Մեկնաբանություն-Մեծացել են մտահոգությունները Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ալիևի կառավարության ճնշումների կապակցությամբ
Միջազգային հանրության մտահոգությունները օրեցոր մեծանում են Իլհամ Ալիևի կառավարության կողմից Ղարաբաղի հայերի շրջափակման գործընթացի կապակցությամբ:
Եվրամիությունը տարածել է հաղորդագրություն,որում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի ամբողջական օկուպացման կապակցությամբ: «ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Բաքվի կառավարության կողմից Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ և համարում է, որ այն ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հստակեցրել է,-«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, երկու երկրների միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ՝ ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի»:
Եվրամիությունն այն դեպքում է հաղորդագրություն տարածել, երբ Երևանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության տեղական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են Իլհամ Ալիևի կառավարությանը ծանր վիճակում գտնվող հիվանդներին Լեռնային Ղարաբաղից Հայաստանի հիվանդանոցներ տեղափոխումը կանխելու մեջ։ . Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևի կառավարության կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս ընդհատվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող էլեկտրաէներգիայի ու գազի հոսքը և անջատվել ինտերնետ կապը։
Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակելու Իլհամ Ալիևի կառավարության գործողությունն սպառնում է Ղարաբաղի 120 հազար բնակիչների կյանքին, ովքեր գտնվում են Բաքվի կառավարության շրջափակման և բոյկոտի տակ և բախվում են սննդի և դեղորայքի պակասի հետ: Չնայած այս անմարդկային պայմաններին, Իլհամ Ալիևի կառավարությունը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողության՝ բետոնե արգելապատնեշով փակելով Ղարաբաղ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Ղարաբաղի հայերին սպառնալով Իլհամ Ալիևի կառավարության նպատակն է նոր զիջումներ ստանալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, ով, ինչպես ասում են, արևմտամետ հակումներ ունի և փորձում է Հարավային Կովկասում պաշտպանել Արևմուտքի շահերը։
Նախքան Եվրամիության հաղորդագրության հրապարակումը, Արդարադատության միջազգային դատարանը և աշխարհի շատ երկրներ դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հայերին շրջափակման ենթարկելու Իլհամ Ալիևի կառավարության քայլը և պահանջեցին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Բաքվի իշխանությունները օտարերկրացիների աջակցությամբ շարունակում են անտեսել միջազգային հանրության պահանջները։
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև վերջին իրադարձություններն այն պայմաններում են տեղի ունենում,երբ Իլհամ Ալիևի կավառարությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով մասնակցում է տարածաշրջանային ու համաշխարհային հանդիպումների: Սակայն այն ինչ գործնականում է տեղի ունենում, վկայում են այն մասին,որ Ադրբեջանի նախագահը խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
Ակնհայտ է, որ որոշ օտարերկրացիների, այդ թվում Իսրայելի ռասիստական ռեժիմի ցանկությամբ տարածաշրջանը անկայունության մատնելը Ալիևի անդրկուլիսյան նպատակներից է: Այս իրավիճակը շարունակվում է այն դեպքում,երբ Ղարաբաղի 120 հազար հայեր գտնվում են շատ ծանր պայմաններում: