Մեկնաբանություն- BRICS, Իրանի հաջորդ քայլը՝ տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i203568-Մեկնաբանություն_brics_Իրանի_հաջորդ_քայլը_տարածաշրջանային_կազմակերպություններին_անդամակցելու_համար
Հուլիսի 24-ին Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում մեկնարկել է BRICS-ի  բարեկամների նիստը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն ավելի վաղ ներկայացրել է BRICS-ին անդամակցելու հայտ, այս հանդիպման կարևոր հյուրերից է։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 25, 2023 14:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- BRICS, Իրանի հաջորդ քայլը՝ տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելու համար

Հուլիսի 24-ին Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում մեկնարկել է BRICS-ի  բարեկամների նիստը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն ավելի վաղ ներկայացրել է BRICS-ին անդամակցելու հայտ, այս հանդիպման կարևոր հյուրերից է։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը, BRICS-ի բարեկամների հանդիպմանը մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, այս հանդիպման շրջանակում կհանդիպի նաև իր մի շարք գործընկերների հետ։BRICS-ը զարգացող տնտեսական երկրների ղեկավարած խմբի անունն է, որը ձևավորվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի անգլերեն անունների առաջին տառերի միացմամբ։

BRICS-ի անդամների տնտեսական և արդյունաբերական զարգացումների գործընթացը ցույց է տալիս, որ  որպես ձևավորվող կազմակերպություն՝ շարժման  մտավոր հիմքն է այս խմբի ձևավորումը՝ ապագա բազմաբևեռ աշխարհում դերակատարություն ունենալու և միջազգային համակարգը իշխող ներկա կարգը վիճարկելու համար։ Այժմ 22 երկիր պաշտոնապես դիմել է BRICS-ին անդամակցելու համար, և 22 այլ երկրներ ցանկություն են հայտնել միանալու դաշինքին։

Իրանն առաջին երկրներից է, ով դիմել է BRICS խմբին անդամակցելու համար, սակայն BRICS-ի անդամ երկրները դեռ ամբողջությամբ չեն սահմանել իրենց չափանիշները նոր անդամների համար: Մի շարք գործոններ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը, բնակչությունը, տարածքը, բնական պաշարները, քաղաքական և անվտանգության դերը տարածաշրջանում և աշխարհում, անդամ երկրների հետ հարաբերությունները BRICS-ի նոր անդամ ընդունելու չափանիշներից են համարվում: Մինչ այժմ BRICS-ի բոլոր անդամներն աջակցել և ողջունել են Իրանի անդամակցությունն այս դաշինքին, և հատկապես Չինաստանն ու Ռուսաստանը ընդգծել են նոր երկրների միանալու անհրաժեշտությունը և Իրանը համարում են այս տնտեսական խմբին մասնակցելու ներուժ ունեցող երկրներից մեկը։

Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը վերջերս դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, BRICS-ին միանալը նոր քայլ է տարածաշրջանային կազմակերպությունների հետ քաղաքական և առևտրային հարաբերությունների ամրապնդման  ուղղությամբ: BRICS խումբն ունենալով աշխարհի բնակչության կեսը և համաշխարհային տնտեսական կարողությունների 25-ից 28%-ը, ինչպես նաև  մարդկային և բնական հարուստ ռեսուրսներ, համաշխարհային տնտեսության վրա ազդելու մեծ ներուժ ունի։ Այդ իսկ պատճառով, BRICS խումբը կարող է լավ դիրք և հնարավորություն համարվել Իրանի համար, որը գտնվում է Միացյալ Նահանգների միակողմանի տնտեսական պատժամիջոցների տակ։

Դա այն դեպքում, երբ որպես էներգիայի խոշոր մատակարարներից մեկը՝ Իրանի անդամակցությունը կարող է նաև կենսական դեր խաղալ BRICS-ի համար: Նաև Իրանի եզակի աշխարհագրական դիրքը և տարանցման և առևտրի ոլորտում նրա կարողությունները այն բաղադրիչներից են, որոնք հետաքրքրում են BRICS-ի անդամներին: BRICS-ին միանալու կարևոր առավելություններից մեկը, հատկապես Իրանի և Ռուսաստանի համար, որոնք ենթակա են արևմտյան պատժամիջոցների, դոլարից անջատումն է որպես միջազգային առևտրի ստանդարտ արտարժույթ և BRICS-ի անդամ երկրների բանկի ստեղծումը, որը կոչվում է «Զարգացման նոր բանկ»:Որպես բազմազգ զարգացման բանկ  բնութագրված այս բանկն ունի վճարումների ծանուցման համակարգ, որը այլընտրանք է SWIFT-ին:

Ընդհանուր առմամբ, BRICS-ին Իրանի միանալը կարող է դրական և արդյունավետ քայլ լինել աշխարհում Իրանի դերի ամրապնդման ուղղությամբ:  BRICS-ին միանալը կարող է և՛ նպաստել տարածաշրջանային լարվածության թուլացմանը, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային սակարկությունների ուժի բարձրացմանը:  Իրանը կարող է օգտագործել նաև այս խմբի հնարավորություններն ու կարողություններն իր տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման համար։