Մամուլի տեսություն 27․08․2023
Հաշվի առնելով Իրանի տարանցիկ հատուկ դիրքը և այս երկրում էներգետիկ ընդարձակ ռեսուրսների առկայությունը, և չնայած պատժամիջոցներին այս երկրի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում արձանագրած ապշեցուցիչ նվաճումները, Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը BRICS-ին կբարձրացնի այս խմբի քաղաքական և ռազմավարական կշիռը:
Քեյհան
Իրանի շնորհիվ կբարձրանա BRICS-ի քաղաքական և ռազմավարական կշիռը
Հաշվի առնելով Իրանի տարանցիկ հատուկ դիրքը և այս երկրում էներգետիկ ընդարձակ ռեսուրսների առկայությունը, և չնայած պատժամիջոցներին գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում այս երկրի արձանագրած ապշեցուցիչ նվաճումները, ինչու չէ նաև ահաբեկչության դեմ պայքարը , տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն ստեղծող դերը և ամերիկյան ահաբեկչական պատերազմի մեքենային դիմակայելը, գիտական ու ինժեներական բարձր ունակությունները, Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը BRICS-ին պատմություն կերտող իրադարձություն է, և կբարձրացնի այս խմբի քաղաքական և ռազմավարական կշիռը, իսկ ամերիկյան աշխարհակարգը կդնի քայքայման վտանգի տակ։
Էթելաաթ
Երկրորդ իրանցի կին տիեզերագնացը տիեզերք է ուղարկվել
ՆԱՍԱ-ի ծագումով իրանցի տիեզերագնաց՝ Յասամին Մողբելիի գլխավորությամբ՝ չորս տիեզերագնացներ տիեզերք են ուղարկվել վեցամսյա առաքելությամբ:
Crew-7 առաքելությունը մեկնարկել է արևելյան ժամային գոտու ժամանակով առավոտյան ժամը 3։27-ին, (Թեհրանի ժամանակով ժամը 10:57-ին)։
Տիեզերագնացները մեկ օր ուշացումով են ուղարկվել Միջազգային տիեզերակայան։
Հրթիռի առաջին աստիճանն անջատվել է արձակումից միայն երեք րոպե անց և արձակումից ութ րոպե հետո վայրէջք կատարել հարթակի վրա։
ՆԱՍԱ-ի պաշտոնյաները հինգշաբթի ուշ երեկոյան հայտարարեցին, որ Crew-7-ի թռիչքի պատրաստության անհրաժեշտ ստուգումները կատարվել են առանց որևէ լուրջ խնդրի առկայության։
Վաթան էմրուզ
BRICS-ն ընդդեմ Արևմուտքի
BRICS-ի կազմի մեջ կան աշխարհի 3 ռազմական միջուկային տերություններ և 3 խոշորագույն էներգիա արտադրողներ: G11-ը մրցում է G7-ի հետ:
Միջազգային տնտեսական հարցերով հայտնի վերլուծաբան՝ Մարկո Կառլոսը Middle East լրատվական գործակալության կայքում հրապարակած իր հոդվածում նշել է, որ BRICS-ը դարձել է G11 խումբ, սակայն այն տարբերությամբ, որ արևմտյան ոչ մի երկիր այս խմբի անդամ չէ, և դա մեծ բլոկ է G20-ի դիմաց։ Կառլոսը կարծում է, որ եթե Վաշինգտոնը և նրա հիմնական դաշնակիցները սառը պատերազմի ավարտով և Խորհրդային Միության փլուզմամբ ձեռք բերված մեծ հաղթանակը չմսխեին և չարաշահեին իրենց դիրքը, , հավանաբար, BRICS-ը երբեք չէր ծնվի։ BRICS-ը հարավային և արևելյան երկրների նկատմամբ արևմտյան խտրականության խորհրդանիշն է։
Ջավան
ԱՄՆ-ն Եփրատ գետի արևելյան ռազմավարական հատվածում վտանգավոր լարվածություններ ստեղծելով ի՞նչ նպատակ է հետապնդում
Անցած շաբաթների ընթացքում արևելյան Սիրիայի կարևոր շրջաններում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած իրադարձություններն ու զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող նոր խմբերի ձևավորումը ցույց տվեցին, որ ամերիկացիները հակամարտությունների նոր փուլ են փնտրում։
News.am
Արցախի ԱԺ նախագահը ԶԼՄ ներկայացուցիչների հետ խոսել է արտաքին ու ներքին մարտահրավերների մասին
Օգոստոսի 26 - ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայտնում են ԱՀ Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
«Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ:
Խոսելով մեր ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող մեր ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին:
Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին:
Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին»,- նշված է հաղորդագրությունում:
Hraparak.am
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է:
Aysor.am
«Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը»․ Ակցիա՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց.
Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում է alphanews.am-ը։
Հավաքվածները հայտարարել են AirdropsforArtsakh ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով:
Այնուհետև նրանք երթով շրջել են քաղաքում ՝ «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը», և այլ պաստառներով։
Մինչ երթը, Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց միասնական աղոթք է հնչել՝ կոչ անելով Արցախին պինդ մնալ ու շարունակել պայքարը հանուն ազատության:
Aravot.am
Ալիև. «Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ խոստովանելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։ «Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։ «Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղել մեր ճանապարհից»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը և հերթական անգամ պնդել, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում է»։