Մամուլի տեսություն 10․09․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205846-Մամուլի_տեսություն_10_09_2023
Աջակցելով Զանգեզուրի միջանցքի կեղծ  նախագծին, և Բաքվի հետ քաղաքական, ռազմական ու անվտանգության ոլորտներում համագործակցություն ծավալելով, ինչպես նաև Իրանի սահմանների երկայնքով հետախուզական ներկայություն ունենալով, Իսրայելը  ձգտում է լուրջ մարտահրավեր նետել Իրանի հյուսիսարևմտյան սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 11:36 Asia/Tehran
  •   Մամուլի տեսություն 10․09․2023

Աջակցելով Զանգեզուրի միջանցքի կեղծ  նախագծին, և Բաքվի հետ քաղաքական, ռազմական ու անվտանգության ոլորտներում համագործակցություն ծավալելով, ինչպես նաև Իրանի սահմանների երկայնքով հետախուզական ներկայություն ունենալով, Իսրայելը  ձգտում է լուրջ մարտահրավեր նետել Իրանի հյուսիսարևմտյան սահմանին:

Վաթան Էմրուզ

Եբրայական քարտեզներ Իրանի համար

Զանգեզուրի միջանցքում Ալիևի ռեժիմի երևակայական ճանապարհային քարտեզին ընթացք տալուն և Բաքվին ցուցաբերվող քաղաքական, ռազմական և անվտանգության աջակցելուն զուգահեռ, Իրանի սահմանների երկայնքով անվտանգության և հետախուզական ներկայությունը Իրանի հյուսիսարևմտյան սահմանին լուրջ մարտահրավեր ստեղծելու Իսրայելի ջանքերի մի մասն են:

Եվրոպայի հետ Իրանի հաղորդակցության ուղիները կտրելու և կովկասյան տարածաշրջանի աշխարհագրությունը փոխելու համար Ալիևի ռեժիմին հրահրելը, մյուս կողմից՝ հակակրոնական կարգախոսների ներքո Իրանում անապահովություն ստեղծելու փորձը և հակաիրանական պարսկալեզու լրատվամիջոցների կառավարումը և այս կառավարման հրապարակայնացումը վկայում են Իրանի դեմ Թել Ավիվի հիբրիդային պատերազմի մասին:

Իրանի դեմ Իսրայելի այս հիբրիդային պատերազմում հակակրոնական կարգախոսներով և հակաիրանական պարսկալեզու լրատվամիջոցների աջակցությամբ հետապնդվում է ներքին խռովություն՝ նպատակ ունենալով ոչնչացնել Իրանում որոշումների կայացման համերաշխությունը և ստեղծել բազմաթիվ խնդիրներ, որպեսզի սահմաններից դուրս Ալիևի ռեժիմը Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի  համագործակցությամբ արդյունքի հասցնի Եվրոպայի հետ  Իրանի ցամաքային ճանապարհը փակելու նախագիծը, և  Իրանին հեռացնի Արևելք-Արևմուտք տնտեսական միջանցքից։

Իրականում այն ​​պլանը, որը Իսրայելը մշակել է Թեհրանի և այլ քաղաքների փողոցների համար, սահմաններից դուրս հետապնդվում է  Ալիևի ռեժիմի  կողմից,որն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ։ Ակնհայտ  է, որ Իրանում տիրող քաոսը հենց Իրանի և ազգային իշխանության դեմ ուղղված գործողություն է, որովհետև դա Իրանի Իսլամական Հանրապետությունը թուլացնելու Իսրայելի պլանի մի մասն է:

 

Քեյհան

Զինծառայողների թիվը նվազելով, Ուկրաինայում կանանց ելքը երկրից արգելվել է

Զինծառայողների  թիվը նվազելու հետևանքով Ուկրաինայի բանակում հոգեկան հիվանդներին ծառայության ընդունելու հետ մեկտեղ հաղորդվել է, որ Ուկրաինայի կառավարությունը մի շարք կանանց ելքը երկրից արգելել է,նրանց զինվորական ծառայության ընդունելու համար։

Ընթացիկ պատերազմում ուկրաինացի զինվորների զոհերի կտրուկ աճով, առաջնագծում  զինվորների թիվը նվազել է: Այդ իսկ պատճառով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ընդլայնել է ռազմական դրության ժամանակ երկրի զինված ուժերում զորակոչի ենթակա տղամարդկանց կատեգորիաների ցանկը։

 Ուկրաինայի պաշտպանության նախարարության հրամանի համաձայն՝ այսուհետ զորակոչվելու են այնպիսի ախտորոշումներ ունեցող մարդիկ, ինչպիսիք են անախտանիշ ՄԻԱՎ-ը, կլինիկորեն բուժված տուբերկուլյոզը և հոգեկան խանգարումների մեղմ կարճաժամկետ ցավոտ դրսևորումները:

 

Էթելաաթ

Կասպից ծովի պաշտպանությունը Իրանի կարմիր գիծն է

Բնապահպանության հարցերով փորձագետն անդրադառնալով Կասպիականի ծովային միջավայրի պաշտպանության մասին  Թեհրանի կոնվենցիայի ստորագրումից երկու տասնամյակ անցնելուն, ասել է. «Այս կոնվենցիան հաստատվել  է մերձկասպյան 5 ափամերձ երկրների կողմից, սակայն մինչ օրս Կասպից ծովի էկոհամակարգի պաշտպանության համար համատեղ արդյունավետ տարածաշրջանային և անդրսահմանային միջոցառումներ չեն ձեռնարկվել»։

Անդրադառնալով Կասպից ծովի էկոհամակարգի պաշտպանության մասին Իրանի խիստ օրենքներին՝ Հադիփուրը հավելել է.-«Իրանը կիրառել է խիստ օրենքներ՝ Կասպից ծովի շրջակա միջավայրը և էկոհամակարգը պաշտպանելու համար, բայց ես կարծում եմ, որ Կասպից ծովի փրկությունը տեղի կունենա այս տարածաշրջանային  և անդրսահմանային  համատեղ  քայլերի արդյունքում»:

 

Armenpress.am

Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է X-ի (նախկինում Twitter) իր էջում՝ մանրամասներ հաղորդելով իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, ինչպիսին է Աղդամինը, կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- հայտարարել է Բորելը։

Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 9-ին հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ՌԴ կառավարությունը որոշել է հումանիտար օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, իսկ Արցախի իշխանությունները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, որոշել են թույլ տալ ռուսական հումանիտար օգնության մուտքը Աղդամի ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից։ Ադրբեջանական կողմը, սակայն, հերքել է Լաչինի միջանցքով բեռնափոխադրումները վերականգնելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի (նախկինում Twitter) իր էջում գրել է, որ Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար օգնություն ուղարկելն առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ այն դիտարկել Աղդամի ճանապարհն ու Լաչինի միջանցքը միաժամանակ գործարկելու առաջարկի հետ, որը, ըստ Հաջիևի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են։

 

Tert.am

Կիևը հայտնել է Բաքվին աջակցելու մասին և դատապարտել Արցախի նախագահի ընտրությունները

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Դատապարտում ենք, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում։

Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

News.am

Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ. Արտակ Բեգլարյան

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի Կարմիր Խաչի կողմից հումանիտար օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսաստանի օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու Ռուսաստանի առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսաստանի Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքները տեղ հասցնել   ռուսաստանյան մեքենաների միջոցով։

Սակայն Ադրբեջանը վերջին պահին միշտ հետևողականորեն արգելափակել է բոլոր նախաձեռնությունները՝ բազմիցս փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ պահպանելով ճնշումը  արցախյան կողմի վրա և շարունակելով ցեղասպանությունը։

Խիստ կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարները հրապարակայնորեն արձանագրեն ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ սովորական բառերից անցնելով նրա վրա գործնական ճնշում գործադրելուն։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության սովորական մոտեցումը մեղսակցությունն է:

P.S. Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական ​​կարծիքներ են»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

 

News.am

ԶԼՄ․ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Anadolu-ն։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները և արցախյան վերջին իրադարձությունները։