Մեկնաբանություն- Լրատվական հեղձուցիչ վիճակ Եվրամիությունում
Չնայած ԶԼՄ-ների ազատության մասին եվրոպական երկրների աղմկոտ պնդումներին և գովազդներին և աշխարհում խոսքի ազատության պաշտպանության հավակնությանը, զեկույցները վկայում են Եվրամիությունում լրատվամիջոցների հեղձուցիչ վիճակի մասին:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն չորեքշաբթի օրը հրապարակված նոր ուսումնասիրության մեջ ընդգծեց, որ Եվրամիությունում լրատվամիջոցների անդամներն առավել քան երբևե ծանր վիճակում են և ստիպված են լռել:
Կոմիտեն իր հետաքննության ընթացքում պարզել է, որ որոշ եվրոպական կառավարություններ «Covid-19» վիրուսի համաճարակից հետո խստացրել են ԶԼՄ-ների վերահսկողության սահմանափակումները։ Սա այն դեպքում, երբ Եվրամիությունը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրեց ԶԼՄ-ների ազատության եվրոպական ակտը՝ լրագրողներին պաշտպանելու համար, բայց միայն թղթի վրա: Այնուամենայնիվ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցը ցույց է տալիս, որ շատ երկրներ օրենքները կիրառել են այնպես, ինչպես ցանկանում են և գաղտնալսման ծրագրեր են օգտագործում՝ լրագրողներին լրտեսելու համար:
«Մենք տեսնում ենք առցանց ոտնձգությունների և թվային սպառնալիքների ամենօրյա աճը շատ հարուստների և հզորների կողմից լրագրողների դեմ, ովքեր ցանկանում են լռեցնել նրանց դատական հայցերի միջոցով», -ասում է Եվրոպայում Լրագրողների պաշտպանության կոմիտեի իրավաբան Թոմ Գիբսոնը:
Խոսքի և հատկապես լրատվամիջոցների ազատության վերաբերյալ Արևմուտքի, այդ թվում՝ Եվրամիության երկակի ստանդարտներին հայացք նետելով, պարզ է դառնում, որ այս հարցը քննարկման թեմա է դառնում այն ժամանակ միայն երբ առնչվում է Արևմուտքի նկատի ունեցած հարցերին կամ երկրներին, այդ թվում ռուսաֆոբիան, իրանաֆոբիան կամ իսլամաֆոբիան:
Եվրոպացիները, ովքեր միշտ հավակնում են մարդու իրավունքների և ազատության պաշտպանությանը, ներառյալ խոսքի և լրատվամիջոցների ազատությանը, սակայն հակառակ այս կարգախոսի, նրանք թույլ չեն տալիս այլ լրատվամիջոցներին, ինչպիսիք են իրանական Press TV-ն կամ ռուսական Ռաշա Թուդեյը տեղեկատվություն կատարեն:
Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2022 թվականի փետրվարի վերջին հայտարարեց ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ Sputnik լրատվական գործակալության և Ռաշա Թուդեյ ցանցի գործունեության արգելքի մասին Եվրամիությունում։ Նա ընդգծել է, որ այս միությունն արգելում է «Կրեմլի մեդիա մեքենայի» գործունեությունը Եվրամիությունում, և երկու լրատվամիջոցներ՝ Ռաշա Թուդեյը և Sputnik-ը, այլևս չեն կարողանա հրապարակել իրենց լուրերն այս միությունում՝ Պուտինի պատերազմն արդարացնելու և պառակտում ստեղծելու համար։
2023 թվականի փետրվարի սկզբին խոսքի ազատության նոր սահմանման մեջ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարեց, որ եվրոպական երկրներում ռուսական լրատվամիջոցների հեռարձակումն արգելելը խոսքի ազատության պաշտպանություն է։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների այս գործողություններն ու դիրքորոշումները ցույց են տալիս, որ երբ ցանկանան, նրանք կարող են իրենց օգտին փոխել այնպիսի հասկացություններ, ինչպիսին է խոսքի ազատությունը, և այդպիսով, իրենց կարծիքով, հիմքեր ստեղծել արգելելու կամ իրենց հետ քայլ չպահող լրատվամիջոցների հետ առնչվելու համար և ստեղծում են շատ սահմանափակումներ լրագրողներին լռեցնելու համար։