Մեկնաբանություն- Իրանը կրկին դեմ է արտահայտվել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i206944-Մեկնաբանություն_Իրանը_կրկին_դեմ_է_արտահայտվել_տարածաշրջանում_ցանկացած_աշխարհաքաղաքական_փոփոխությանը
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անապահովություն, անկայունություն և ճգնաժամ է առաջացնում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 17:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը կրկին դեմ է արտահայտվել տարածաշրջանում  ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անապահովություն, անկայունություն և ճգնաժամ է առաջացնում»:

Անդրադառնալով հարևանների հետ փոխգործակցության Իրանի քաղաքականությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ՝ Ալի Աքբար Ահմադյանն ընդգծել է.«Տարածաշրջանի երկրների միջև բաց և կառուցողական երկխոսությունները կայուն անվտանգության, համաչափ զարգացման և տարածաշրջանի բնակիչների բարեկեցության ու հարմարավետության հիմքն են համարվում»:

Այս իրանցի և հայ պաշտոնյաների հանդիպումը  տեղի ունեցավ այն ժամանակ, երբ կովկասյան տարածաշրջանի զարգացումները կրկին ուշադրության կենտրոնում են, և Հայաստանն այժմ դիմագրավում է իր ամենադժվար քաղաքական ճգնաժամերից մեկը՝ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից և անկախացումից հետո:

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, վերջերս կայծակնային ռազմական գործողություն իրականացրեց  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որտեղ հայ մեծամասնությունը երեք տասնամյակ շարունակ առանց միջազգային ճանաչման ղեկավարում է իր ներքին գործերը: Շուրջ տաս ամիս շրջափակումից և վերջին հարձակումից հետո, Արցախի ղեկավարությունը հայտարարեց, որ մինչև տարվերջ լուծարվելու է Արցախի հանրապետությունը:

Հայաստանը  խաղաղապահ ուժերին մեղադրել է նաև Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ, ինչը, ըստ այդ երկրի կառավարության, կարող է նոր տարածքային սպառնալիքներ ստեղծել Հայաստանի դեմ։

Այս զարգացումները արցախահայության զանգվածային բռնագաղթի հանգեցրին: Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները կհարգվեն, սակայն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները, վախենալով էթնիկ զտումներից, ընդգծել են, որ չեն ցանկանում  ապրել Ադրբեջանի  իշխանության ներքո:

Միևնույն ժամանակ, ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու անկարողության մեջ։

Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը սկզբունքային և տրամաբանական քաղաքականության հիման վրա մշտապես աջակցել է հարևան երկրների տարածքային ամբողջականությանը, ընդդիմանալով այդ երկրների բռնազավթմանը կամ բաժանմանը, պնդում է,որ աշխարհաքաղաքական սահմանները ոչ մի դեպքում փոփոխման ենթակա չեն:

Ինչպես Իրանը դեմ էր Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ քաղաքների գրավմանը, նույնպես դեմ է Թուրքիան Բաքվին միացնելու պատրվակով Հայաստանի որոշ տարածքների օկուպացմանը, քանի որ խախտվում է երկրների տարածքային ամբողջականությունը և աշխարհագրական սահմանների փոփոխությունը լուրջ վնաս և անվտանգության սպառնալիքներ կպատճառի տարածաշրջանին, և կխոչընդոտի երկրների տնտեսական առաջընթացը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2022 թվականի հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, սակայն զգուշացրել, որ «Եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան,  քանի որ այս սահմանը մի քանի հազար տարվա հաղորդակցության ճանապարհ է»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հարավային Կովկասում առկա ճգնաժամը և դրա հիմնախնդիրները, ներառյալ սահմանային վեճերը և Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով և առանց արևմտյան կողմերի և Սիոնիստական ​​ռեժիմի միջամտության։ Իրանը նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը լարվածությունը կարգավորելու հարցում և միշտ հայտնել է իր պատրաստակամությունը՝ 3+3 ձևաչափով (Իրան, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան) նիստի անցկացմամբ կարգավորել առկա վեճերը։