Մայիս 28, 2023 17:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զելենսկիի երկակի մոտեցումը և նրա կողմից խնդիրներն այլոց վերագրելը

Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ Իրանից պահանջել է ԱԹՍ չուղարկել Ռուսաստան՝ հենվելով այն պնդումների վրա, որոնց իսկությունը բազմիցս հերքվել է Իրանի կողմից և ոչ մի հիմնավոր փաստաթուղթ չի ներկայացվել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր քարոզչական շոուում, հիմնվելով այն մեղադրանքների վրա, որոնց իսկությունը բազմիցս հերքվել է Թեհրանի կողմից, Իրանի ժողովրդից պահանջել է  չկողմնորոշվել Ռուսաստանի կողքին և, չկանգնել այսպես կոչված պատմության մութ կողմում:

Շարունակելով իր պնդումները՝ Զելենսկին հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ եք ցանկանում մեղսակից լինել Ռուսաստանի ահաբեկչական գործողություններին։ Իր տեսաուղերձում նա  Իրանի ողջ ժողովրդից պահանջել է ազդել Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու որոշման վրա, որպեսզի չհայտնվեն պատմության մութ կողմում և մեղսակից չլինեն այսպես կոչված  Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչությանը:

Ի պատասխան Զելենսկիի հայտարարություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումներն ուղղված են Արևմուտքի սպառազինության օգնությանը ներգրավելուն։

Նասեր Քանանի Չաֆին այս խոսքերը որակեց որպես հասարակական կարծիքը շեղելու քայլ և քաղաքական դրամա՝ զուգորդված անհիմն պնդումներով և այն համարեց անարժեք և ընդգծեց.«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումների կրկնությունը համահունչ է Իրանի կառավարության և ժողովրդի դեմ հակաիրանական առանցքի քարոզչական և լրատվական պատերազմին և արվում է Արևմտյան երկրներից զենք և ֆինանսական օգնություն ստանալու նպատակով:

Ուկրաինան և որոշ արևմտյան երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, վերջին ամիսներին պնդում էին, որ Իրանը Ռուսաստանին է տրամադրել «Շահեդ 131» և «Շահեդ 136» անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս մերժել է այդ պնդումները: Թեհրանը հայտարարել է, որ այս պատերազմում չեզոք դիրքորոշում ունի, դեմ է պատերազմին և պահանջում է Ուկրաինայում հրադադար և խաղաղություն հաստատել։

2023 թվականի ապրիլի 25-ին Թեհրանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ հանդիպման ժամանակ Ամիր Աբդոլլահյանն ասաց.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական օգնություն չի ցուցաբերում ուկրաինական պատերազմի որևէ կողմին և պատերազմը չի համարում լուծում և պաշտպանում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Կարևոր հարցը, որը պետք է նշել Զելենսկու նոր մեղադրանքի համատեքստում, այն է, թե, երբ Միացյալ Նահանգները լայնածավալ և աննախադեպ պատժամիջոցներ էր սահմանում Իրանի դեմ, հատկապես այն բանից հետո, երբ 2018թ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ՀԳՀԾ-ի համաձայնագրից և դեռ շարունակվում է ամերիկացիների կողմից, ինչու նա չի բողոքել Վաշինգտոնի այս անօրինական և անմարդկային գործողությունների դեմ։

Փաստորեն, Ուկրաինայի նախագահը միշտ պաշտպանել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունն ու գործողությունները՝ Վաշինգտոնի սիրաշահելու  համար։

Պիտակ