Մեկնաբանություն-Կա՞ արդյոք Ղարաբաղյան երրորդ պատերազմի վտանգ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է Կովկասում հերթական պատերազմի ծագման հավանականության կապակցությամբ:
Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Ադրբեջանի Հանրապետության վերջին մի քանի օրերի գործողությունները կարող են վկայել Հայաստանի դեմ ևս մեկ պատերազմ սանձազերծելու այդ երկրի մտադրության մասին։ Հատկապես, որ Իլհամ Ալիևի կառավարությունը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
Բաքվի իշխանություններն ասում են, որ այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ներքաշված է ուկրաինական պատերազմի մեջ, լավագույն հնարավորություն է ընձեռվել Հայաստանի դեմ պատերազմի և Ադրբեջանի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների արտաքսման համար։ Մինչդեռ Բաքվի իշխանությունները մտադիր են ռուս խաղաղապահներին փոխարինել թուրքական բանակի զինվորներով:
Հայկական որոշ աղբյուրների կարծիքով ռուս խաղաղապահ ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինվորականների միջև գաղտնի համաձայնություն է կայացել։ Ոմանք առաջ են քաշում Ռուսաստանի անկարողությունը իրավիճակը վերահսկելու հարցում։ Սակայն Ղարաբաղյան երրորդ պատերազմի ծագման հավանականությունը շատ մեծ է, և կարծես թե հակամարտ կողմերի միջև խաղաղության հասնելու հնարավորությունները շատ սահմանափակ են։ Այս իրավիճակում, Հայաստանի հարավում Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություն կայանալու պատրվակով, Մոսկվայի պետայրերը փորձում են խաղաղության պահպանման և Ղարաբաղյան երրորդ պատերազմի ծագման հարցում կոծկել իրենց թերացումները և միայն բավարարվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կոմից մտահոգություն հայտնելու արտահայտությամբ:
Դա այն դեպքում, երբ քաղաքական իրավիճակը Ղարաբաղում նույնպես քաոսային է։ Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ղարաբաղցիները այս պաշտոնի համար ընտրել են Սամվել Շահրամանյանին:
Այս իրավիճակում Թուրքիան և Ադրբեջանը օգտագործելով լրատվամիջոցների գերակայությունը և տնտեսական ճնշումը, այդ թվում՝ վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղ սննդամթերք և դեղորայք տեղափոխող բեռնատարների առաջ Լաչինի ճանապարհի փակումը, մտադիր են Ղարաբաղի հայերին ստիպել հանձնվել: Սակայն փաստն այն է, որ Ղարաբաղի հայերը ելնելով իրենց բնավորության գծերից, և պատերազմական ու շրջափակման պայմաններում ապրելու 30-ամյա փորձից,ադրբեջանական բանակի հնարավոր գրոհին դիմակայելու զարմանալի կարողություն ունեն:
Ամփոփելով առկա պայմանները,պետք է ասել,որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան, վստահ լինեն,որ Ռուսաստանը չի խանգարի իրենց, ապա իրենք անկասկած ռազմական գործողություններ կձեռնարկեն Հայաստանի դեմ։ Հակառակ դեպքում, շատ քիչ հավանական է, որ նրանք կարողանան օրակարգ մտցնել ղարաբաղյան երրորդ պատերազմը։