Մամուլի տեսություն 15․10․2023
Գազայի ճգնաժամի ամենակարևոր կողմը պաղեստինցիների «ապամարդկայնացումն» է։ Իսրայելի ապարտեիդի ռեժիմը Գազայում հատել է բոլոր սահմանները արդեն հասել է մարդկային ցեղի ժխտմանը:
Իրան
Բայդենի երազը չիրականացավ
Վերջին երեք տարիներին ամերիկյան կառավարությունները մտածում էին տարածաշրջանի անվտանգության նոր ճարտարապետության մասին, որտեղ Սիոնիստական ռեժիմը և տարածաշրջանի արաբական երկրներն Իրանը պետք է համարեին ընդհանուր սպառնալիք և գործեին նրա դեմ, սակայն օկուպացված տարածքներում ՀԱՄԱՍ-ի վերջին գործողությունը նրանց համար հակառակ արդյունք ապահովեց։
«The Hill» թերթը Արևմտյան Ասիայում և տարածաշրջանում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ձախողման մասին գրել է.-«Անցյալ շաբաթ օրը(հոկտեմբերի 7-ին) Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի գործողության մեկնարկով Միացյալ Նահանգների այս երազանքը հոդս ցնդեց,ուստի Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը ձևավորվելու է գալիք տասնամյակների ընթացքում»:
Քեհյան
Արժույթի միջազգային հիմնադրամ. Իրանը մեկ աստճան բարձրանալով դարձավ 21-րդ տնտեսությունն աշխարհում
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Իրանը համախառն ներքին արդյունքի 161 միլիարդ դոլարի աճով մեկ տեղով բարձրացել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում և զբաղեցրել 21-րդ տեղը։
Արժույթի միջազգային հիմնադրամը զեկույցում հրապարակել է 194 երկրների, այդ թվում՝ Իրանի, 2022 թվականի համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։
Վաթան Էմրուզ
Սիոնիստները նմանում են նացիստներին
Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի բարբարոսական հարձակումների հետևանքով մինչ այժմ նահատակվել է 2215 մարդ, այդ թվում՝ 724 երեխա։ UNRWA-ն հայտարարել է, որ Գազայի հատվածում 2 միլիոն մարդու խմելու ջուրը սպառվում է։
Այն դեպքում է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը թեւակոխել իր 9-րդ օրը, երբ օկուպանտներն ուժեղացրել են Գազայի հատվածի բոլոր տարածքների ռմբակոծությունը, իսկ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող տարածքները տարհանելու կոչից հետո, նրանք նաև պահանջել են տարհանել հիվանդանոցները։ Գործողություն, որը ցույց է տալիս հումանիտար և առողջապահական աղետ Գազայում և Պաղեստինի առողջապահության ոլորտում, ինչը չի կարելի հանդուրժել: Նշենք, որ Գազայից դուրս գալու առաջարկը արժանացել է այս շրջանի բնակչության բացասական արձագանքին։ Հիվանդանոցի ղեկավար՝ Քամալ Ադվան «Ալ Ջազիրա»-ին ասել է.-«Հիվանդանոցը տարհանելու Իսրայելի հրամանը խելագարություն է և տասնյակ հիվանդների համար մահապատիժ»:
Շարղ
Գազայում «ապարտեիդից» անցում դեպի «մարդկային ցեղի ժխտում»
Գազայի ճգնաժամի ամենակարեւոր կողմը պաղեստինցիների «ապամարդկայնացումն» է։ Իսրայելը ապարտեիդի իշխանություն է: Գազայում Իսրայելը հատել է բոլոր սահմանները և ապարտեիդից անցում է կատարել դեպի մարդկային ցեղի ժխտում: Իսրայելի պատերազմի նախարարն ասել է՝. «Մենք կռվում ենք մարդանման կենդանիների դեմ»։ Իհարկե, այս հայտարարությունը միայն էմոցիոնալ դիրքորոշում չէ կրիտիկական իրավիճակում: Փաստորեն դա ընդունված համոզմունք է։
Դոնյայե էղթեսադ
Մի իրազեկ աղբյուր Ֆրանս Պրեսին հայտնել է,որ Սաուդյան Արաբիան որոշել է դադարեցնել Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման քննարկումը և այդ որոշման մասին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներին:
Այս լուրը հրապարակվում է այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարը նույն օրը Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ։
Բեն Սալմանը անցյալ ամիս Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ մենք ամեն օր մոտենում ենք համաձայնության։ Հավանական է, որ Գազայի պատերազմը այս մերձեցումը առնվազն ամիսներով կհետաձգի։
Lurer.am
Պետդեպը հերքում է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման մասին Բլինքենին վերագրվող հայտարարությունը
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։
«Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների։ Այս (խմբ.` Politico-ի) հոդվածի տեղեկությունը սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշել է պետդեպի խոսնակ Միլլերը։
Armlur.am
Ովքեր են մնացել Արցախում. նախկին պետնախարարը մանրամասնում է
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի: Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության՝ ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։
Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. ունեն ռուսական ծագում»,-հայտնել է Բեգլարյանը։
News.am
Ուկրաինան հայտարարել է, որ դժվարանում է ֆինանսական աջակցություն ստանալը
Ուկրաինայի համար ավելի դժվար է դառնում ֆինանսական աջակցություն ստանալը, քանի որ առանցքային դոնոր երկրների պաշտոնյաների ուշադրությունը ուղղված է ապագա ընտրություններին, իսկ աշխարհաքաղաքական լարվածությումը մեծանում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն՝ Մարաքեշում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումների շրջանակում, տեղեկացնում է Reuters-ը։
«Ես տեսնում եմ մեծ հոգնածություն, տեսնում եմ մեր գործընկերների մեծ թուլությունը, նրանք կուզեին մոռանալ պատերազմի մասին, բայց պատերազմը դեռ շարունակվում է»,- ընդգծել է նա, հայտնում է DW-ն։
«Ուկրաինան այժմ կրկնակի ջանքեր է գործադրում համոզելու մեր գործընկերներին աջակցել մեզ, քան նախորդ, ապրիլի վերջի տարեկան հանդիպման ժամանակ»,- հավելել է պաշտոնյան։
Armenpress.am
Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանասյանի մրցակիցը Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն էր: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը` բրոնզե մեդալակիրներ:
News.am
ՉԺՀ-ի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ, հայտնում է Սինհուան։
Վան Ին նշել է, որ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը սրում է իրավիճակը և հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։
Չինաստանը դեմ է և դատապարտում է ցանկացած գործողություն, որը վնասում է խաղաղ բնակիչներին, քանի որ դրանք խախտում են մարդու խղճի հիմնարար սկզբունքները և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, ասել է Վան Ին։
Չինաստանը ինտենսիվ կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ՝ հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման հասնելու համար, ասել է Վան Ին՝ հավելելով, որ անհապաղ խնդիր է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, արագորեն բացել մարդասիրական օգնության միջանցքները և պաշտպանել Գազայի բնակչության հիմնական կարիքները։
Դիվանագետն ասել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի և արաբական այլ երկրների հետ՝ շարունակելու աջակցել պաղեստինցիների՝ իրենց ազգային իրավունքները վերականգնելու, արդար գործին և վերադարձնել Պաղեստինի հարցը ճիշտ ուղու վրա՝ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» լուծման համար։ Սա թույլ կտա այս հարցը լուծել բազմակողմանիորեն, արդարացիորեն և վերջնականապես։