Մեկնաբանություն- Ընդգծվել է ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198232-Մեկնաբանություն_Ընդգծվել_է_ՄԱԿ_ի_ԱԽ_կառուցվածքի_փոփոխության_անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացումը, որն արժանացավ արևմտյան երկրների խիստ քննադատությանը և խորացրեց տարաձայնությունները խորհրդի անդամների միջև, ևս մեկ անգամ բարձրացրեց ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության հարցը։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Ապրիլ 26, 2023 07:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ընդգծվել է ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացումը, որն արժանացավ արևմտյան երկրների խիստ քննադատությանը և խորացրեց տարաձայնությունները խորհրդի անդամների միջև, ևս մեկ անգամ բարձրացրեց ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության հարցը։

Լայն արձագանք են ստացել հատկապես Լավրովի՝ որպես ԱԽ նախագահի հայտարարությունները: Ռուսաստանի հակառակորդ երկրները հատկապես Ուկրաինայի վերաբերյալ Լավրովի հայտարարությունները որակել են որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում: 
ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Ռուսաստանին մեղադրել է  կեղծավորության մեջ։ Եվրամիությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անարգել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո, ԱՄՆ-ն և Եվրամիությունը պահանջում էին Դաշնությանը հեռացնել ՄԱԿ ԱԽ կազմից: Մինչդեռ երբ 2003 թվականին ԱՄՆ-ն առանց ԱԽ թույլտվության մտավ Իրաք, արևմտյան երկրները որևէ քայլ չարեցին խորհրդից ԱՄՆ-ին հեռացնելու ուղղությամբ:   
Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և արևմտյան երկրների բացահայտ առճակատումը ևս մեկ անգամ առաջ քաշեց  խորհրդի կառուցվածքը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով միջազգային համակարգում կառուցվածքային փոփոխությունները, նոր ուժերի ի հայտ գալը և խորհրդում հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ի, հատկապես կազմակերպության միջազգային անվտանգության հենասյան՝ ԱԽ բարեփոխման հարցը տարիներ շարունակ եղել է  անդամ շատ երկրների հիմնական պահանջներից մեկը, որը մնացել է անպատասխան։ Անվտանգության խորհուրդը քննադատության է ենթարկվել շատերի կողմից։ Խորհրդի գործող կազմը, հատկապես   մշտական անդամների ներկայությունը, ձեռնտու չեն աշխարհի երկրների մեծ մասին։ Ընդգծվում է  հատկապես խորհրդի կանոնակարգի փոփոխության, վետոյի իրավունքի վերացման և մշտական անդամների թվի ավելացման անհրաժեշտությունը: 
ԱԽ բարեփոխումների պահանջը չի սահմանափակվում միայն ոչ մշտական անդամ երկրներով: Ռուսաստանը, որը հանդիսանում է այդ խորհրդի մշտական անդամ, նույնպես հանդես է եկել նման պահանջով: Մոսկվայի պահանջը համահունչ է աշխարհում բազմակողմանիությանն աջակցելուն և միջազգային ասպարեզում Արևմուտքի հեգեմոնիային դիմակայելուն։
Մյուս կողմից, արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը  Գերմանիայի և Ճապոնիայի մշտական անադամակցության կողմնակից են: 
Զարգացած և զարգացող տնտեսական երկրները ներառող Մեծ Քսանյակի անդամները, այդ թվում՝ Ճապոնիան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Գերմանիան, նույնպես պահանջում են փոխել ԱԽ կառուցվածքը։ Այդ երկրները կարծում են, որ միջազգային մակարդակում ուժային կառուցվածքի փոփոխությամբ և միջազգային տնտեսական և քաղաքական ասպարեզում որոշ երկրների կարևորության աճով, այդ փոփոխությունները պետք է իրականացվեն հատկապես Անվտանգության խորհրդում և խորհրդի մշտական անդամները պետք է փոխվեն:
Նաև, հաշվի առնելով ԱԽ մշտական անդամների, հատկապես ԱՄՆ-ի կողմից վետոյի իրավունքի գործիքային կիրառումը, այն երկրները, որ պահանջում են խորհրդում փոփոխություններ իրականացնել պահանջում են նաև փոխել վետոյի կիրառման իրավունքը: