Մեկնաբանություն- Հայաստանի մտահոգությունները Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201602-Մեկնաբանություն_Հայաստանի_մտահոգությունները_Ադրբեջանի_ռազմական_տեղաշարժերի_վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերը շփման գծում հերթական անգամ Հայաստանի պետական ​​այրերի մտահոգության պատճառ են դարձել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 19, 2023 15:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանի մտահոգությունները Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերը շփման գծում հերթական անգամ Հայաստանի պետական ​​այրերի մտահոգության պատճառ են դարձել:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում՝ Հայաստանի զինված ուժերի կողմից իբր կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով։

«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 9 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»:

Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»,- գրել է Մարուքյանը։

Չնայած վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանը Բաքվի և Երևանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված ընդհանուր համաձայնությանը, թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները դեռևս փորձում են իրականացնել օտարերկրացիների ցանկությունները Ադրբեջանի զինվորականների օգնությամբ։ 

Մինչդեռ Բաքվի և Երևանի ղեկավարների միջև ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել, և Բաքվի պաշտոնյաները պետք է սպասեն, որ հայկական կողմը հավատարիմ մնա Բաքու-Նախիջևան երկաթուղու վերագործարկման հետ կապված պարտավորություններին։ Մոսկվայի խաղաղության պայմանագրի վեցերորդ կետի համաձայն, որը ստորագրվել է 2020 թվականին, նախատեսվում է, որ հայկական կողմը երեք տարվա ընթացքում կվերաբացի այդ երթուղին և կտրամադրի ադրբեջանական կողմին։

Չնայած այն հանգամանքին, որ այս փաստաթղթի ստորագրմամբ լուծվել է Ադրբեջանի խնդիրը, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները կարծես թե օտարների դրդմամբ ձգտում են միջանցքը ստանալ Հայաստանից։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը դեմ է ադրբեջանական կողմին միջանցքը հանձնելուն։

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուրբաթ հունիսի 16-ին կառավարության նիստում ասաց. «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի ցանկացած տրամաբանություն անընդունելի է»։  Փաշինյանի խոսքով, «Հայաստանը պատրաստ է երթուղիների ապաշրջափակման և ամրապնդել տրանսպորտային և տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային մակարդակով, որը ներկայացվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ հիմնված երկրների ինքնիշխանության, փոխադարձ իրավասության և իրավահավասարության սկզբունքների վրա»։

Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևի կառավարության ճնշումները Հայաստանի վրա միայն միջանցք ստանալու և օտարերկրացիների ցանկություններն իրականացնելու համար են։ Ադրբեջանի նախագահը պատրաստ է անգամ ղարաբաղյան երրորդ պատերազմին օտարներին լավ ծառայելու համար։ Սա այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի Հանրապետությունը հասել է իր բոլոր պահանջներին և ոչ մի պատրվակ չունի  կովկասյան տարածաշրջանում օտարների ներկայության հնարավորությունը մեծացնելու համար:

Ընդհանուր առմամբ,  պետք է ասել, որ այն օտարերկրացիները, ովքեր իրենց շահառու են համարում կովկասյան տարածաշրջանում, պնդում են, որ իրենց մենաշնորհը լինի Իրանի հետ Հայաստանի սահմանը, որպեսզի Ամերիկան ​​և արևմտյան կառավարությունները տարածաշրջանային քաղաքական գործիչների միջոցով անհավասար և անարդար ճնշում գործադրեն Իրանի վրա։ Միևնույն ժամանակ, ստանալով միջանցքը, Ռուսաստանը նույնպես հեշտությամբ կհեռացվի տարածաշրջանի բազմաթիվ տրանսպորտային և տարանցիկ ծրագրերից։ Այս իրավիճակում հիմնական հարցն է առաջանում՝ արդյոք Իլհամ Ալիևի իշխանությունը կկարողանա՞ հաղթել ղարաբաղյան երրորդ պատերազմում։