Մեկնաբանություն- Խտրականությունն ու ռասիզմը լուրջ ճգնաժամ են առաջացրել Եվրոպայում
(last modified Sun, 02 Jul 2023 15:09:37 GMT )
Հուլիս 02, 2023 18:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Խտրականությունն ու ռասիզմը լուրջ ճգնաժամ են առաջացրել Եվրոպայում

Եվրոպայում ռասիստական ​​և խտրական քաղաքականության շարունակվելն ու սրվելը եվրոպացիների համար դարձել է լուրջ քաղաքական-սոցիալական ճգնաժամ, այնպես որ վերջին ամիսներին բողոքի ցույցեր անցկացնելով, մեծ թվով եվրոպացիներ կոչ են արել դադարեցնել այդ քաղաքականությունը։

Սոցիալական ճգնաժամերի աճը պատճառ է դարձել, որ եվրոպական իշխանությունները գործնականում ընդունեն այդ քաղաքականության գոյությունը: Այնպես որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցն իր ելույթում խոստովանեց .«Ցավոք, ռասիզմը Գերմանիայում իրականություն է: Իրականություն, որը գերմանացիները պետք է միասին հաղթահարեն»:

Եվրոպացիների համար ռասիզմը լուրջ խնդիր է դարձել: Ռասայական խտրականության տարածումը եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Բրիտանիայում և Գերմանիայում, վերջին ամիսներին սոցիալական դժգոհության սրման պատճառ է դարձել։ Այս խնդիրները, տնտեսական խնդիրների և քաղաքական դժգոհությունների սրման հետ մեկտեղ, եվրոպական որոշ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, լուրջ ճգնաժամի են հանգեցրել:

Եվրոպական երկրների մեծ մասի, ներառյալ Ֆրանսիայի օրենքների համաձայն, ոչ ոք իրավունք չունի մաշկի գույնի, ռասայի, կրոնի, տարիքի և հաշմանդամության պատճառով մարդկանց զրկել սոցիալական, քաղաքական և տնտեսական իրավունքներից: Բայց արևմտյան երկրների ներկայիս իրականությունը ցույց է տալիս, որ այդ օրենքները հիմնականում մնում են թղթի վրա։ Իրականում եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, այլ կերպ են գործում:

Այնպես որ ռասայական խտրականության դեմ ոչ կառավարական կազմակերպությունն ասում է, որ աֆրիկյան և արաբական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացիներն այս երկրում ռասիզմի հիմնական զոհերն են։ Վերջին օրերին Ֆրանսիայի ոստիկանության կողմից ալժիրական ծագումով երիտասարդ Նաել Մարզուկի սպանությունը, Ֆրանսիան կրկին վերածեց հակառասիստական ​​ցույցերի համատարած թատերաբեմի։

Այժմ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու այս քաղաքականության դեմ, իսկ վերջին մի քանի օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներ բողոքի ցույցերի և ցուցարարների հետ ոստիկանության բախումների թատերաբեմ են եղել: Այս բողոքի ցույցերը գործնականում կաթվածահար են արել Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները ևս ստիպված արձագանքել են այդ դեպքերին:  Այնպես, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Փֆայզերը խոստովանել է, որ այս երկրում շատ մուսուլմաններ տառապում են խտրականությունից, և այս հարցը մեծացնում է ատելությունը հասարակության մեջ։

Հրապարակված զեկույցները ցույց են տալիս, որ եվրոպական երկրներում շատ սևամորթ ներգաղթյալներ խստորեն վերահսկվում են ոստիկանության կողմից, և այդ մարդկանցից շատերը ծեծի են ենթարկվում ոստիկանների կողմից՝ առանց հանցագործությունն ապացուցելու։ Բացի այդ, որոշ եվրոպական երկրներում սևամորթները դասվում են ավելի ցածր աշխատանքային կատեգորիաներում, և նրանցից շատերը չեն վարձատրվում՝ ըստ իրենց աշխատանքային դիրքի:

Այս համատեքստում ռասիստական ​​այս պահվածքից զերծ չեն մնացել նույնիսկ այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսին է «Ռեալ Մադրիդի» 22-ամյա սեւամորթ բրազիլացի աստղ Վինիսիուսը։

Մյուս կողմից, Եվրոպայում իսլամատյացության տարածումը պատճառ է դարձել, որ  մուսուլմանները բախվեն ոչ միայն խտրականության, այլև անապահովության: «Իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի» հետազոտությունը ցույց է տալիս, որ Բրիտանիայի մուսուլմանների ութսուն տոկոսը կարծում է, որ իրենք իսլամաֆոբիայի զոհ են։ Բրիտանիայի Աշխատանքի ազգային կենտրոնի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ  Բրիտանիայում աշխատող 10 մուսուլմաններից 7-ը ասել է, որ իրենց նկատմամբ հակաիսլամական վերաբերմունք է դրսևորվել:

Անհավասարությունը, խտրականությունը և բազմաթիվ սոցիալական հիասթափությունները Եվրոպայում դարձել են համատարած բողոքի գործոն, որոնք երբեմն հանգեցնում են ավերածությունների և քաոսի: Միջադեպ, որն իր արմատներն ունի ցուցարարների կուտակված պահանջների նկատմամբ եվրոպացի պետական ​​այրերի անտարբերության մեջ։