը: Ըստ էության, դրա իրականացումը կարելի է մեծ քայլ համարել Պաղեստինյան  պետության իրացման համար։ Խնդիր, որն այժմ հաշվի առնելով Սիոնիստական ​​ռեժիմի ամենածայրահեղ կաբինետներից մեկի իշխանության գալը, դաժան հարված է ուղղված ողջ Սիոնիստական ​​ռեժիմին:

ՄԱԿ-ում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մշտական ​​անդամ դառնալու Պաղեստինի ջանքերը ձախողվելու են, և Իսրայելը ցանկացած միջոց կկիրառի այն խափանելու համար: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  մյուս անդամները նույնպես  դեմ են Պաղեստինի անդամակցությանը:  Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Մահմուդ Աբբասն ընդգծել է, որ Պաղեստինը կշարունակի ջանքեր գործադրել միջազգային կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ, և եթե այս ճանապարհին հայտնվի ինչ-որ խնդիրների առջև, ապա  կդիմի  Գլխավոր ասամբլեային, թեև որոշ երկրներ Պաղեստինյան հարցով սպառնացել են  վետո դնել այդ որոշման վրա: 

Պաղեստինը ՄԱԿ-ի դիտորդ անդամ է, և եթե նա դառնա այս կազմակերպության լիիրավ անդամ, դա կնշանակի Պաղեստիյան  պետության միջազգային ճանաչում: 2012 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին ճանաչեց որպես ՄԱԿ-ի  դիտորդ և ոչ-անդամ երկիր:  ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Պաղեստինի լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին պահանջում է Անվտանգության խորհրդի 9 անդամ երկրների հավանությամբ բանաձեւի ընդունումը, իհարկե պայմանով, որ այդ խորհրդի մշտական ​​անդամները, այն է՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան,  Բրիտանիան և Չինաստանը վետո չդնեն  այդ բանաձևի վրա։ Ակնհայտ է, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը դեմ է այս հարցին։

 Չնայած Արևմուտքն աջակցում է Թել Ավիվին և խափանում է ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու Պաղեստինի ջանքերը, սակայն իրավիճակը հակասում է Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի ցանկությանը: ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության ընդունման նպատակով ճնշում գործադրելու վերաբերյալ, աշխարհի չորս մայր ցամաքների 57 երկրի անդամակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության  կոնսենսուսը ցույց է տալիս,որ այս երկրները չնայած քաղաքական տարբեր մոտեցումներ ունեն , սակայն բոլորը համակարծիք են ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամ դառնալու հարցում,նույնիսկ  նրանք  պահանջում են ճնշում գործադրել, որպեսզի դա  իրականանա: