Մեկնաբանություն- Արցախի Հանրապետության լուծարման պաշտոնական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i206806-Մեկնաբանություն_Արցախի_Հանրապետության_լուծարման_պաշտոնական_հայտարարությունը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 29, 2023 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արցախի Հանրապետության լուծարման պաշտոնական հայտարարությունը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Արցախի Հանրապետության լուծարման մասին հայտարարությունը կայացել է Ադրբեջանի բանակի կողմից հայկական ուժերի զինաթափումից հետո։

Այս պահի դրությամբ, ավելի քան 85000 հայեր բռնագաղթել են Արցախից: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ Սամուել Շահրամանյանի խորհրդական՝ Դավիթ Բաբայանն ասել էր, որ Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր ծրագրում են հեռանալ այս շրջանից, որովհետև նրանք չեն ուզում ինտեգրվել Ադրբեջանին:

Այս իրավիճակում մեկ այլ շատ կարևոր հարց է ծագում, թե ո՞րն է Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի կառավարության հաջորդ քայլը։ Բաքվի իշխանությունները, որոնք մեծապես կախված են օտարերկրացիների քաղաքականությունից և Ադրբեջանի ժողովրդի ազգային շահերը կապել են օտարների շահերի հետ, հաջորդ քայլով ինչ գործողություններ են մտադիր օրակարգ մտցնել։

ԱԼիևի փոխարեն, գործի է անցել Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Նա անցյալ շաբաթ, մեծ սուտ ասելով, հայտարարեց, թե ինքը կառուցողական և դրական ուղերձներ է ստացել Երևանի իշխանություններից  Հայաստանի հարավում միջանցք կառուցելու համար, և այդպիսով սկսել է իր պառակտիչ ջանքերն այս առումով։

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դեմ են երկրի հարավում միջանցք հանձնելուն, Թուրքիայի նախագահը հերթական խաղն է օրակարգում մտցրել։ Հայաստանից հուսախաբվելով, Էրդողանը հայտարարեց,  որ Իրանի իշխանություններից կառուցողական ուղերձներ է ստացել Հայաստանի հարավում միջանցքի կառուցման վերաբերյալ։

Էրդողանը նաև հայտարարել է. «Եթե Հայաստանը չընդունի Անկարայի առաջարկը, Թուրքիան ստիպված կլինի փոխել իր երթուղին Հայաստանից Իրան»։ 

Թուրքիայի նախագահի այս տարօրինակ և մտածելու տեղիք տվող հայտարարությունները կատարվում են  այն իրավիճակում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ երեք տասնամյակ անընդմեջ պահպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անվերապահ օգնություն ուղարկելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիներին։ 

Ռեջեբ Թայիբ Էրդողանը նույնիսկ ավելի հեռուն գնաց և «վերջերս» անուղղակի հայտարարեց. «Եթե Հայաստանի հարավից հնարավոր չլինի միջանցք ստեղծել, Անկարայի իշխանությունները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կկապեն Թուրքիայի հողերին»: Փաստորեն, Ադրբեջանի մասնատման պլանը Հայաստանի կողմից իրագործվելու փոխարեն կիրագործի Թուրքիան, այս անգամ առանց պատերազմի և արյունահեղության։

Այս համատեքստում չի կարելի անտեսել Իլհամ Ալիեւի դերը։ Իրանի անվերապահ օգնությունները գնահատելու փոխարեն՝ նա և Արաքսի հյուսիսում գտնվող այլ հայրենավաճառ պաշտոնյաները, գրոհելով Թեհրանի արդար ու եղբայրական դիրքերի վրա, չեն զլացել ձեռնարկել ցանկացած քայլ, որը կհանգեցնի Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունների կործանմանը։ Փաստորեն, Բաքվի պաշտոնյաները շարունակում են ընդգծել իրենց հակաիրանական դիրքորոշումները՝ ենթադրելով, որ իրենք տարածաշրջանի զարգացումների հաղթող կողմն են։

Բաքվի լրատվամիջոցները, որոնք վերահսկվում են Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի և թուրք լրագրողների կողմից, մինչ օրս շարունակում են հակաիրանական և հակաշիա քարոզչությունը։

Համենայնդեպս Հայաստանի հարավից միջանցք ստեղծելու թուրք-սիոնիստական նախագիծը դատապարտված է ձախողման, և դրա իրականացումն անհնարին է թվում։ Ընդհակառակը, կարելի է կանխատեսել, որ այս նախագծի իրագործումը կարող է հանգեցնել անուղղելի նյութական և մարդկային վնասների այս տարածաշրջանում: