Մամուլի տեսություն 19․03․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195624-Մամուլի_տեսություն_19_03_2023
Իրանը հաստատեց իր տարածաշրջանային հզորությունը 1401 թվականին և լուրջ դերակատարություն ունեցավ աշխարհակարգը փոխելու գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2023 15:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19․03․2023

Իրանը հաստատեց իր տարածաշրջանային հզորությունը 1401 թվականին և լուրջ դերակատարություն ունեցավ աշխարհակարգը փոխելու գործում։

 

Վաթանե Էմրուզ

Իսլամական եզակի Հանրապետություն

Արեգակնային 1401 թ.-ն Իրանի Իսլամական Հանրապետության համար բերեց բացառիկ արդյունքներ, որոնք ներառում են Իրանի տարածաշրջանային հզորության կայունացումն  ու արգասիքը, աշխարհակարգը փոխելու կարևոր դերակատարումը և իրանցիների հանրային կարծիքի մոտ հակահեղափոխականների բարոյական և քաղաքական բացահայտումը: 

Իրանի 1401 թվականի պատմության վերջին էջերը ևս արագորեն թերթվում են: Իրադարձություններով լի տարի էր, որը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց Իրանի իսլամական հեղափոխության ծառի անսասանությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության եզակի լինելն ապացուցվելուց բացի, այս ամիսների իրադարձություններն Իսլամական Հանրապետության երդվյալ թշնամիների համար վերածվեցին խայտառակությունների շղթայի։ 

Նրանք ովքեր կարծում էին,որ փողոցային անկարգություններով և հանրային մթնոլորտի արմատականացմամբ իրենց հնարավորություն կտրվի որպես խռովությունների առաջնորդներ կայունացնել իրենց դիրքերը, և դրան զուգահեռ  հանրային դժգոհությունների ավելացմամբ ավելի մեծ շանս կունենան իրենց չարամետ նպատակներն իրականացնելու, չարաչար սխալվում էին։ Նրանք դարձան ատելի տարրեր, որոնք հավատարիմ չէին ազգային ու մարդասիրական ամենատարրական  սկզբունքներին:

 

Քեյհան

Centcom-ի հրամանատար. Վերջին 40 տարում Իրանի ռազմական հզորության առաջընթացն  աննախադեպ է 

ԱՄՆ Սենատի Զինված ուժերի կոմիտեի հետ հանդիպման ժամանակ CENTCOM-ի (ԱՄՆ ուժերի կենտրոնական հրամանատարություն) հրամանատար Մայքլ Կուրիլան խոստովանելով Իրանի պաշտպանունակության բարձր մակարդակը, ասել.-«Իրանը Մերձավոր Արևելքում ունի  ամենամեծ և բազմազան հրթիռային զինանոցը  և հազարավոր բալիստիկ ու թեւավոր հրթիռներ, որոնք կարող են թիրախավորել ողջ Մերձավոր Արևելքը»:

Նա նաև ասել է,որ Իրանը ներկայումս համարվում է տարածաշրջանի ամենահզոր երկիրը ԱԹՍ-ների առումով։

Մայքլ Կուրիլան հավելել է․-«Իրանի ռազմական կարողության առաջընթացն աննախադեպ է։ ԻՀՊԿ-ն այսօր հնարավոր չէ համեմատել հինգ տարի առաջվա կորպուսի հետ»:

CENTCOM-ի հրամանատարը հաշվի չառնելով տարածաշրջանում ամերիկյան կառավարության ռազմական ներկայության և քաղաքական միջամտությունների կործանարար ազդեցությունը, հավակնել է․-«Իրանը աջակցում է տարաշրջանի պրոքսի ուժերին»։

Էթելաաթ
Իրանցիները մեծ հույսերով են դիմավորում Նոր տարին

Անցնող տարում դիվանագիտության  և միջազգային հարաբերությունների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվեց որոշ լուրջ մարտահրավերների։

Իսկ Տարածաշրջանի և հարևան երկրների հետ կապված Իրանի հարաբերությունները բարելավվել են հարևան երկրների հետ։.

 

Ջավան

Արևմտյան ծայրահեղականություն, Ուկրաինայի պատերազմից մինչև Եվրոպայի սիրտը

Այն  ինչ այս օրերին կառավարման մակրո մակարդակում  տեղի է ունենում Եվրոպայում և ԱՄՆ-ում  , ցույց է տալիս մի շարք ճշմարտություններ, որոնք բացահայտում են, թե ինչու և ինչպես են ձևավորվել ծայրահեղական և ահաբեկչական հոսանքները, ինչպես նաև նրանց դերը ուկրաինական պատերազմում։

Օրերս Գերմանիայի ներքին անվտանգության կազմակերպությունը, որը հայտնի է որպես «Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակ» հայտարարել է.-«Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր քաղաքական դրդապատճառներով 61 ծայրահեղական հանցագործներ Գերմանիայից մեկնել են Ուկրաինայի պատերազմական գոտիներ, և, ըստ հաշվարկների, նրանց մոտ կեսը դեռ  Ուկրաինայում է։

….

Armenpress.am

Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է.

«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից:

Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է:

Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր:

Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:

Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար:

Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին:

Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող:

Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի:

Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած:

Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը:

Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից:

Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանտադ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջաննն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»:

 

Panorama.am

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. 

«Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում,  Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին»։ 

 

News.am

Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել ծովը՝ Կորեական թերակղզու ափերի մոտ

Հյուսիսային Կորեան կիրակի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ծով՝ Կորեական թերակղզու արեւելյան ափերի մոտ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հարավային Կորեային եւ Ճապոնիային։

Հրթիռը, որն արձակվել է արեւմտյան ափին գտնվող Դոնչան-րի փորձադաշտից տեղական ժամանակով ժամը 11:05-ի սահմաններում, անցել է մոտ 800 կիլոմետր տարածք՝ նախքան թիրախը խոցելը, ասվում է հարավկորեացի զինվորականների հայտարարության մեջ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը թռել է 50 կիլոմետր բարձրության վրա:

Սեուլը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների վերջին արձակումները՝ դրանք անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի «բացահայտ խախտում»:

Գործարկումից անմիջապես հետո Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն ուղարկել է B-1B ռազմավարական ռմբակոծիչ համատեղ օդային զորավարժություններին, որոնք Սեուլի եւ Վաշինգտոնի կարծիքով անցկացվում են ընդլայնված զսպման ուժեղացման նպատակով:

Վերոնշյալ գործարկումները քննադատության են արժանացել նաեւ Տոկիոյի եւ Վաշինգտոնի կողմից:

«Հյուսիսային Կորեայի պահվածքը սպառնում է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը ու անընդունելի է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի պաշտպանության պետնախարար Տոշիրո Ինոն՝ հավելելով, որ Ճապոնիան խիստ բողոք է հայտնել Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատան միջոցով։

ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ կիրակի օրվա արձակումն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ անձնակազմի կամ նրանց դաշնակիցների համար: Սակայն վերջին հրթիռների արձակումները ընդգծում են Փհենյանի անօրինական զանգվածային ոչնչացման զենքերի եւ բալիստիկ հրթիռների ծրագրերի ապակայունացնող ազդեցությունը, ասվում է հայտարարության մեջ:

Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեան ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ICBM) է արձակել դեպի ծովը Կորեական թերակղզու եւ Ճապոնիայի միջեւ՝ մի քանի ժամ առաջ այն բանից առաջ, երբ Հարավային Կորեայի նախագահը Տոկիո պիտի մեկներ՝ Հյուսիսային Կորեային հակազդելու ուղիները քննարկելու համար:

Փհենյանն ասել է, որ հինգշաբթի օրվա գործարկումը նախազգուշացում էր ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների դեմ, հաղորդում է KCNA պետական ​​լրատվամիջոցը:

Araratnews.am

Հայաստանի ներկայացուցիչները որպես դիտորդ մասնակցում են Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի ներկայացուցիչները որպես դիտորդ մասնակցում են Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տելեգրամի ալիքից: 

Նշվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշանակվել է միջազգային դիտորդների խմբի համակարգող։

Araratnews.am

Թրամփը հայտարարել է իր հնարավոր կալանավորման մասին

Մարտի 18-ին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հնարավոր կալանավորման մասին, որը, ըստ նրա, տեղի կունենա մարտի 21-ին։ Այս մասին գրում է  Reuters-ը։

Նա իր աջակիցներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ։