Սեպտեմբեր 19, 2023 19:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Անդրադարձ՝ Նախագահ Ռայիսիի երկրորդ անգամ մասնակցությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում իր երկամյա գործունեության ընթացքում, երկրորդ անգամ մեկնեց Նյու Յորք՝ ելույթ ունենալու  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի  այս ուղևորության ծրագրերից են լինելու՝ Գլխավոր ասամբլեայում ելույթով հանդես գալը, պետությունների ղեկավարների հետ հանդիպումների անցկացումը և  ԱՄՆ-ում  բնակվող իրանցիների հավաքում ելույթ ունենալը: ԱՄՆ-ում  քաղաքական, սոցիալական, կրոնական և լրատվական  խմբերի ու պատասխանատու անհատների հետ հանդիպումներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը լուսաբանելու է Իրանի դիրքորոշումները և պատասխանելու է նրանց հարցերին: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Նյու Յորք պետք է շատ առումներով կարեւոր համարել, քանի որ այն համարվում է միջազգային զարգացումների վերաբերյալ Իրանի տեսակետներն արտահայտելու հնարավորություն: Փաստորեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա  նիստերը, որպես ամենակարևոր միջազգային իրադարձություն, հարմար առիթ են միջազգային քաղաքական խորհրդակցությունների համար, և աշխարհի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասի ներկայության բերումով  ապահովում են նաև  երկկողմ հանդիպումների և  երկխոսության անցկացում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին  մասնակցելու պատճառը համարելով Իսլամական Հանրապետության տեսակետների ներկայացումը,  ասել է,-«ՄԱԿ-ը և Գլխավոր ասամբլեան հարմար հարթակ են Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու կարծիքներն արտահայտելու համար,  տեսակետ, որում ցանկալի աշխարհը աղքատությունից զերծ աշխարհ է, միջուկային զենքից և զանգվածային սպանություններից, անարդարությունից ու խտրականությունից զերծ աշխարհ,որտեղ  ուշադրություն է դարձվում  մարդկային արժանապատվությանը,  և աշխարհում առկա  հնարավորություններն օգտագործվում են բնական աղետները և  գերիշխանական  քաղաքականության հետևանքով առաջացած  տառապանքները կանխելու ուղղությամբ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Նյու Յորք կատարած այցի մյուս կարևոր կետն այն է, որ այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստն անցկացվում է մի իրավիճակում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունն անցած մեկ տարվա ընթացքում  կարողացել է ստեղծել նոր ու տարբեր մթնոլորտ տարածաշրջանի այլ երկրների և կառույցների հետ դիվանագիտության և խորհրդակցությունների համար: Այս ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ անդամակցել Շանհային և ԲՐԻԿՍ-ին: Բարելավեցին Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ, այնպես, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերահաստատումից հետո, մի շարք այլ արաբական երկրներ, որոնք տարաձայնություններ ունեին Իրանի հետ, այժմ ցանկանում են  ընդլայնել իրենց հարաբերությունները այս երկրի հետ:

Իսկ Իրանն ու ԱՄՆ-ն գտնվում են անուղղակի և քայլ առ քայլ բանավոր բանակցությունների գործընթացում, որպեսզի եթե Միացյալ Նահանգները հավատարիմ մնա իր բոլոր պարտավորություններին, ապա պատժամիջոցների վերացման բանակցությունների համար ավելի հստակ հեռանկար կստեղծվի:  Ուստի, նկատի ունենալով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների գործընթացում միշտ ցուցաբերել է համագործակցության ամենաբարձր մակարդակը, Գլխավոր ասամբլեայի հանդիպման շրջանակներում, նախագահների հանդիպումները կարող են առիթ հանդիսանալ բոլոր երկրներին խրախուսելու՝ աջակցել այդ բանակցությունների գործընթացին: 

Այս առնչությամբ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին  հայտարարել էր, որ ՄԱԿ-ի նիստի շրջանակում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների շարունակման հնարավորություն կա։

Ուստի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ներկայությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ արտացոլելու Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները այս միջազգային կառույցի պաշտոնական  ամբիոնից, ինչը նաև  հնարավորություն կստեղծի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության և նպատակների իրագործման ուղղությամբ  դիվանագիտական ​​խորհրդակցությունների համար :