Մեկնաբանություն-Ռասիզմը Եվրոպայի ֆուտբոլում, հավասարության կարգախոսից մինչև վիրավորանք ու նվաստացում
(last modified Tue, 23 May 2023 14:16:21 GMT )
Մայիս 23, 2023 17:46 Asia/Tehran

Ռասիզմը հին զենք է, որն այս օրերին չնայած «մարդկանց հավասարության« և «բոլորի համար մարդու իրավունքների» մասին բոլոր կարգախոսներին, կրկին արևմտյան աշխարհում այն օգտագործվում է գունամորթների դեմ:

Այս օրերին Արեւմուտքում գունամորթ  մարդիկ, հատկապես սեւամորթները, չնայած բոլոր ջանքերին, հավասար կարգավիճակ չունեն սպիտակների հետ։ Չնայած այս խտրականության օրինակները բազմաթիվ են ու ակնհայտ, սակայն վերջին օրերին Եվրոպայի  մարզական  աշխարհի աչքի առաջ ցուցադրվեց ռասիզմի ամենադառը  դեպքերից մեկը։

«Ռեալ Մադրիդ»-«Վալենսիա» հանդիպման ժամանակ իսպանացի երկրպագուները ռասիստական հարձակում կատարելով  բրազիլացի աստղ Վինիսիուս Ժունիորի վրա,   վիրավորել են նրան և նա նույնիսկ չի կարողացել թաքցնել իր  տխրությունը խաղի ընթացքում և նրա արցունքները հոսել են: 

Խաղի առաջին իսկ րոպեներից «Մեստայա» մարզադաշտում ներկա հազարավոր երկրպագուներ կոպիտ խոսքերով վիրավորեցին Վինիսիուսին, և միևնույն ժամանակ հյուրընկալ երկրի մարզիկները  դաշտում զբաղված էին  այդ վիրավորական քայլերով ու վիրավորում էին Վինսիսիուսին , վերջապես  նրանց հաջողվեց այդ խաղացողին հեռացնել  խաղադաշտից։

Վինիսիուսի  հեռացումը, որն ուղեկցվում էր ականավոր ֆուտբոլիստի զայրույթով և տխրությամբ, ևս մեկ անգամ ցույց տվեց արևմտյան հասարակություններում առկա բացահայտ ռասիզմը։

Այս իրավիճակին արձագանքել են աշխարհի շատ երկրների ժողովուրդներ,հայտնելով  իրենց դժգոհությունը։ Նաև տարբեր երկրների որոշ պաշտոնյաներ այս վերաբերմունքը գնահատել են որպես  տմարդի քայլ  և պահանջել են խստորեն դիմակայել նման արարքներին: 

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան սատարել է իր հայրենակցին և ասել. «Արդար չէ, որ խեղճ տղան, ով այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ամեն մարզադաշտում բախվում է վիրավորանքների»:

Բրազիլիայի մարդու իրավունքների  հարցերով զբաղվող նախարար Սիլվիո Ալմիդան նույնպես գրել է. -«Իսպանիայի իշխանությունների և նրա ֆուտբոլը կառավարող կառույցների պահվածքը հանցագործություն է։ Սա ցույց է տալիս, որ նրանք ընդունել են ռասիզմը։

Թեև Եվրոպայում սևամորթների նկատմամբ նման վերաբերմունքը շատ հին է, բայց արևմտյան հասարակությունները, հատկապես եվրոպացիները, միշտ իրենց կարգախոսն են դարձրել և պաշտպանել մարդկանց միջև հավասար հնարավորությունների առկայության կարգախոսը: Եվրոպայի  իշխանությունները միշտ խոսում են մարդու իրավունքները հարգելու մասին և նույնիսկ  շատ դեպքերում դատապարտում այլ երկրներին, հատկապես զարգացող և թույլ երկրներին մարդու իրավունքները ոտնահարելու համար, և  նույնիսկ պատիժներ սահմանում նրանց դեմ :

Սա այն դեպքում, երբ սոցիալական, քաղաքական և նույնիսկ  մարզական ասպարեզում արևմտյան երկրներում գունամորթները  չունեն այլ քաղաքացիներին հավասար կյանքի անվտանգություն և իրավունքներ: Դրանց թվում են եվրոպական երկրներում ոստիկանների կողմից սևամորթ հանցագործների նկատմամբ ոտնձգությունները և աշխատավայրում սևամորթներին ուղղված նվաստացումներն ու վիրավորանքները:

 «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին թվիթերյան իր էջում գրել է.«Այսօր տխուր օր էր Մեստայայում, որտեղ մի խումբ երկրպագուներ  հանդես եկան ամենավատ արարքով։ Ժամանակն է դադարեցնել խոսելը և գործել ուժի դրիքից։ Ռասիզմը տեղ չունի ֆուտբոլում և հասարակության մեջ: Ո՛չ  ռասիզմին ամենուրեք»:

Այնուամենայնիվ պարզ չէ, որ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլային թիմի խաղացողի հետ տեղի ունեցած ռասիստական ​​պահվածքը ապագայում չի կրկնվի Եվրոպայի մյուս գունամորթ մարզիկների նկատմամբ: