Մեկնաբանություն- Ինչո՞ւ է Էրդողանն այցելել Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i203210-Մեկնաբանություն_Ինչո_ւ_է_Էրդողանն_այցելել_Սաուդյան_Արաբիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակությունն այցելել է Սաուդյան Արաբիա։ Պարսից ծոցի երկրներ իր եռօրյա այցի առաջին փուլում Թուրքիայի նախագահը երկուշաբթի հուլիսի 17-ին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 18, 2023 17:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ինչո՞ւ  է Էրդողանն այցելել  Սաուդյան Արաբիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակությունն այցելել է Սաուդյան Արաբիա։ Պարսից ծոցի երկրներ իր եռօրյա այցի առաջին փուլում Թուրքիայի նախագահը երկուշաբթի հուլիսի 17-ին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։

Անկարայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, Թուրքիայի նախագահին այս եռօրյա այցի ընթացքում ուղեկցում են նաեւ 200 թուրք գործարար ակտիվիստներ։ Սաուդյան Արաբիայից հետո թուրքական պատվիրակությունը կմեկնի համապատասխանաբար  Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Պարսից ծոցի արաբական երկրներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի իրական նպատակը կապիտալ ներգրավելն է՝ Թուրքիայի՝ ներկայիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու նպատակով։ Թուրքական լրատվամիջոցներն ու իշխանությունները նշել են,որ  այս ուղեւորության հիմնական նպատակն է ներգրավել  50 միլիարդ դոլարի կապիտալ։ Պարսից ծոցի երեք երկրներ կատարած այցից առաջ Թուրքիայի նախագահն ասել է,որ  մտադիր է ընդլայնել իր հարաբերություններն այդ երկրների հետ և ավարտին հասցնել ներդրումային պայմանագրերը այս երեք երկրների հետ»։

Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Սաուդյան Արաբիա կատարվել է մի իրավիճակում, երբ տնտեսական  ճգնաժամը պատել է Թուրքիան։ Չնայած Անկարայի կառավարության պաշտոնյաների ջանքերին՝ ԱՄՆ դոլարի գինը բարձրացել է մոտ 27 լիրա, մինչդեռ ընտրություններից առաջ կառավարությունը կարողացել է դոլարը պահել 20 լիրայի սահմանին։

Որոշ փաստերի վերանայումը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և նույնիսկ Կատարն ավելի շատ Թուրքիայի օգնության կարիքն ունեն։ Թուրքիայում փոքր ներդրման համար այս երկրները Թուրքիայից կստանան իրենց բոլոր ռազմական կարիքները։ Միաժամանակ Պարսից ծոցի արաբական երկրների հարաբերությունները Թուրքիայի հետ դեռ անկայուն են թվում։ Այս ժամանակավոր հարաբերությունները ձևավորվում են կարճաժամկետ կարիքների հիման վրա։

Վերջերս  Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց անօդաչու ինքնաթիռներ արտադրող թուրքական «Բայկար» ընկերության հետ պայմանագրերի կնքման մասին, և թվում է, թե Սաուդյան Արաբիան հասել է այն նպատակին ,որ հետապնդում էր Էրդողանի՝  Ռիադ կատարած այցով։ Երկու կողմերի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը ուժի մեջ մտնելու համար  կպահանջվի երկար ժամանակ՝ առնվազն վեց ամիս, որի ընթացքում կողմերը ժամանակ ունեն պատասխանելու պայմանագրի և համաձայնագրի վերաբերյալ վերջին փաստաթղթերի ստորագրմանը: 

Կասկածից վեր է, որ Սաուդյան Արաբիան, որպես էներգետիկ ռեսուրսներ, հատկապես հում նավթ ունեցող երկիր, փորձում է տարածաշրջանում իր համար վստահելի դիրք ապահովել։ Իսկ  Թուրքիան, որը չունի առատ էներգետիկ ռեսուրսներ, դառնում է Արևմտյան Ասիայի էներգետիկ հանգույց՝ դրանով իսկ ձեռք բերելով   հեղինակություն աշխարհի մասշտաբով: Սա այնքան էլ հաճելի գործընթաց չէ Սաուդյան Արաբիայի ղեկավարների համար։ Կարծես թե  Ռիադի իշխանությունները Թուրքիայի համար այս առնչությամբ տարբեր ծրագրեր են պատրաստել, որոնք աստիճանաբար  կիրականացնեն։

Ընդհանուր առմամբ, թվում է, թե տարածաշրջանային լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ թուրքական բարձրաստիճան պատվիրակության այցը Սաուդյան Արաբիա ավելի շատ օգուտներ է բերել Ռիադի կառավարությանը, քան Անկարայի կառավարությանը։