Մեկնաբանություն- Արհեստական ինտելեկտի թաքնված անկյունները. Պոտենցիալ վտանգ՝ ատոմային ռումբին հավասար
Արհեստական բանականություն կամ արհեստական ինտելեկտը (անգլ.՝ Artificial Intelligence, AI), մեքենայի կողմից ցուցադրվող բանականություն է:
Ապագան պատկանում է արհեստական ինտելեկտին, և այսօր գիտության այս լայն ճյուղը թափանցում է մարդկային կյանքի բոլոր անկյունները, սակայն առաջիկա երկու տարում մենք պետք է ակնկալենք հսկայական փոփոխություններ և զարգացումներ այս ոլորտում, այնքանով, որ խելացի մեքենաներն ու ռոբոտները մի կողմից մատուցում են ծառայությունների լայն շրջանակ, իսկ մյուս կողմից՝ կարող են հասնել նրան, որ ինչ-որ կառավարությունների կողմից զենք ու զինամթերք արտադրեն և խախտեն օրենքները։
Ընդհանուր առմամբ, արհեստական ինտելեկտը կարելի է համարել որպես deepfake՝ բովանդակությունը փոխող տեխնոլոգիա։ ZDNet-ի հաղորդման համաձայն՝ DeepFake-ը «ներկայացնում է մի բան, որն իրականում տեղի չի ունեցել»: Այս հաղորդման համաձայն՝ ամերիկացիների 88%-ը կարծում է, որ Deepfake- երն ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ արհեստական ինտելեկտի համակարգերի կործանարար օգտագործումը կարող է հանգեցնել մահվան և սարսափելի ավերածությունների՝ ասելով, որ արհեստական ինտելեկտի ոչ պատշաճ օգտագործումը ահաբեկչական, հանցավոր կամ կառավարական նպատակներով «խոր հոգեբանական վնաս» է պատճառում։
Ինչու՞ է Միավորված ազգերի կազմակերպությունը վախենում ոչ պատշաճ ասպարեզներում արհեստական ինտելեկտի ուժեղացումից և ձգտում օրենքներ սահմանել այն վերահսկելու համար:
Միգուցե դուք ևս վերջերս տեսել եք արհեստական ինտելեկտի վերաբերյալ տեսահոլովակների աճը,որոնց առանցքն է մի անհատ, ով հանդես է գալիս ֆիզիկական տեսքով և նույնիսկ այլ մարդկանց ձայնով:
Արհեստական ինտելեկտը բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ ոտնահարելով մարդկանց իրավունքները և անձնական կյանքի գաղտնիությունը, և ըստ մասնագետների՝ այն կարելի է դարձակետ համարել ստի և ատելության խոսքի տարածման ոլորտում և նոր հարթություններ ավելացնել մարդկանց վերաբերմունքին ուղղված արհեստական միջամտություններին։
Ստի և հասարակական կարծիքը խաբելու վրա հիմնված լայնածավալ մեդիա պատերազմ առաջացնելու համար՝ արհեստական ինտելեկտի օգտագործումը՝ այս ոլորտում հետազոտողների կողմից արտահայտված մտահոգությունների մի փոքր մասն է: Արհեստական ինտելեկտը կարող է գերազանցել մարդու միտքը ավելի մտահոգիչ ոլորտներում, ինչպիսիք են պատերազմի տեխնիկայի արտադրությունը և անուղղելի ու անդառնալի վնաս պատճառել մարդկային հասարակությանը:
Թեև արհեստական ինտելեկտը կարող է օգտագործվել մարդկության էվոլյուցիայի և աճի ուղղությամբ, սակայն եթե այն չուղեկցվի բարոյական-մարդկային սկզբունքների պահպանմամբ, կարող է դառնալ մարդկության համար մահացու և սպառնացող զենք: Ինչպես,որ այն օգտագործվելու է որպես ճանաչողական զենք՝ փոխելու մարդու վարքագիծը, մշակույթը, ապրելակերպը և կիբեր կյանքի բոլոր ասպեկտները։
Թշնամի և ահաբեկիչ երկրները, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմը կարող են օգտագործել արհեստական ինտելեկտի գիտական բացասական կողմերը՝ լիովին հակամարդկային և պատերազմ հրահրող նպատակներով, ուստի ՄԱԿ-ը չափազանց մտահոգ է և հաճախ նախազգուշացնում է այդ կապակցությամբ:
Միավորված ազգերի կազմակերպությունը անվերահսկելի արհեստական ինտելեկտի վտանգը համարել է նույնը, ինչ միջուկային ռումբը: Ռումբ, որը քանդում է ողջ գոյության հիմքը և ճանապարհ չի թողնում թիրախային հասարակության դիմակայման համար:Հետևաբար, արհեստական ինտելեկտը պետք է պաշտոնական կառույցի ու կազմակերպության ներքո օրենքի շրջանակում կանոնավոր կերպով վերահսկվի :
Եթե վերահսկողության տակ չառնվի արհեստական ինտելեկտը, ԱՄՆ-ի նման երկրները, որոնք ավելի վաղ գերազանցում էին միջուկային զենքի ոլորտում մարդկային օրենքները, կրկին կհետապնդեն իրենց չարաբաստիկ նպատակները։