Մեկնաբանություն -Միացյալ Նահանգները խոստովանել է Իրանում ռազմական միջուկային ծրագրի բացակայության մասին
Չնայած միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ջանքերի մասին Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պնդումներին, ԱՄՆ-ի գլխավոր հետախուզական կառույցը խոստովանել է, որ Իրանը չի ձգտում տիրել միջուկային զենքի:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի երկու էջանոց չդասակարգված զեկույցի մի հատվածում, կրկին ընդգծվելով, որ Իրանը ներկայումս չի իրականացնում միջուկային զենքի մշակման առանցքային աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են փորձարկվող միջուկային ռումբ արտադրելու համար, ասված է. -«Բայց Թեհրանը շարունակում է հետամուտ լինել իր հետազոտական և զարգացման գործունեությանը: Ավելի վաղ, 2022 թվականի դեկտեմբերին, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Էյպրիլ Հեյնսը խոստովանեց, որ չկա որևէ տեղեկություն, որը ցույց կտա, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու որոշում է կայացրել:
ԱՄՆ-ի կարևորագույն հետախուզական կառույցի այս խոստովանությունը վերահաստատում է միջուկային զենք ստեղծելու ցանկացած փորձից զերծ մնալու Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումը: Միջուկային զենքի արգելքի մասին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ֆեթվայում ասված է.- «Միջուկային զենքի արգելվածությանը հավատալուց բացի, մենք արգելված (հարամ) ենք համարում նաև «զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների օգտագործումը, ինչպիսիք են քիմիական և կենսաբանական զենքերը...»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ հայտարարել է. «Մեր կարգախոսն է՝ «Միջուկային էներգիան բոլորի, իսկ միջուկային զենքը՝ ոչ մեկի համար»:
Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթը բազմիցս հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բազմաթիվ զեկույցներում: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2022 թվականի նոյեմբերի կեսերին ասել է. «Մենք որևէ տեղեկություն չունենք, որը ցույց կտա, որ Իրանը ներկայումս ռազմական միջուկային ծրագիր ունի»։
Թեև Իրանի միջուկային զարգացումը խաղաղ նպատակների շրջանակում է, սակայն ԱՄՆ-ն, նրա արևմտյան դաշնակիցները և Սիոնիստական ռեժիմը դա օգտագործում են որպես պատրվակ՝ Թեհրանին միջուկային ռազմական նպատակներ հետապնդելու մեջ մեղադրելու համար: Այս մեղադրանքը բազմիցս կրկնվել է Միացյալ Նահանգների բարձր մակարդակի փաստաթղթերում, այդ թվում՝ Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, և նշվել է, որ դրան դիմակայելու է Միացյալ Նահանգները։ Տարիներ շարունակ արևմուտքցիները Իրանին մեղադրել են ռազմական միջուկային ծրագիր ունենալու մեջ՝ չնայած այդ մեղադրանքի համար ոչ մի ապացույց չեն ներկայացրել, միայն այդ պատրվակով քաղաքական և պատժամիջոցային լայնածավալ քայլեր են ձեռնարկել Իրանի դեմ:
Իրականում, Վաշինգտոնի մեղադրանքն առաջադրվել է Թեհրանին «խաղի կանոնները», ներառյալ միջուկային տեխնոլոգիաները փոխող կարողություններ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու փորձի համատեքստում, ինչը նշանակում է ԱՄՆ-ն վախենում է տարբեր հարթություններում Իրանի ազգային հզորության ամրապնդումից:
Չնայած միջուկային զենք ձեռք բերելու Թեհրանի փորձի վերաբերյալ արևմուտքցիների անհիմն մեղադրանքներին, Իրանը կարողացել է մեծ չափով օգտագործել խաղաղանպատակ միջուկային տեխնոլոգիան տարբեր, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, բժշկության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Հատկապես հաշվի առնելով էլեկտրաէներգիային Իրանի կարիքի ունենալու հեռանկարը, նկատի է առնվել ատոմակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ՝ Փեժման Շիրմարդին ասում է.-«Իրանը հասել է ինքնաբավության միջուկային տեխնոլոգիաների ոլորտում սարքավորումների արտադրության առումով։ Ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումները բանակցային թիմի հաղթաթուղթն են: Արևմտյան բանակցող կողմի ամենամեծ վախը երկրում առկա տեղական գիտությունն ու գիտելիքներն են։