Մեկնաբանություն- Եվրոպական երկրների մոտեցումը փոխվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նկատմամբ
Եվրոպական երկրները, որոնք Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր հյուրընկալել են հակաիրանական ահաբեկչական և դիվերսիոն խմբավորումներին, վերջերս այնպիսի քայլեր են արել, որոնք վկայում են այդ խմբավորումների նկատմամբ իրենց մոտեցման փոփոխության մասին։
Չնայած արևմտյան, հատկապես եվրոպական երկրների կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերված աջակցության և Ալբանիայում այդ խմբավորման անդամների տեղակայվելուն,սակայն այսօր վերջիններիս կողմից այլ վերաբերմունք է ցուցաբերվում նրանց նկատմամբ:
Այդ կապակցությամբ երեքշաբթի առավոտյան Ալբանիայի ոստիկանությունը հարձակվել է մերձափնյա Դուրես քաղաքում գտնվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի վրա, որը կոչվում է «Աշրաֆ 3», և ձերբակալել է ավելի քան 70 ահաբեկիչների, որոնք այս խմբի անդամներ են։ Ալբանիայի ոստիկանության իրականացրած զինված հարձակման հետևանքով սպանվել է նաև մեկ ահաբեկիչ։ Ալբանիայի ոստիկանության պետը հայտնել է, որ այս երկրի 15 ոստիկան վիրավորվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների հետ բախման ժամանակ։
Ալբանիայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,-«Այսօրվա գործողությունները տեղի են ունեցել օրենքի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարի գերագույն դատարանի արձակած վճռի համաձայն: 2014 թվականին մեր և կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ այս կազմակերպության անդամները մարդասիրական նկատառումների շրջանակում ապաստան են գտել մեր երկրում, սակայն ահաբեկչական և կիբեր գործողություններ կատարելով խախտել են այս պայմանագիրը»:
Ալբանիայի կողմից Մոնաֆեղին խմբավորման անդամների ընդունումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հրամանով և ՆԱՏՕ-ի մյուս անդամների համաձայնեցմամբ նրանք վտարվեցին Իրաքից։
Թեև Ալբանիայի կառավարությունը հայտարարում է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով են ընդունվել այդ երկրում , սակայն փաստորեն նրանք Դուրես քաղաքում գտնվող «Աշրաֆ-3» կենտրոնակայանը վերածել էին կիբեր և այլ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կենտրոնի։ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն Ալբանիայում իր կազմակերպությունների միջոցով լրտեսական և դիվերսիոն գործողություններ է իրականացրել Իրանի ժողովրդի դեմ: Ի դեպ Մոնաֆեղին խմբավորման լայնամասշտաբ ներկայությունն Ալբանիայում, անշուշտ, էական ռիսկեր է պարունակում այդ երկրի համար։
Թեև Ալբանիայի կառավարությունը եկել է այն եզրակացության, որ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ներկայությունը ոչ միայն վտանգավոր է Ալբանիայի ազգային շահերի համար, այլեւ կարող է վտանգ ներկայացնել ողջ տարածաշրջանի համար։ Ալբանիայում այս ահաբեկչական խմբավորման առկայության հետևանքներից մեկը եղել է այդ երկրում ազգային անվտանգության և օրենքի գերակայության թուլացումը։ Ալբանիայում մոնաֆեղներին ընդունելու մյուս վտանգը նրանց ինտեգրումն է ահաբեկչական, մաֆիոզ, թաքֆիրական և վահաբիական խմբավորումներին։
Իհարկե, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նկատմամբ եվրոպական երկրների մոտեցումների փոփոխությունն ու վերաբերմունքը չի սահմանափակվում Ալբանիայով, բայց Ֆրանսիան, որը երկար ժամանակ մոնաֆեղների կողմնակիցն է եղել, թվում է թե նոր մոտեցում է ցուցաբերել այս ոլորտում։ Ֆրանսիայում արգելվել է Մոնաֆեղին խմբավորման ամենամյա հավաքի անցկացումը և նամակ է ուղարկվել այս հավաքի ղեկավարներին: Մոնաֆեղին խմբավորումն ամեն տարի հունիսի 20-ին՝ իր ահաբեկչական գործունեության տարելիցին հավաք էր կազմակերպում ,ընդորում այս տարի Ֆրանսիայի կառավարության կարգադրությամբ չեղարկվեց Վիլպենտում տեղի ունենալիք հավաքը: Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ հավաքը չեղարկվել է անվտանգության խնդիրների և հասարակական կարգը խափանվելու պատճառով։ Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ արգելվել է Մոնաֆեղին խմբավորման ամենամյա հավաքի անցկացումը:
Reuters լրատվական գործակալությունը նշելով,որ այս հանրահավաքի անցկացման արգելքը համընկնում է Իրանի հետ լարվածությունը թուլացնելու արևմտյան երկրների ջանքերի հետ, գրել է,-«Այս արգելքը հայտարարվել է եվրոպական երկրների և Իրանի գերիների փոխանակումից մի քանի շաբաթ անց, իսկ երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. 90 րոպե տևողությամբ հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս զրույցում Ռայիսին, անդրադառնալով Իրանի ժողովրդի վերաբերյալ որոշ եվրոպական կառավարությունների սխալ հաշվարկներին, դա համարել է ահաբեկչական, անջատողական և թշնամական խմբավորումների կողմից այդ կառավարությունների կեղծ տեղեկատվության թակարդում հայտնվելու հետևանքը և ընդգծել է ներքին հարցերին միջամտությունից խուսափելու ազգային ինքնիշխանության սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը։