Մեկնաբանություն-Իրանի հետ արաբական և իսլամական երկրների հարաբերությունների բարելավման դոմինոն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i203690-Մեկնաբանություն_Իրանի_հետ_արաբական_և_իսլամական_երկրների_հարաբերությունների_բարելավման_դոմինոն
Լիբիայի արտգործնախարարը  գոհունակություն է հայտնել 17 տարի անց լիբիացի բարձրաստիճան պաշտոնյայի Իրան կատարած այցի կապակցությամբ և այս այցը համարել է հարաբերությունները ընդլայնելու երկու երկրների կամքի արտահայտություն։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Հուլիս 27, 2023 15:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի հետ արաբական և իսլամական երկրների հարաբերությունների բարելավման դոմինոն

Լիբիայի արտգործնախարարը  գոհունակություն է հայտնել 17 տարի անց լիբիացի բարձրաստիճան պաշտոնյայի Իրան կատարած այցի կապակցությամբ և այս այցը համարել է հարաբերությունները ընդլայնելու երկու երկրների կամքի արտահայտություն։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Լիբիայի ԱԳ նախարար Նաջլա Մանկուշը երեքշաբթի օրը հանդիպել են Թեհրանում և քննարկել երկու կողմերին հետաքրքրող հարցեր։

Իրանի Իսլամական Հանրապետության և Լիբիայի արտաքին գործերի նախարարներն գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերություններում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումների, այդ թվում՝ Թեհրանում Լիբիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը դեսպանի մակարդակի բարձրացնելու, Տրիպոլիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության  և երկու երկրների միջև նավագնացության վերսկսման կապակցությամբ ,որոնք  երկու երկրների իշխանությունների վճռականությունն են ցույց տալիս երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտում վերսկսման համար: Նրանք նաև համատեղ դատապարտել են Սուրբ Ղուրանն այրելու քայլը։

2011 թվականից և այդ երկրի  կառավարության անկումից ի վեր Լիբիան բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, միասնական և համապարփակ կառավարություն ստեղծելու ձախողումը, ինչպես նաև օտարերկրացիների միջամտությունը, հետևաբար վերջին տարիներին աշխարհի շատ երկրների հետ այս երկրի քաղաքական ու դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը նվազել է։

Որպես Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսլամական երկիր՝ Լիբիայի դիրքին ուշադրություն դարձնելը միշտ  կարևորվել է Իրանի կողմից, և երկար տարիներ երկու երկրների միջև լավ հարաբերություններ են եղել, և երկու ժողովուրդների միջև կապերը շատ խորն ու արմատավորված են։ Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը իսլամական աշխարհի և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին հատուկ ուշադրություն դարձնելն է: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից՝ առանց արտաքին միջամտության տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսությունը հարցերի ու վեճերի լուծման միակ ճիշտ ճանապարհն է։ Այս համատեքստում այն ​​բանից հետո, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվեցին վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները, տարածաշրջանի արաբական երկրները հայտարարեցին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ամրապնդելու ցանկության մասին, և այժմ ջանքեր են գործադրվում տարբեր ուղիներով կարգավորելու Իրանի հարաբերությունները Եգիպտոսի և Բահրեյնի հետ։  Սուդանը ևս  ցանկանում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ։

Թեև Իրանի հետ Լիբիայի հարաբերությունների բարելավումն ու ընդլայնումը չի առնչվում Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնման հետ և իրականում այդ հարաբերությունների դադարեցման պատճառը եղել են Լիբիայի ներքին զարգացումները, սակայն դա պետք է դիտարկել որպես տարածաշրջանում առկա  լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի շրջանակում արված քայլ:   Այս կապակցությամբ Թեհրանում Լիբիայի կառավարության նոր դեսպան Ալի Ջումա Հասան Ֆազիլը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ ասել է. «Լիբիայի ժողովուրդը երախտապարտ է  տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված  ձեր ջանքերի համար»։

Ակնհայտ է,որ հաշվի առնելով վերջին ամիսներին Իրանի և տարածաշրջանի և հարևան իսլամական երկրների  միջև հարաբերությունները կարգավորելու և բարելավելու ուղղությամբ գործադրված ջանքերը, կարելի է ակնկալել, որ բարենպաստ պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում կայունության, ինչպես նաև տնտեսական և առևտրային հարաբերությունները  աճող զարգացման համար:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով  Լիբիայի արտգործնախարարի Թեհրան կատարած այցին և իրանցի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպմանը, թվիթերյան իր էջում գրել է. -«Մենք ողջունում ենք կայունությունն այս իսլամական երկրում և վճռական ենք զարգացնելու երկկողմ հարաբերությունները»: