Մեկնաբանություն-Իրանն արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի հակաիրանական որոշմանը
(last modified Thu, 11 May 2023 13:45:51 GMT )
Մայիս 11, 2023 17:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանն արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի հակաիրանական որոշմանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Շվեդիայի որոշումը կայացել է Իրանի ժողովրդի կողմից մերժված և ահաբեկչական տարրերի ազդեցության ներքո և հակասում է միջազգային իրավունքի չափանիշներին ու սկզբունքներին»։

Չորեքշաբթի օրը Շվեդիայի խորհրդարանը ընդունել է նախագիծ,որով  երկրի կառավարությանը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը ներառել Եվրամիության, այսպես կոչված, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանի ասել է,-««Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  օրինական կառույց է և  Սահմանադրությամբ այն ունի պաշտոնական և իրավական ինքնություն :    ԻՀՊԿ-ը մյուս զինված ուժերի հետ միասին  երկրի ազգային և սահմանային անվտանգության պահպանման պատասխանատուն է»: 

Շվեդիայի խորհրդարանի հակաիրանական քայլն իրականացվել է այն  դեպքում, երբ Եվրախարհրդարանը ավելի վաղ  ենթարկվել էր Իսլամական Հանրապետության հակառակորդների ազդեցությանը և  հետևելով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը, հունվարի 19-ին (Իրանական 1401թ. դեյ ամսի 29-ին) ընդունել էր նախագիծ,որով պահանջել էր  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը  ներառել Եվրամիության այսպես կոչված «ահաբեկչական» կազմակերպությունների ցուցակում: Իհարկե, այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները նախազգուշացրին եվրոպացիների նման քայլերի հետևանքների կապակցությամբ,  Եվրամիությունը չնայած կորպուսի որոշ անդամների դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց,բայց հրաժարվեց ԻՀՊԿ-ի անունը ներառել այսպես կոչված «ահաբեկչական» կազմակերպությունների ցուցակում : 

Եվրոպական երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությունը, անցած տարվա աշնանից սկսած (1401 թ.)  մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Իրանի ռազմական հրամանատարների նկատմամբ՝ նպատակ ունենալով Իրանում անկարգություններ հրահրել, բայց չնայած այս բոլոր միջոցներին  ու  դավադրություններին, ժողովրդի զգոնության և զինված ուժերի, այդ թվում Հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերի շնորհիվ, խաղաղությունն ու անվտանգությունը  վերկանագվել են Իրանի տարբեր քաղաքներում։

Իրողությունն այն է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական տարրերի և խմբավորումների դեմ լուրջ պայքարի շնորհիվ կարևոր դեր է ունեցել երկրում, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում:Ներքին ու արտաքին ահաբեկչական խմբավորումների, այդ թվում Մոնաֆեղին և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը  գրանցված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության վկայականում: Այս ճանապարհին են նահատակվել Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Դիմադրության այլ նվիրյալներ: Ուրեմն եթե տարածաշրջանում չլինեին ԻՀՊԿ-ի ջանքերը, ,այսօր եվրոպական երկրներում անապահովություն կտիրեր :

Շվեդիայի խորհրդարանի հակաիրանական քայլի վերաբերյալ մյուս կարևոր կետն այն է,որ այդ երկրի խորհրդարանի ընդունած որոշումը երկրների ներքին գործերին միջամտություն է նշանակում և հակասում է նաև միջազգային իրավունքի նորմերին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդիսանում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտոնական մասը, և նրա դեմ ցանկացած պատժամիջոցներ համարվում են անօրինական և հակասում են միջազգային իրավունքին: 
Ակնհայտ է, որ  հեղափոխության պահապանների վերջին չորս տասնամյակների  գործունեությունը հատկապես սրբազան պաշտպանության տարիներին, երկրի ներսում ու արտերկրում ահաբեկչական խմբավորումների կույր  սադրանքները չեզոքացնելը, ինչպես նաև գերժամանակակից զենքերի արտադրությունը բոլորը խոսում են այն փաստի մասին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ արևմտյան երկրների գործողությունները  երբեք չեն կարողացել կանխել այս  կառույցի պանծալի և աճող հաջողությունները:
Այդիսկ պատճառով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը  Շվեդիայի կառավարությանը խորհուրդ է տվել hեռատեսությամբ և խոհեմությամբ  խուսափել երկու երկրների հարաբերությունների համար լարված թակարդն ընկնելուց և նման չկռադատված արարքի հետևանքների մասին մտածելով՝  Շվեդիայի ազգային շահերը և երկու երկրի վաղեմի հարաբերությունները չզոհաբերել  հանուն ահաբեկիչների և սիոնիստական ​​ապարտեիդ ռեժիմի և Իրանի ժողովրդի  թշնամիների շահերին: