Մեկնաբանություն- Հոսեյնական Աշուրայի վերկրոնական ուղերձը
Երեկ Աշուրայի օրն էր: Այն օրը,երբ ժամանակի բռնակալները նահատակեցին աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնին և գերեվարեցին նրա ընտանիքին:
Աշուրայի իրադարձությունը, Իմամ Հոսեյնը և Հազրաթ Աբոլֆազլ ալ-Աբբասը իրանահայերին ծանոթ անուններ են: Երբ գալիս է Մոհարրամ ամիսը, շիաները սգում են Իմամ Հոսեյնի (Խաղաղություն լինի նրա վրա) և նրա հավատարիմ զինակիցների համար: Բայց նրանց կողքին սգում են աստվածային այլ կրոնների հետեւորդները, հատկապես հայ քրիստոնյաները։ Իմամ Հոսեյնի (խաղաղություն լինի նրա վրա) ընդվզումը չարի դեմ բարու ընդվզումն է ,որն օրինակ է ծառայում աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց համար: Այս հատկանիշը պատճառ է դարձել, որ Իրանում ոչ մուսուլման արդարատենչները սգան շիաների կողքին:
Թեհրանի Հաֆթ-ե Թիր հրապարակի հյուսիսում գտնվող «Սարալլահի հեյաթ»-ն արդեն քառասուն տարի է,որ ամեն տարի հյուրընկալում է մուսուլման սգավորներին և կրոնական փոքրամասնություններին, հատկապես հայերին: Այստեղ հայերի հյուրընկալությամբ սգո արարողությունը մեկնարկում է Մոհարրամի 1-ից և շարունակվում մինչև մոտ 20 գիշեր:
Իրոք, ո՞րն էր Իմամ Հոսեյնի նպատակը, որի համար նա պատրաստ էր զոհաբերել իրեն և իր աջակիցներին և վերկրոնական ուղերձ հղել աշխարհի արդարատենչներին:
Կրոնական հարցերով փորձագետները կարծում են, որ Աշուրան և աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի նահատակությունը վերկրոնական ուղերձ ունեն, որն ուղղված է բոլոր մարդկանց:
Աշուրայի ուսմունքի ամենահայտնի թեմաներից մեկը ազատության, արդարության և հակաբռնապետության քարոզումն է, այսինքն՝ Իմամ Հոսեյնը դիմել է բոլոր մարդկանց,իհարկե ոչ թե այն մարդկանց, ովքեր Աշուրայի օրը հայտնվեցին նրա առջև ու նահատակեցին նրան:
Իմամ Հոսեյնը նահատակվել է Քարբալայի անապատում, նրա զավակները և նրա աջակիցները թույլ տվեցին այս ուղերձը բոլոր դարերում հասցնել աշխարհի ժողովուրդներին, որպեսզի բոլորն անդրադառնան,որ արդարդության բացակայության ու բռնության առկայության դեպքում հասարակությունը հետընթաց կապրի և անհավատներն ու կեղեքիչները կիշխեն մարդկանց:
Հարկ է նշել, որ արդարությունը սոսկ կրոնական հասկացություն չէ, այլ մարդկային և վերկրոնական հասկացություն։ Թեև մարդիկ գիտեն, որ կարևոր է հասարակության մեջ արդարության հաստատումը, Իմամ Հոսեյնը զգաց, որ հետագա դարերի հասարակությունը կարող է չճանաչել արդարության հասնելու և ճնշումների դեմ պայքարելու ճանապարհը, և նույնիսկ կարող է բռնության դեմ պայքարի ճանապարհին ներքաշվել շեղումների մեջ, այդիսկ պատճառով կարելի է ասել ,որ Հոսեյնական աշուրան վերկրոնական ուղերձ է պարունակում:
Կրոնական պաթոլոգ՝ Հոջաթ-օլ-Էսլամ վալ-Մոսլեմին Մեհդի Մասայելին, ասում է.-«Սոցիալական կարևոր իդեալներին հասնելու համար պետք է զոհաբերել իրեն, այդ իսկ պատճառով շատ ազատատենչ մարդիկ և բռնության ու բռնակալրների դեմ ընդվզողներ ու ազատատենչներ հասել են այս եզրակացության,որ ամբողջ աշխարհում, ազատ ու արդար հասարակության հասնելու համար, պետք է Իմամ Հոսեյնի նման լինել անձնազոհ»:
Կրոնական պաթոլոգը բացատրեց,որ այսօր աշխարհի բարեփոխիչները, ովքեր ձգտում են իրականացնել արդարություն և ազատվել իմպերալիզմի լծից, գիտեն, որ եթե չլինեն անձնազոհն, հնարավոր չէ իրականացնել մարդկային իսկական իդեալները: Արդարատենչական շարժումների հաջողությունն աշխարհում պայմանավորված է Հոսեյնիի ճանապարհին հետևելով: Եկեք նվիրվենք նրա ճանապարհին և հետևենք Հոսեյնական Աշուրայի օրինակին: