Մամուլի տեսություն 20․08․2023
Անդրադառնալով Պարսից ծոցի երկրների հետ Թեհրանի հարաբերությունների բարելավմանը, Foreign Policy ամսագիրը գրել է, որ Իրանը տարածաշրջանային ֆորում է կազմում ԱՄՆ-ին ու Իսրայելին տարածաշրջանից հեռացնելու համար։
Քեյհան
Իրանը տարածաշրջանային ֆորում է կազմում ԱմՄՆ-ին ու Իսրայելին տարաշաշրջանից հեռացնելու համար
«Foreign Policy» ամսագիրն իր վերլուծական հոդվածում ընդգծել է.-«Իրանը ձգտում է տարածաշրջանային ֆորում ձևավորել առանց ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայության, ինչը կարելի է ասել աներևակայելի էր վերջին տասնամյակում: Իրանի ԱԳ նախարարի այցը Պարսից ծոցի չորս երկրներ աննախադեպ ձեռքբերում է իրանցիների համար։
Ամերիկյան այս թերթի քաոսային և հակասական վերլուծության հեղինակ Քենեթ Մ. Փոլաքը (Ամերիկյան Enterprise ինստիտուտի ավագ անդամ), հավակնելով թե փոխվել է Իրանի մակրոքաղաքականությունը գրել է.-«1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանը ջանքեր է գորածդրել Մերձավոր Արևելքին տիրելու և այս տարածաշրջանից ԱՄՆ-ին և Իսրայելին վտարելու համար։ Այս կերպ Թեհրանը շանտաժի և ապստամբության միջոցով փորձել է ճնշում գործադրել երկրների վրա և անողոք ահաբեկչական արշավ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ»։
Վաթանե Էմրուզ
Արժանապատիվ դիվանագիտությունը ԻԻՀ 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առանցքն է կազմում
Հոջջաթ-օլ-էսլամ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը ի սկզբանե փորձել է փոխել աշխարհի տեսակետը Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության ռազմավարության վերաբերյալ և վերաիմաստավորել Իրանի դիվանագիտական կոորդինատները՝ բանակցության ու մուրալու վրա հիմնված մոտեցումը փոխելով պրագմատիզմի վրա հիմնված արժանապատիվ դիվանագիտության,որը ելնում է հզոր դիրքից։ Այսօր՝ կառավարության գործունեությունից 2 տարի անց, այս ռազմավարության արդյունքները տեսանելի են դառնում: Այս շրջանակներում կարելի է գնահատել Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու Լատինական Ամերիկայի երկրների մեծ ցանկությունը, Իրանի հետ հարաբերությունները վերականգնելու Սաուդյան Արաբիայի վճռականությունը և Իրանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու Չինաստանի և Ռուսաստանի ցանկությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Սաուդյան Արաբիա և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը՝ մուրալու դիվանագիտության դիմաց արժանապատիվ դիվանագիտության նորագույն ձեռքբերումն է։
Ջավան
Աֆղանստանում Վաշինգտոնին փոխարինել են ԻԼԻՊ-ի դաստիարակած փողկապով ահաբեկիչները։Որոշ փորձագետներ ընդգծում են, որ այն դերը, որ ԻԼԻՊ-ը ներկայումս խաղում է Աֆղանստանում, նույն դերն է, որ խաղացել են ամերիկացի զինվորականները՝ Աֆղանստանում անվտանգությունապահովելու պատրվակով։
Իրան
Իրանի եւ Եվրոպայի միջեւ 6 ամսվա առեւտուրը կազմել է 2 միլիարդ 300 միլիոն եվրո
Եվրոստատը հայտնել է 2023 թվականի առաջին կիսամյակում Իրանի և Եվրոպայի միջև 2 միլիարդ 313 միլիոն եվրոյի առևտրային փոխանակումների մասին և նշել, որ այդ ցուցանիշի մոտ մեկ երրորդը վերաբերում է Գերմանիայի հետ Իրանի առևտրին:
News.am
Վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք. Տեղեկատվական շտաբ
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:Չնայած Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին, Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ:
Armenpress.am
Միջազգային առաջնորդները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դեմ՝Արցախում հետագա մահերը կանխելու համար. Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը վշտացած է Կ.Հովհաննիսյանի մահվան լուրից, ով 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր անմիջապես Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով, ինչի մասին վկայում են դատաբժշկական փորձաքննությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Արցախի շրջափակման հետևանքով, որը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, աճել են թերսնուցման, վիժումների և բժշկական բարդությունների դեպքերը, որոնք կապված են ոչ պատշաճ սնուցման և բժշկական օգնություն ստանալու հետ։
«Այժմ շրջափակումը սկսել է հանգեցնել սովից Արցախի հայ քաղաքացիների ուղղակի մահվան։ Այս շրջափակումը ցեղասպան է իր նպատակներով, այն է՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը կամ զանգվածային տեղահանման, կամ զանգվածային սովի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքը բազմիցս հայտարարել է այդ մասին, այդ թվում ՝ 2023 թվականի մայիսի 29-ի իր հայտարարության մեջ, երբ սպառնացել է. «Երրորդ անգամ հրավեր չի լինելու` կամ իրենք խոնարհաբար կգան մեզ մոտ, կամ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ։ Մենք ունենք բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Հետևաբար, «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսներն արդեն պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել որևէ համաներման մասին»։
Լեմկինի ինստիտուտը ցանկանում է պարզաբանել, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և մյուս բոլոր առաջնորդները, որոնք ստեղծել են այս անպատժելիությունը, որով այժմ գործում է նախագահ Ալիևը, ուղղակի պատասխանատվություն են կրում այդ մարդու մահվան, ինչպես նաև ցանկացած այլ անձի համար, ով կարող է զոհվել այդ շրջափակման հետևանքով: Նրանք կարող են նաև ներգրավված լինել ցեղասպանության հանցագործության մեջ»,- նշված է Լեմկինի անվան ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Armenpress.am
Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ
Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:
Tert.am
Արևմուտքի պարտությունն ուկրաինական ուղղությամբ անխուսափելի է։
Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Արևմուտքի համար սա օտար պատերազմ է, որում զոհվում են իրենց համար օտար մարդիկ։ Արևմուտքը երբեք դուրս չի գա այնպիսի շրջանակից, որը կսկսի շատ վնասել իր շահերին»,-գրել է Մեդվեդևը։
News.am
Թուրքիայի կենտրոնական մասում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական մասում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղահրամանմարաշ նահանգից 65 կմ հյուսիսարևմուտք և Գյոքսուն քաղաքից 12 կմ հարավարևմուտք տարածքներում:
Factor.am/
Զելենսկին ժամանել է Նիդեռլանդներ՝ F-16 կործանիչների մատակարարումը քննարկելու նպատակով
Առաջին տիկնոջ և թիմի հետ միասին ժամանել ենք Նիդեռլանդներ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ինչպես միշտ, մենք առարկայական բանակցություններ կունենանք վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։ Հիմնական թեման F-16-ն է Ուկրաինայի համար՝ մեր ժողովրդին ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար։ Մենք ուժեղանում ենք։ Օրակարգում են նաև Խաղաղության գլոբալ գագաթնաժողովը, Խաղաղության բանաձևը և ահաբեկչական պետությանը պատասխանատվության ենթարկելը»,- գրել է Զելենսկին։