Մեկնաբանություն- Փարիզի երկակի մոտեցումը Ֆրանսիայի բողոքի ցույցերի և Իրանի անկարգությունների նկատմամբ
(last modified Mon, 03 Jul 2023 14:42:41 GMT )
Հուլիս 03, 2023 18:12 Asia/Tehran

Անցյալ երեքշաբթի օրը, Փարիզի արվարձանում՝ Նանտերի շրջանում, մարոկկացի ծագումով ֆրանս-ալժիրցի դեռահաս Նահել Մարզուկի անհիմն սպանությունից հետո, Ֆրանսիայում բողոքի ցույցեր են սկսվել և տարածվել են ամբողջ երկրում, միևնույն ժամանակ, տեղի են ունեցել բռնություններ և ավերածություններ:

Ֆրանսիայի ոստիկանությունը ճնշում է բողոքի ցույցերը

Վերջին մի քանի օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքը և այդ երկրի այլ քաղաքներ՝ Մարսելը, Լեոնը, Ստրասբուրգը, Թուլուզը և Լիլը, բողոքի ցույցերի ականատես են, ցուցարարները ձեռնարկել են աննախադեպ միջոցառումներ, որոնցից մեկը Մարսել քաղաքի հանրային գրադարանի այրումն էր: Ցույցերի առաջին չորս օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը  1869 հոգի է գնահատվում:

Միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրող խնդիրը Ֆրանսիայի երկակի մոտեցումն է անցած տարի Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և անկարգություններին։ Փաստորեն, ֆրանսիայի կառավարությունն այժմ դատապարտում է այդ երկրում տեղի ունեցող գործողությունները և սպառնում է պատժել ցույցերի մասնակիցներին, մինչդեռ անցյալ տարի Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ աջակցում էր Իրանում անկարգությունների մասնակիցների կողմից նմանատիպ գործողությունների իրականացմանը։

Այս կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է սոցիալական ցանցերին մեղադրել Ֆրանսիայի ներկայիս ճգնաժամի և համատարած ապստամբության մեջ։ Մակրոնը հայտարարել է, որ սոցիալական ցանցերը դեր են խաղացել այս երկրում տեղի ունեցած վերջին միջադեպերի մեջ և ընդգծել, որ մենք սահմանափակող միջոցներ ենք կիրառելու սոցիալական ցանցերում սադրիչ բովանդակությունը հեռացնելու համար, և որ այդ ցանցերը պետք է հեռացնեն զգայուն բովանդակությունը և կատարեն իրենց պատասխանատվությունը։

Մինչդեռ Իրանում 2022 թվականի անկարգությունների ժամանակ, խոսքի և հավաքների ազատության պատրվակով, Մակրոնը դեմ է արտահայտվել Իրանում սոցիալական ցանցերի սահմանափակմանը, որոնք ապստամբներն օգտագործում էին կեղծ լուրեր տարածելու և անկարգություններ ծրագրելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ արևմտյան երկրներից և ոչ մեկը թույլ չի տալիս հակառակորդներին և ցուցարարներին դիվերսիոն գործողություններ կատարել կամ հասարակության մեջ անապահովություն և անկարգություններ առաջացնել, Ֆրանսիայի կառավարությունը բազմիցս քննադատել է Իրանի ոստիկանական ուժերի վերաբերմունքը անկարգություններ հրահրողների նկատմամբ և բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Մյուս կողմից, Ֆրանսիան, արևմտյան այլ երկրների հետ միասին Իրանում տիրող անկարգությունների և քաոսի ժամանակ  օգտագործել է մարդու իրավունքների հարցը որպես պատրվակ տնտեսական և քաղաքական նոր պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև Իրանում անկարգությունները սրելու համար:

Մյուս հարցն այն է, որ Ֆրանսիայի կառավարությունն ու ոստիկանությունը հստակ հայտարարել են, որ լուրջ մոտեցում են դրսևորելու այդ երկրում անկարգոթյունների հանգեցնող բողոքի ցույցերի դեմ: Անցած տարիների ընթացքում Ֆրանսիայի ոստիկանությունը նման վերաբերմունք է դրսևորել դեղին բաճկոնավորների նկատմամբ և ճնշել նրանց ցույցերը: Այդ գործողությունների հետևանով մեծ թվով մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին:

Նաև ընթացիկ բողոքի ակցիաների ժամանակ ֆրանսիայի ոստիկանության բռնի վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ ֆրանսիայի կառավարության իրական մոտեցման ևս մեկ օրինակ է այդ երկրի հասարակության ցանկացած անկարգության և գործած ավերածության նկատմամբ:

Վերջին հարցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ աջակցությունն է Իրանում անկարգությունների առաջնորդներին, այդ թվում՝ փախուստի մեջ գտնվող հակահեղափոխական Մասիհ Ալինեժադին: Իրանում 2022-ի անկարգությունների ժամանակ, Մակրոնը խորհրդանշական ակտով, Ելիսեյան պալատում հանդիպեց Ալինեժադի և մի շարք այլ հակահեղափոխական գործիչների հետ, այդպիսով ցույց տալով իր աջակցությունը Իրանում տեղի ունեցող անկարգությունների նկատմամբ: