Մեկնաբանություն-Ավարտվում է ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության գործընթացը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i202304-Մեկնաբանություն_Ավարտվում_է_ՇՀԿ_ին_Իրանի_լիիրավ_անդամակցության_գործընթացը
Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրագրվի հուլիսի 4-ին կայանալիք կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հուլիս 01, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ավարտվում է ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության գործընթացը

Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրագրվի հուլիսի 4-ին կայանալիք կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ժանգ Մինգը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում,  գոհունակություն հայտնելով այս կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության կապակցությամբ, ընդգծել է,-«Կազմակերպության առաջիկա նիստում պաշտոնապես կհայտարարվի Իրանի լիիրավ անդամակցությունը և Հուլիսի 4-ին Իրանը  կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ և Իսլամական  Հանրապետությունը կունենա կազմակերպության անդամ երկրներին պատկանող բոլոր իրավունքները»:

2001 թվականին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջմայրցամաքային դաշինք է, որը կենտրոնացած է քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտում համագործակցության վրա: Այս կազմակերպությունը, որը պարունակում է աշխարհի բնակչության գրեթե 40%-ը, կազմում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 28%-ը։

Այսօր անդամակցությունը այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին Շանհայն է, բացի զգալի տնտեսական ձեռքբերումներից, ունի նաև իր քաղաքական և անվտանգության յուրահատուկ առավելությունները և  շատ կարևոր է երկրների համար, քանի որ անդամակցությունը միջազգային կազմակերպություններին ընդլայնում է երկրների տնտեսական հնարավորություննրտը, ինչպես նաև  նպաստում է  միջազգային բազմակողմ փոխգործակցության ընդլայնմանը:

Հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Շանհայի կազմակերպության անդամ երկրների հետ փոխգործակցությունն ու  հարաբերության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում արդյունավետ ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում են, ուստի  Իրանի կառավարությունը վերջին երկու տարում այս կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ լուրջ դիվանագիտական միջոցառումներին առաջնային տեղ է հատկացրել իր քաղքականության մեջ և կարողացել է ստանալ Շանհայի բոլոր անդամների համաձայնությունը: Այս համատեքստում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին 2021 թվականի սեպտեմբերին այցելելով Տաջիկստան և մասնակցելով ՇՀԿ-ի 21-րդ գագաթնաժողովին, կարողացավ այս կազմակերպությունում Իրանի՝ դիտորդի կարգավիճակից մշտական անդամ դառնալու թույլտվություն ստանալ: 

Ակնհայտ է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի  լիիրավ անդամակցությունը կարևոր է քաղաքական և տնտեսական տարբեր առումներով, քանի որ այսուհետ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական ​​և հիմնական անդամ՝  ավելի լավ  հնարավորություն է ունենալու քաղաքական,անվտանգության, տնտեսական, առևտրային, դրամավարկային և բանկային ոլորտներում միջազգային փոխգործակցության համար: 

Սա այն դեպքում, երբ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական պատժամիջոցների տակ, և այդ պատճառով Շանհայի կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը,  Իրանի համար տնտեսական օգուտներ ունենալուց բացի, կգնահատվի նաև ԻԻՀ-ին մեկուսացնելու  ԱՄՆ-ի  քաղաքականության ձախողում:

Պետք է նկատի ունենալ, որ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և նավթի ու գազի հսկայական պաշարները շատ կարևոր են Շանհայի անդամ երկրների համար: Իրանը աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը գտնվում է մի քանի ծայրամասային տարածքներում:  Իրականում Իրանը գտնվում է Պարսից ծոցի , Արևմտյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Հնդկական թերակղզու տարածքում, որը համարվում է  որպես կամուրջ Ասիա, Եվրոպա և Աֆրիկայի մայրցամաքի միջև:  

Որպես նավթի և գազի ռեսուրսների խոշորագույն սեփականատերերից մեկի՝  Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը կարևոր է համարվում Շանհայի անդամ երկրների, այդ թվում Չինաստանի համար,որը  էներգիայի ամենամեծ սպառողն է:

Իրանի ներկայությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կբարձրացնի այս կազմակերպության նշանակությունն ու դիրքը միջազգային հարաբերություններում: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով այս հարցին, ասել է.-«Վստահ եմ,որ Իրանի լիիրավ անդամակցությունը նոր և աճող կարողություններ կապահովի Շանհայի համագործակցության կազմակերպության համար»։