Մեկնաբանություն-Չինաստանը կրկին ընդգծել է ուկրաինական ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը
(last modified Thu, 10 Aug 2023 15:15:20 GMT )
Օգոստոս 10, 2023 18:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Չինաստանը կրկին ընդգծել է ուկրաինական ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը

Չինաստանի կառավարության պաշտոնյաները շարունակում են պնդել, որ ուկրաինական ճգնաժամը լուծվելու է քաղաքական և դիվանագիտական ​​ ճանապարհով:

Այս կապակցությամբ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին,  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Պեկինն ու Մոսկվան  բնութագրել է որպես վստահելի բարեկամներ և հայտարարել. -«Չինաստանը կպահպանի իր արդար դիրքորոշումը ցանկացած բազմակողմ զարգացումների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հարցում։Պեկինի կառավարությունը  նույնպես կփորձի տրամաբանական  և իրատեսական վերահսկողություն  ունենալ և ակտիվորեն ջանքեր գործադրել միջազգային հարցերի, այդ թվում ուկրաինական ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման  ուղղությամբ»: 

Այս հեռախոսազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում  Չինաստանի դիրքորոշումը և կառուցողական դերը   և քննադատել  է  արևմտյան երկրներին՝ Արաբիայի  Ջիդդա քաղաքում  բանակցություններից հետո երկու երկրների միջև հարաբերությունների խզման համար։

Սերգեյ Լավրովն ասել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում  Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում  Չինաստանի դիրքորոշումը, և ողջունում է այս երկրի կառուցողական դերը»։

Ուկրաինական ճգնաժամի նկատմամբ Չինաստանի կառավարության տրամաբանական դիրքորոշումը ցույց է տալիս, որ այս երկրի իշխանությունները, ի տարբերություն արևմտյան կառավարությունների դիրքորոշումների, փորձում են խաղաղություն հաստատել աշխարհում։ Մինչ Միացյալ Նահանգները և իր, այսպես կոչված, դաշնակիցները, որոնք հետ են մնում իրենց մրցակից երկրների քաղաքական, տնտեսական և գիտական ​​զարգացման հոսքից, փորձում են  արհեստական ​​ճգնաժամեր ստեղծեով, այդ երկրներին ներքաշել լուսանցքային խնդիրների մեջ,  որպեսզի իրենք  կարողանան առաջ անցնել դրանցից։ 

Ուկրաինայի հրահրելուց  և այդ երկրի երկու  նահանգների ռուսների վրա ճնշում գործադրելու Զելենսկու կառավարության փորձից և միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) այդ երկրի անդամակցելու ցանկություն հայտնելուց  հետո Ռուսաստանի կառավարությունը  2022 թվականի փետրվարի 24-ին սկսեց իր հատուկ գործողությունները Ուկրաինայում։

Հակամարտությունների սկսվելուց հետո Իրանը և Չինաստանը որպես Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հիմնական պատճառ են հայտարարել՝ արևմտյան կառավարությունների սադրիչ գործողությունները, ինչպիսին է ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչև Ռուսաստանի սահմանները։ Այնուամենայնիվ, չնայած ուկրաինական ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու ուղղությամբ Պեկինի կառավարության ջանքերին, արեւմտյան կառավարությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, դեռ պատերազմի կոչեր են  հնչեցնում: 

ԱՄՆ-ից, Անգլիայից, Ճապոնիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից բաղկացած մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները հանդիպում են անցկացրել այս տարվա ապրիլին Ճապոնիայի Կարիզավա շրջանում։ Եռօրյա այս հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում ռուս-ուկրաինական պատերազմն էր։ Բանակցությունների առաջին փուլից հետո մասնակիցները Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը համահունչ  հայտարարություն  տարածեցին ռուս -ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

Յոթնյակի խմբի հայտարարության մեջ ասվում է.-«Կարիզավայի հանդիպման մասնակիցները պայմանավորվել են  բոլոր տեսակի վտանգավոր զենքեր ուղարկելով Ուկրաինա,  ամրապնդել իրենց համագործակցությունը երրորդ երկրների կողմից  պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանին զենք մատակարարելու դեմ պայքարում»:

Կարիզավայի հայտարարության հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցեց այն ճշմարտությունը, որ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարությունները միայն փորձում են պատերազմ հրարհել աշխարհի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ի դեպ Հարավարևելյան Ասիայում  արևմտյան երկրների պարագլուխը  կրկնակի ջանքեր է գործադրել,որպեսզի Չինաստաի ու Թայվանի և Ճապոնիայի ու Չինաստանի միջև ճգնաժամ ստեղծելով և նույնիսկ Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև լարվածությունը սրելով, հասնել իր անօրինական նպատակներին: Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ արևմտյան կառավարությունները զենք ,  ռազմական փորձագետներ և նույնիսկ զորքեր ուղարկելով այդ երկիր, ռազմական ոլորտում լայնորեն աջակցում են Կիևի կառավարությանը,  և միևնույն ժամանակ Մոսկվայի դեմ կիրառում են ամենախիստ պատժամիջոցները ,իսկ մյուս երկրներին էլ քննադատում են Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պատրվակով։

Այն դեպքում ,երբ Ռուսաստանի դեմ  Ուկրաինայի ներկայիս պատերազմի իրական պատճառը պետք է համարել Սպիտակ տան պետական ​​այրերի «վտանգավոր քաղաքականությունը»: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպության քաղաքականության հետ Զելենկսու կառավարության համընթացության արդյունքը մինչ այժմ եղել է Ուկրաինայի ժողովրդի վնասին: