Մեկնաբանություն- Ուկրաինական պատերազմի 500-րդ օրը և դրա հեռանկարները
Ուկրաինայում պատերազմն անցել է իր 500-րդ օրը, և եվրոպական մայրցամաքում այս արյունալի հակամարտության ավարտի հեռանկար չկա։ Պատերազմ, որն ի սկզբանե կարծում էին, որ կարճ կտևի, վերածվել է երկար ու արյունալի ռազմական բախման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան հեռուստատեսային ելույթում հայտարարեց, որ երկրի ուժերը հատուկ ռազմական գործողություններ են իրականացնելու Դոնբասի շրջանում։ Այս ռազմական գործողության մասին հայտարարելուց անմիջապես հետո Պուտինը կոչ արեց «դադարեցնել Ուկրաինայի ռազմականացումը» և ուկրաինացի զինվորներին կոչ արեց վայր դնել զենքերը։
Այս կերպ, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՆԱՏՕ-ին չանդամակցելու և Դոնբասում ապրող ռուսների իրավունքները հարգելու մասին Ուկրաինային ուղղված մի քանի նախազգուշացումներից և Կիևի կողմից այդ նախազգուշացումների անտեսումից հետո, Մոսկվան քայլեր ձեռնարկեց: Վլադիմիր Պուտինի ելույթից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին պատասխանատու համարեց ուկրաինական պատերազմի և նրա աղետալի կորուստների համար։ Մինչդեռ Վաշինգտոնը միտումնավոր անտեսեց իր անմիջական դերը ներկա աղետալի իրավիճակում։
Ուկրաինական պատերազմի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ քաղաքական և ռազմական զարգացումներ, սակայն Ռուսաստանի ամենակարևոր ձեռքբերումը այս պատերազմից, չնայած մարդկային զգալի կորուստներին և զգալի թվով ռազմական տեխնիկայի ոչնչացմանը, Ուկրաինայի 4 նահանգների պաշտոնական միացումն է Ռուսաստանին, որը շրջադարձային է համարվում Ուկրաինայի պատերազմի գործընթացում:
Ուկրաինայի պատերազմը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վատ մտադրությունների և ագրեսիվ պահվածքի արդյունք։ Փաստն այն է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն իրականում Մոսկվայի արձագանքն էր Արևմուտքի ագրեսիվ գործողություններին՝ խրախուսելով Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին և լուրջ ռիսկեր ստեղծելով Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ։ Ռուսաստանի այս գործողությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բացասական պատասխաններից հետո՝ Ռուսաստանի ողջամիտ պահանջներին,որոնք են՝ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից և ՆԱՏՕ-ի ուժերը նահանջեն մինչև 1997 թվականի սահմաններ, այսինքն՝ մինչև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը:
Փաստերը վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, որոնք հետսառը պատերազմի ժամանակաշրջանում աստիճանաբար թշնամության մեջ մտան Ռուսաստանի հետ և փորձեցին թուլացնել այն, այժմ ուկրաինական պատերազմը դիտարկում են որպես Ռուսաստանին ռազմական և տնտեսապես ջախջախելու եզակի հնարավորություն։ Եվ, ի վերջո, քաղաքական առումով, նրանք տեսնում են այս երկրի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի լեգիտիմության կտրուկ նվազում։ Ամերիկան վաղուց է ցանկանում Ռուսաստանի փլուզումը և նույնիսկ նրա կազմաքանդումը։ Ամերիկացի պետական այրերի մտահոգությունը Ռուսաստանի ռազմավարական միջուկային զինանոցի և աշխարհի տարբեր մասերում Ամերիկայի քաղաքականությանն ու գործողություններին դիմակայելու Վլադիմիր Պուտինի գործողությունների նկատմամբ, և որ ավելի կարևոր է, Ռուսաստանի և Չինաստանի համաքայլ լինելը աշխարհում արևմտյան լիբերալ միջազգային կարգը փոխարինելու հարցում պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն օգտագործի բոլոր հնարավորությունները Ռուսաստանի հզորությունը նվազեցնելու համար:
Փաստորեն, հաշվի առնելով Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի քաղաքականությունը և գործողությունները, Ուկրաինայում պատերազմի շարունակման և ընդլայնման հեռանկարն ավելին է, քան երբևէ։ Կարևորն այն է, որ ամերիկյան ներքաղաքական դաշտում բազմաթիվ հակադրություններ կան ուկրաինական պատերազմի նկատմամբ Ջո Բայդենի կառավարության քաղաքականությանը։