Մեկնաբանություն- Իրանը հովանավորում է Պաղեստինի ժողովրդի օրինական պաշտպանությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i207288-Մեկնաբանություն_Իրանը_հովանավորում_է_Պաղեստինի_ժողովրդի_օրինական_պաշտպանությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավարի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմն անկում է ապրում և Դիմադրության ճակատը նվաճում է հաղթանակի բարձունքները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 14:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը հովանավորում է Պաղեստինի ժողովրդի օրինական պաշտպանությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավարի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմն անկում է ապրում և Դիմադրության ճակատը նվաճում է հաղթանակի բարձունքները:

ԻԻՀ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսին Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցում բարձր գնահատելով օկուպացված տարածքներում պաղեստինցի մարտիկների խիզախ ու հաղթական գործողությունները,  Պաղեստինի դիմադրության հզորությունը, արժանապատվությունն ու սխրագործությունը համարեց իսլամական ումմայի հպարտությունը:

Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալայի հետ հեռախոսազրույցում, Իրանի ժողովրդի ու կառավարության ողջույները փոխանցելով Պաղեստինի ժողովրդին, և շնորհավորելով պաղեստինյան Դիմադրության ուժերի պանծալի հաղթանակների կապակցությամբ, ԻԻՀ նախագահն ասել է.«Այն, ինչ տեղի ունեցավ գրավյալ տարածքներում և  Սիոնիստական զավթիչ ​​ռեժիմի դեմ ճակատամարտում, հսկայական և եզակի իրադարձություն էր անցած 70 տարիների ընթացքում, և դուք իսկապես մեծ ուրախություն պարգևեցիք իսլամական ումմային այս հաղթական և նորարար գործողությամբ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այս հեռախոսազրույցները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Պաղեստինի դիմադրությունը շաբաթ առավոտյան (հոկտեմբերի 7-ին) առաջին անգամ «Ալ-Աղսայի փոթորիկ» ռազմական գործողության մեկնարկով կանխարգելիչ գործողություն է սկսել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ և հազարավոր հրթիռներով հարձակվել է օկուպացված տարածքների վրա։ Նաև առաջին անգամ Պաղեստինի դիմադրության մարտիկները թափանցել են սիոնիստական ​​ավաններ՝ հատելով Գազայի սահմանային պատը, իսկ որոշ շրջաններում՝ գործողության մեկնարկից ավելի քան 24 ժամ անց, բախումները շարունակվեցին, և սիոնիստական ​​ուժերը չկարողացան վերահսկել իրավիճակը:

Պաղեստինյան դիմադրության այս եզակի գործողությունը, որը ֆիզիկական, ֆինանսական, քաղաքական և անվտանգության առումով ծանր է եղել Սիոնիստական ​​ռեժիմի համար, ոչ միայն բացահայտեց այս ռեժիմի հզորության և անպարտելիության առասպելի սուտ լինելը, այլև ևս մեկ անգամ ցույց տվեց Պաղեստինի Դիմադրության ուժն ու կենսունակությունը սիոնիստ ​​զավթիչների նկատմամբ: Այնպես , որ նույնիսկ սիոնիստ ղեկավարները և եբրայական ու արևմտյան լրատվամիջոցները զարմացան օպերացիայի մեկնարկի և Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական կառույցների հանկարծակիի գալու կապակցությամբ և այն համարեցին այս ռեժիմի հետախուզական և անվտանգության ամենամեծ ձախողումներից մեկը։

Իրողությունն այն է, որ Դիմադրության խմբերի հզոր և հաշվարկված վերադարձը սիոնիստ զավթիչների դեմ պայքարին, փոխել է հակամարտության բոլոր կանոնները: Այժմ պաղեստինցիների երիտասարդ սերունդը դիմադրության խմբավորումների հետ միասին ավելի մեծ ուժով ու վճռականությամբ են դիմագրավել Ղոդսը բռնազավթողներին, ինչը ցույց է տալիս, որ սիոնիստների հետ ցանկացած փոխզիջում և շփում ապարդյուն է լինելու:

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից, բռնազավթիչ Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական բնույթի և սիոնիստների հանցագործությունների և զավթողականության նկատմամբ միջազգային հանրության անգործության պատճառով միասնությունն ու դիմադրությունը շարունակելըւը պաղեստինցիների միակ ընտրությունն է:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պաղեստինցի երիտասարդները և օկուպացիայի ու բռնության դեմ շարժումն այսօր ավելի աշխույժ, եռանդուն և պատրաստված է և Աստծով կարդյունավորվի: Ինչպես լուսահոգի Իմամ Խոմեյնին է զավթիչ ռեժիմին քաղցկեղային գոյացության նմանեցրել, այս ռեժիմը տարածաշրջանում կոչնչանա Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության ուժերի շնորհիվ»: